Փոքր եւ միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը բացասական կողմեր չունի. գյուղատնտես

Նախորդ շաբաթ ՀՀ կառավարությունը հերթական նիստի ժամանակ հաստատել էր Փոքր եւ միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը:

Ջերմատնային տնտեսությունները տնտեսվարողներին հնարավորություն են ընձեռում ամբողջ տարվա ընթացքում, բնակլիմայական պայմանների հետ կապված նվազագույն ռիսկերով, միավոր տարածքից ստանալ կայուն եւ երաշխավորված բարձր բերք։ Ծրագրի նպատակն է փոքր եւ միջին ջերմատների կառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության միջոցով ավելացնել ջերմատնային տնտեսությունների մակերեսն ու արտադրանքի արտադրության ծավալները, բարձրացնել արտադրված արտադրանքի մրցունակության մակարդակը, նպաստել գյուղատնտեսությունում տնտեսվարողների եկամուտների ավելացմանը։

Այսինքն՝ ծրագիրը գյուղացուն հնարավորություն է տալիս պետության եւ իր համատեղ ֆինանսավորմամբ ստեղծել ջերմատնային տնտեսություն: Ծրագրի մասին վարչապետ Փաշինյանը բավական դրական էր արտահայտվել. «Մեր հայրենակիցներին մենք ասում ենք՝ այս մոդելներով եթե դուք ջերմատուն կառուցեք, մենք ձեր ծախսերի ընդհուպ մինչեւ 50 տոկոսը կվերադարձնենք կանխիկ գումարով: Այսինքն՝ մարդը, չգիտեմ, վարկ է վերցնում, սեփական միջոցներն է ներդնում, կառուցում է դա համապատասխան չափանիշներով, մենք այդ գումարի 30, ընդհուպ մինչեւ 50 տոկոսը վերադարձնում ենք»:

Գյուղատնտես Հարություն Մնացականյանը կարծում է, որ սա շատ լավ ծրագիր է եւ լրջորեն կնպաստի ջերմատնային տնտեսությունների զարգացմանը: «Նախարարությունում արդեն հերթեր են գոյանում այդ ծրագրից օգտվելու համար»:

Մնացականյանի խոսքով՝ միջին եւ փոքր ջերմատնային արտադրողներին պետք է ուղղորդել. «Կամ մասնագիտացված մասնավոր կառույցները պետք է ուղղորդեն, կամ պետությունը: Պիտի ուղղորդեն, որպեսզի նրանք հասկանան՝ ինչ աճեցնել: Ինչ-որ մեկը գովազդել էր պավլովնիա բուսատեսակը, ու մարդիկ սկսել էին ոսկու տենդի պես գնել պավլովնիայի տնկիներ, որը շատ վատ հետեւանքներ ունեցավ: Եթե ինչ-որ մեկը փորձի գովազդ անել՝ տարբեր թիրախային խմբեր ընտրելով, կարող է տենդի պես ամբողջ երկիրը սկսի ելակ աճեցնել ու հետո իրացման խնդիր ունենանք: Դրա համար պետք են առեւտրային լոգիստիկ կազմակերպություններ: Ես հիմա ամեն ինչ անում եմ, որ այդպիսի կենտրոններ ստեղծվեն, որոնք ուղղորդեն գյուղացիներին, թե ինչ աճեցնել ջերմատներում: Շատ հնարավոր է, որ հիմնականում աճեցնեն սովորական պոմիդոր: Դրա համար համակարգող է պետք, որ ընդհանուր երկրի շուկան կարողանա հաշվել, գնահատել ընդհանուր պահանջարկը»:

Մնացականյանը նշեց, որ փոքր եւ միջին ջերմատնային տնտեսությունները նաեւ արտահանման խնդիր են ունենալու եւ կազմակերպող է հարկավոր լինելու, որպեսզի կարողանան ճիշտ հավաքագրել, տեսակավորել եւ արտահանել:

Հարցին՝ այս ծրագիրը ի՞նչ է տալու գյուղացուն,  պատասխանեց. «Պետությունը գյուղացու ծախսերը 50 տոկոս կրճատում է եւ գյուղացուն հնարավորություն է տալիս տարին 12 ամիս զբաղվել գյուղատնտեսությամբ: 1000 քառակուսի մետր ջերմատնային տնտեսությունը ճիշտ կազմակերպելու, ճիշտ կառավարելու եւ ընտանիքով աշխատելու դեպքում տարեկան ընտանիքին կապահովեն նվազագույնը 10 մլն դրամից ավելի եկամուտ: Իսկ դա միջին վիճակագրական ընտանիքի համար շատ նորմալ թիվ է՝ բարեկեցիկ ապրելու համար»: Գյուղատնտեսի խոսքով՝ պետությունը սրանով մարդկանց շահագրգռում է, որպեսզի զբաղվեն ջերմատնային տնտեսությամբ. «Ամբողջ Իսրայելը, Եվրոպայի մեծ մասը ջերմատնային տնտեսության վրա են դրել իրենց գյուղատնտեսության հիմնական շեշտը, ինչը հնարավորինս նվազեցնում է ռիսկերը՝ կարկուտի դեմ, ցրտահարության դեմ»:

Ծրագիրը նախնական նախատեսված է իրականացնել 2020-ից մինչեւ 2024 թվականը. «Բայց պարտադիր գյուղացու հետ պետք է աշխատել, որ նա իրացման խնդիր չունենա: Օրինակ՝ գյուղացին չգիտի պրասասոխն ինչ է, բայց պրասասոխի պահանջարկ կա, դա արտասահմանից են բերում: Հնարավոր է մի 10 ընտանիք 1000 քառակուսի մետրի վրա պրասասոխ աճեցնի, եւ դա բավարար կլինի մեր շուկային»:

Մնացականյանը նշեց, որ ջերմատնային տնտեսություններում բույսերի փոշոտման համար հայերը արտասահմանից գնում են իշամեղուներ. «Ես խնդրել եմ Կենսաբանության ինստիտուտից, որ տեղական իշամեղուներից պոպուլյացիա ստանան եւ փորձենք հայկական իշամեղուներ վաճառել: Համոզված եմ դա կրկնակի էժան է լինելու: «Արմատ» լաբորատորիայից ինձ ասացին, որ իրենք կարող են ջերմատան ամբողջ ոռոգման համակարգերը ավտոմատացնել: Այսպիսի բազմաթիվ ուղղություններ մուլտիէֆեկտով կարող են զարգանալ»:

Հարցին՝ ո՞րն է այս պահին հիմնական խնդիրը. գործող ջերմատնային տնտեսությունները զարգացնե՞լը, թե ջերմատնային տնտեսություն չունեցող գյուղացիներին դեպի այն ուղղելը, Մնացականյանը պատասխանեց. «Եթե գործողը չզարգացնես, մնացածին զրոյից չես կարող օգնել: Եթե գործողը զարգանում է, ավտոմատ արդեն Ագրարային համալսարանում մասնագիտացված մարդկանցից մեծ մասը փորձելու են իրենք հիմնել ջերմատնային տնտեսություն»:

Մնացականյանը վստահ է՝ Ագրարային համալսարանն ավարտած ուսանողը եթե տեսնի, որ հնարավորություն ունի փորձելու է պետության միջամտությամբ իր փոքր տնտեսությունը հիմնել եւ զարգացնել: Հարցին՝ ծրագիրը բացասական կողմեր չունի՞, գյուղատնտեսը պատասխանեց. «Ոչ. ունի թերություններ, որ հնարավոր է շտկել»:

Տպել
6362 դիտում

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ