Կառավարությունն արտոնություն տրամադրեց «ՆՅՈՒՊԼԱՍՏ» եւ «ԹՐԵՅԴ ԷՔՍՊՈՐՏ» ընկերություններին. 65 նոր աշխատատեղ կստեղծվի

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց հարկային արտոնություն տալ երկու ընկերության:

Կառավարությունը մաքսատուրքից ազատեց «ՆՅՈՒՊԼԱՍՏ» փակ բաժնետիրական ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ/կամ նյութերը:

Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը նշեց, որ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կաթիլային ոռոգման համակարգերի արտադրության համար։ Փոխնախարարի խոսքով՝ ընկերությունը գործում է 2006 թվականից, ունի 65 աշխատատեղ. «Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել 15 նոր աշխատատեղ՝ 200 հազար դրամ միջին աշխատավարձով: Արտոնության համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 935 մլն դրամ, մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 63 մլն դրամ, իսկ ՀՀ բյուջե մուտք չի գործելու 777 հազար դրամ»:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը մաքսատուրքից ազատեց «ԹՐԵՅԴ ԷՔՍՊՈՐՏ» փակ բաժնետիրական ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ/կամ նյութերը:

«Ընկերությունն արտադրելու է էլեկտրոնային հաշվիչներ: Ընկերությունը գործում է 2015 թվականից, Երեւանում: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 50 նոր աշխատատեղ՝ 153 հազար դրամ միջին աշխատավարձով: Նախատեսվում է, որ արտադրված ապրանքներն ամբողջությամբ արտահանվելու են ԵՏՄ շուկա: Արտոնության համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2,8 մլրդ դրամ, մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 285 մլն դրամ, իսկ ՀՀ բյուջե մուտք չի գործելու 3,5 մլն դրամ»,- ասաց Ավանեսյանը:

Տպել
829 դիտում

ՀՀ-ում առողջության համար սեփական գրպանից վճարումները ծայրահեղ բարձր են, պետական ծախսերը՝ ցածր. Եգոր Զայցև

Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը Չինաստանում մասնակցել է էկոդիզայնի երկրորդ համաշխարհային համաժողովին

Աշխատաշուկայում անմրցունակ 600 ընտանիք օգտվել է անասնապահությամբ կայուն եկամուտ ունենալու ծրագրից

Բացահայտվել է Գորիսի մասնաճյուղում բջջային օպերատորներից մեկի ղեկավարի ապօրինությունները

Շովրոյան փողոցում տուն է այրվում. ԱԻՆ

Վերնագիրը վարկային համաձայնագիր է` ընդդիմությունը պիտի քլնգի. ԱԺ-ն վավերացրեց 131,5 մլն եվրոյի վարկային համաձայնագրերը

Հրապարակվել է ՀՖՖ Նախագահի պաշտոնում և Գործադիր կոմիտեի անդամության համար առաջադրված թեկնածուների կենսագրությունները

Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպումը

Դատարանը թույլատրել է «օրենքով գող» Հայկո Աստրախանսկիին լքել երկիրը, ապա հետախուզում հայտարարել

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովին (տեսանյութ)

Հայաստանի տնտեսության զարգացման ներուժը կարող է իրացվել, եթե կան հավասար մրցակցային պայմաններ. Տիգրան Խաչատրյան

Ամիրյանը տարածքը տվել էր, Մակունցը հետ վերցրել, Հարությունյանը նորից տրամադրել. անհասցե թատրոն կամ մի շենքի պատմություն

2020 թվականից շուրջ 3300 երեխա կստանա ներառական ծառայություններ․ Ժաննա Անդրեասյան

Արսեն Թորոսյանը հանդիպել է ԽԿԿ պատվիրակությանը. ԱՆ

Ընկերության տնօրենը կեղծել է պաշտոնական փաստաթղթեր. ԱԱԾ

Գիշերօթիկների նախկին սաների ընտանիքներում խնդիր չի արձանագրվել. բանկերի հետ քննարկվում է կացարանով ապահովելու հարցը

Գործադիր կոմիտեն քննարկել է ՀՖՖ 5 ՀԿ-ների անդամության կասեցման հարցը. կայացել Գործկոմի հերթական նիստը

Չեմ հիշում դեպք, որ ձեր խմբակցությունը, լինելով կոալիցիայի անդամ, էսպիսի ելույթներ ունենար. Հ. Գեւորգյանը՝ Ուրիխանյանին

Ֆինանսների նախարարությունը չի որոշում՝ գումար տալ, թե չտալ. ՊԵԿ նախագահ

Մարիա Զախարովան համամիտ է Նիկոլ Փաշինյանի այն գնահատականին, որ ռուս-հայկական երկխոսության մեջ նոր դինամիկա է ի հայտ եկել