Մեր դուռը բաց է ձեզ համար․ Արմեն Սարգսյանը կատարցի գործարարներին հրավիրել է ներդրումներ կատարելու Հայաստանում

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի գործարարների ասոցիացիայի ղեկավարների և ասոցիացիայի անդամ գործարարների ու ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Կատարի գործարարների ասոցիացիան ոչ պետական կազմակերպություն է, որը միավորում է տարբեր ոլորտներում գործող ընկերությունների և գործարարների, որոնք գործունեություն են ծավալում ոչ միայն Կատարում, այլև երկրի սահմաններից դուրս։ Ասոցիացիայի գործունեությունը խրախուսվում է պետության կողմից։

Նախագահ Սարգսյանը գործարարներին ներկայացրել է մեր երկրի ներդրումային ու մրցակցային հնարավորությունները՝ նշելով, որ Հայաստանը, սերտորեն համագործակցելով Եվրամիության հետ, Եվրասիական տնտեսական միության անդամ է և կարող է այլ երկրների շուկաներ դուրս գալու տարանցիկ լավ հնարավորություններ առաջարկել։ Կատարում Հայաստանի դեսպանության բացումը, մուտքի արտոնագրային ռեժիմի չեղարկումը, երկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցության առկայությունը նախագահը լավ հնարավորություն է համարել ոչ միայն զբոսաշրջության, այլև երկկողմ գործարար կապերի զարգացման համար։ «Հայաստանը ոչ միայն գեղեցիկ բնությամբ, պատմամշակութային հսկա ժառանգությամբ ու հնագույն պատմությամբ երկիր է, այլև ունի բավականին արագ զարգացող զբոսաշրջության և սպասարկման ոլորտ, նաև՝ կայացած բանկային համակարգ։ Այնպես որ, հրավիրում եմ Հայաստան՝ ծանոթանալու մեր երկրին և գործարար հնարավորություններին, ձեզ համար բացահայտելու մեր երկիրը։ Մեր դուռը բաց է ձեզ համար»,- ասել է նախագահ Սարգսյանը։

Երկկողմ փոխգործակցության զարգացման տեսանկյունից Հայաստանի նախագահը հեռանկարային է համարել զբոսաշրջության, գիտության, կրթության և տեխնոլոգիաների, սննդամթերքի արտադրության ու մատակարարման, ոսկերչության և այլ ոլորտներ։

Կատարի գործարարների ասոցիացիայի անդամները ողջունել են նախագահ Սարգսյանի այցն իրենց երկիր և Հայաստանի հետ համագործակցության պատրաստակամություն հայտնել։

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կատարցի գործարարների այց կազմակերպել Հայաստան՝ համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու և փոխգործակցության ուղղությունները քննարկելու նպատակով։

Տպել
388 դիտում

Խառնակչություններ՝ բանտից եւ աքսորից

Մանկապարտեզի տնօրենն ապօրինի աշխատակից է ընդունել, հետո կռիվ սարքել քաղաքապետարանում. Արմավիրի քաղաքապետ

Մարիամի հետ կիրակի երեկոն անցկացրել ենք Երևանում բացված Ամանորյա տոնավաճառում. Աննա Հակոբյան

Ինչի վրա կծախսվի «Իմ քայլը» հիմնադրամի՝ երեկ հավաքած մոտ 700 մլն դրամը . Լենա Նազարյանը թվարկել է ծրագրերը

Արցախի ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով

Այսօր 2700 ստերջացված, պատվաստված ու համարակալված կենդանի կա․Հակոբ Կարապետյան

Երևանում կոտրել են միանգամից մի քանի արագաչափեր

Արժեհամակարգային հակադրություններն արհեստական են

Արագածոտնի Թալին, Ապարան, Աշտարակ քաղաքներում եւ Շիրակի մարզի Լանջիկ գյուղում մառախուղ է

Կապան քաղաքում այրվել է մոտ 1,5 հա բուսածածկույթ

Արմեն Սարգսյանը «Կատար Էյրվեյզ»-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հեռանկարները

Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանի տարածքում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների, արեւոտ եղանակ

ՊՆ ծառայողը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է

Տիգրանաշենի ոլորանների վերջնամասում ավտոմեքենան հայտնվել է ձորում. տուժածներ չկան

Կան գյուղեր, որտեղ ավանդույթի ուժով կանանց արգելված է գնալ գյուղապետարան, հարսներին՝ ծնողական ժողով. Աննա Հակոբյան

Դեկտեմբերի 17-ից ջերմ եղանակին գումարվում են նաև արևի պայծառ շողերը. Սուրենյան

Արմեն Սարգսյանը համագործակցության հնարավորություններն է քննարկել Կատարի գործարարների ասոցիացիայի ներկայացուցչի հետ

Նոր մշակույթ է զարգանում. Նիկոլ Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի գործունեության մասին

Ո՞վ է կուլ տալիս Մամեդյարովի նետած քարոզչական խայծը