Ինչպես կինոյում. փողն ի՞նչ է, որ չունենամ

22/11/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի 2006 թվականի նոյեմբերի 22-ի համարում

Ձմռան նախաշեմին նա փոխատեղել է գիշերն ու ցերեկը, որովհետեւ գիշերը սարսափելի ցուրտ է: 47-ամյա Արմենն արդեն երեք տարուց ավելի է, ինչ փողոցներում է ապրում, դրա համար էլ, որպես կանոն, ցերեկները, երբ համեմատաբար տաք է լինում, քնում է, իսկ գիշերները` թափառում: «Գիշերը ահավոր ցուրտ ա: Ման ենք գալիս: Իսկ որ ման ենք գալիս, լավ ա, էլի, թարմացնում ա»,- ասում է թափառական տղամարդը, ու այդպես էլ մինչեւ վերջ հնարավոր չի լինում կարգին հասկանալ` իր մասի՞ն է հոգնակիով խոսում, թե՞ իր նմաններից կազմված շրջապատ ունի: «Ցերեկը մի բաժակ, երկու բաժակ կոնծում ենք, թարմացնում ա մեզ: Պայծառացնում ա կամ էլ: Որ խմում ենք, ոնց որ ուրիշ աշխարհում ապրենք: Այ, էն աշխարհներում հեքիաթային: Բա՞»,- ալկոհոլի թեմային է անդրադառնում անտուն ու անտեղ մեր զրուցակիցը:

Ի դեպ, հենց ալկոհոլն էլ մոտ չորս տարի առաջ նրա ընտանիքի քայքայման պատճառ է դարձել: «Ընտանիք չունեմ: Ունեցել եմ, բաժանվել ենք` հա՛մ ես, հա՛մ ինքը մեզ լավ չպահելու համար: Ասում ա` շատ ես խմում, չեմ ուզում»,- բացատրում է Արմենը, ով չի էլ մտածում խմիչքի նկատմամբ իր հակումները հաղթահարելու եւ ընտանիք վերադառնալու ուղղությամբ: Կնոջից ու երեք երեխաներից բացի, նա թողել է նաեւ առանձին ապրող մորն ու եղբորը, որոնց հետ մի շաբաթ բնակվել է Նոր Հաճն քաղաքում գտնվող մեկ սենյականոց բնակարանում:

«Ջղայնացնում էին, հիվանդ են, հոգեկանները շատ հիվանդ են, երկուսն էլ անկախ իրենցից խոսում են, ծեծում էին ինձ, ես էլ ներվայնանում էի, ես էլ ուզում էի իրենց խփել, բայց չէի կարա, համբերում էի: Թողի, դուրս եկա»,- բացատրում է Արմենը, որի երեսն ու ձեռքերն ամբողջովին մրոտ էին, մազերն էլ կեղտոտությունից թաղիքի էին նմանվում: «Ըսենց ավելի հանգիստ ա ինձ համար, ներվերս հանգստանում են»,- հայտնում է նա, իսկ հիվանդ մոր ու եղբոր մասին ասում. «Իրանք էլ իրանց համար են հանգստանում»: Նրանց հանդեպ իրեն մեղավոր չի զգում ու չի էլ գնում այցելության.

«Էլ չեմ էթում, պրծավ: Ես մեղավոր չեմ զգում, ես ճիշտ եմ արել: Ճիշտ վարվել եմ, ճիշտ արել եմ, որ դուրս եմ եկել»: Եւ չնայած հիմա կատարյալ անմարդկային պայմաններում է ապրում, սակայն ինքն իրեն ազատ է զգում ու գոհ է դրանից. «Արդեն սովորել եմ էս վիճակին: Ես սենց ավելի ազատ եմ զգում, հանգիստ, նորմալ ձեւով կյանք եմ տանում, քան թե ինչ-որ ընտանիք ըլնի, երեխեք կամ մորս ու ախպորս հետ մնամ: Սենց իմ կյանքը ավելի առաջ ա էթում, դասավորվում ա»:

Երբ մենք հանդիպեցինք նրան, ինչ-որ մտքի վրա կենտրոնացած ու մի տեսակ աշխարհից վերացած, կանգնած դողում էր, կողքին էլ` ցելոֆանե դեղին տոպրակ: Սակայն, պարզվեց, չի մրսում, տոպրակում տաք հագուստներ ուներ, որոնք քիչ առաջ էր նվեր ստացել, ինչպես ինքն ասաց` ընկերոջից: 47-ամյա Արմենն իրեն նմանեցնում է ֆիլմերի այն հերոսներին, որոնք նախնադարյան մարդկանց են կերպավորում: «Էն կինոների նման ա ըլնում, որ մարդիկ դուրսը մնում էին քարանձավում: Ըտենց էլ ես եմ»,- իր կյանքն է նկարագրում անօթեւան մարդը: Իսկ սպիրտի փող ունենում է` կա՛մ անցորդներն են տալիս, կա՛մ շուկայի աշխատողները, կա՛մ էլ ինքն է իր աշխատանքով վաստակում. նայած` երբ, ոնց: Երբեմն այս կամ այն գրասենյակի աշխատակիցները նրան ջրի են ուղարկում, ինչի համար, կախված բերած ջրի ծավալից, վճարում են 150-300 դրամ: Մեր զրույցի ժամանակ նույնպես նա դրամ ուներ: «Փողը ի՞նչ ա, որ չունենամ»,- հպարտանում էր Արմենը ու նշում ունեցած գումարի չափը` 130 դրամ: «120-ով սպիրտ կառնեմ... Պուճուր «գլատոկ» ա»,- ինքնամոռաց երանության մեջ է հայտնվում խմիչքի նկատմամբ թուլություն ունեցող մեր զրուցակիցն ու սկսում բարձրաձայն մտածել:

Աննա Զախարյան

Տպել
2346 դիտում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան