«Դոլմամա» ռեստորանի հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ-3»-ի, 10 հրշեջ խումբ է աշխատում (լուսանկարներ)

21/11/2019 schedule14:55

Ինչպես արդեն հայտնել ենք, Երեւանի Պուշկինի փողոցում խոշոր հրդեհ է բռնկվել: Այրվում է «Դոլմամա» ռեստորանի եւ հարակից շենքի տանիքը։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 13:59-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում, հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 14:10-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ-2» աստիճան:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Ժամը 14:19-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ-3» կանչի:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան 10 հասցեում գտնվող ռեստորանի տանիքում: Այրվում են տանիքի փայտյա կառուցատարրերը: 

Լուսանկարները՝ ԱԻՆ կայքի եւ «Հայկական ժամանակ»-ի

Տպել
806 դիտում

Մարմնի 90 տոկոս այրվածք ստացած տղամարդը մահացել է, իրավապահները հայտնաբերել են դեպքի վայրը

Սուր-կտրող գործիքից ստացված վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն 3 պատանի է տեղափոխվել

Ամերիկյան բալետի պարուհի Միստի Կոպլանդը Մոսկվայի «Մեծ թատրոնին» մեղադրել է ռասիզմի մեջ. Lenta.ru

«Wizz Air»-ի Գյումրիից թռիչքներ իրականացնելու լուրերն իրականությանը չեն համապատասխանում». Տաթեւիկ Ռեւազյան

Վրաերթ Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում. տուժածի վիճակը կայուն ծանր է

Երեւանում կայացած «Լազարյան ակումբ»-ի հերթական նիստը ֆինանսավորվել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի գրասենյակի կողմից

Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև ստորագրվել է Միջտարածաշրջանային հուշագիր

Մասիսում բնակարանագողը բռնվել է հանցանքի վայրում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ

Ռուբեն Բալաբանյանն ընտրվեց ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

Թանկ Ամանորն ու էժան պոպուլիզմը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի «Դոհա ֆորում-2019»-ին

Ռուսաստանում անոմալ եղանակ է սպասվում. РИА Новости

«Սևան» քրեակատարողական հիմնարկում թմրամիջոցների իրացման դեպք է կանխվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-ից 7 աստիճանով

«Արաբկիր» բկ-ում քաղաքացին գլխով հարվածել է բժշկին. Արսեն Թորոսյանն իրավապահներին կոչ է արել գտնել եւ պատժել մեղավորին

Դալար գյուղի բնակիչը վճարային տերմինալ է գողացել

Դեկտեմբերի 8-ից 14-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1500 կրակոց

Կենտրոնական իշխանությունը ՏԻՄ ընտրությունների ժամանակ այլեւս չի ճնշում, երբեմն էլ չի հաղթում

Նախաքննության ընթացքում առիթ կունենաք ասելու, թե ով է այդ «ընդհանուր ընկերը». Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուբեն Հայրապետյանին