Նոր օրինագծով հայոց լեզվի քննությունը բուհ ընդունվելիս պարտադիր կլինի, իսկ մինչ այդ խախտվում է «Լեզվի մասին» օրենքը

Բուհերում հայագիտական առարկաների ու հատկապես հայոց լեզվի դասավանդումը ոչ պարտադիր դարձնելու հեռանկարը տեւական ժամանակ է՝ բազում քննարկումների տեղիք է տալիս: Համալսարաններում անհրաժե՞շտ է հայոց լեզվի դասավանդումը, թե՝ ոչ: Այս մասին հակասական կարծիքներ կան, ոմանք նշում են առարկայի կարեւոր նշանակության մասին եւ քննադատում «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրենքի նախագծի համապատասխան դրույթները, իսկ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն այս հարցով այլ առաջարկ ունի:

Օրենքի քննարկվող նախագծով «Հայոց լեզու» առարկայի դասավանդումը թեեւ բուհերում պարտադիր չի լինի, փոխարենը դիմորդները համալսարան մուտք գործելիս առարկայից պարտադիր քննություն կհանձնեն, ինչն այսօր փաստացի ոչ միշտ է իրականացվում:

Գործող «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում վերը նշված առարկայից պարտադիր քննություն հանձնելու վերաբերյալ դրույթ սահմանված չէ: Օրենքում միայն նշված է, որ անկախ սեփականության ձեւից եւ մասնագիտությունից՝ բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության բակալավրի կրթական ծրագրում տվյալ առարկայի ուսուցումը ներառվում է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, որն ավարտվում է գիտելիքի պարտադիր ստուգմամբ:

Իսկ ահա «Լեզվի մասին» օրենքը հստակ պահանջ է ներկայացնում, որտեղ մասնավորապես նշված է. «Հայաստանի Հանրապետության բոլոր միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը եւ հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են»:

Ուսումնասիրելով Հայաստանի մի շարք բուհերի ընդունելության քննությունների ցանկը՝ կարող ենք ասել, որ օրենքի այս պահանջը ինչ-որ չափով խախտվում է: Մի շարք համալսարանների ֆակուլտետներ հնարավոր է ընդունվել առանց հայոց լեզվի քննության, եւ հարցը տարիների ընթացքում կարգավորվել է միայն ատեստատի գնահատականներով: Այն ֆակուլտետները, որտեղ չկա ընդունելության քննություն տվյալ առարկայից, բուհը բավարարվել է դպրոցից բերված գնահատականով: Խոսքը հիմնականում վերաբերում է բնագիտական ֆակուլտետներ ընդունելությանը: 

Օրինակ՝ Երեւանի պետական համալսարանում մրցութային կարգով համալսարան ընդունվելու համար հայոց լեզվի ընդունելություն քննություն չկա հետեւյալ ֆակուլտետներում՝ մաթեմատիկա, մեխանիկա, ակտուարական եւ ֆինանսական մաթեմատիկա, կիրառական վիճակագրություն եւ տվյալների գիտություն, տեղեկատվական անվտանգություն,  ֆիզիկա, ռադիոֆիզիկա եւ այլն: Ընդհանուր առմամբ՝  ԵՊՀ-ում 53 մասնագիտություններից 29-ի դեպքում կարելի է ընդունվել առանց լեզվի քննության, սակայն՝ ատեստատի գնահատականով:

Պատկերն ավելի հստակ է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական (Երևանի կրթահամալիր) եւ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարաններում, որտեղ բուհ ընդունվելու համար հայոց լեզվի քննություն անհրաժեշտ չէ հանձնել ընդհանրապես ոչ մի ֆակուլտետի համար, սակայն դիմորդը պետք է ներկայացնի ատեստատի գնահատականը:

Գրեթե նույն պատկերն էր Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, որտեղ միակ ֆակուլտետը, որտեղ հայոց լեզվի քննություն էր պահանջվում եւ ոչ թե ատեստատի գնահատական, զբոսաշրջությունն է:

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հայոց լեզվի քննություն պահանջվում է 41 մասնագիտություններից 16-ում: Մյուս դեպքերում եւս բավարար է դպրոցից բերված գնահատականը:

Պետք է նշել, որ ի տարբերություն այս բուհերի՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հայոց լեզվի քննությունը նախատեսված է բոլոր ֆակուլտետներ ընդունելության համար, իսկ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում (Հայկական բաժանմունք) միակ ֆակուլտետը, որ տվյալ առարկայի քննություն անհրաժեշտ չէ, Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկան է:

Հիշեցնենք, օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը քննարկվում է ԿԳՄՍ նախարարությունում, այն դեռեւս հրապարակված չէ:

Անի Ավագյան 

Տպել
14616 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին