Հանրային հատվածի մի խումբ ներքին աուդիտորներ բաց նամակով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հանրային հատվածի մի խումբ ներքին աուդիտորներ բաց նամակով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանք հիմնավոր չեն համարում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից առաջարկված ներքին աուդիտի պատվիրակումը մասնավոր կազմակեպություններին եւ փորձում են վարչապետի ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա:

«Հարգելի պարոն վարչապետ

Հանրային հատվածում ներքին աուդիտի պատվիրակումը մասնավոր կազմակերպություններին ծրագիրը բերելու է ստեղծված համակարգի թուլացմանը, ինչը կնպաստի ռիսկերի ավելացմանը և դրանք կդարձնի անկառավարելի:

 Դիտարկում 1-ին`

ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Լիազոր մարմին) կողմից առաջարկված ներքին աուդիտի պատվիրակումը մասնավոր կազմակեպություններին հիմնավոր կլիներ միայն այն դեպքում, երբ Լիազոր մարմինը ուսումնասիրեր հանրային հատվածի կազմակերպությունների տարեկան ներքին աուդիտի հաշվետվությունները, տար իր եզրակացությունը` դրական կամ բացասական, որը սահմանված է «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքով` որպես Լիազոր մարմնի պարտականություն, ինչը երբևիցե չի կատարվել, վերլուծեր կատարված ծախսերը փաստացի կատարված աշխատանքների դիմաց և որոշեր այդ ամենից գործող համակարգի արդյունավետությունը:

Հնարավոր է այս ամենը կատարվել է Լիազոր մարմնի ներքին աուդիտի ստորաբաժանման մասով, որը ամեն դեպքում չի կարող կիրառվել ամբողջ պետական համակարգի վրա:

Համակարգային փոփոխությունների առաջարկը հիմնավոր կլիներ նաև որպես պիլոտային ծրագիր Լիազոր մարմնում այն ներդնելու և բոլոր առանձնահատկությունները հաշվի առնելով` ամփոփել արդյունավետությունը:

Այսպես կլիներ այն դեպքում, եթե Լիազոր մարմինը չունենարիր խնդիրները առկա համակարգի հետ, որի լուծումը գտել է համակարգը թուլացնելով` մասնավորապես  ներքին աուդիտի ծառայություն մատուցող կազմակերպությունների հետփոխկապակցված լինելով,  թելադրողի դերում հայտնվելով` փակի սեփական առկա ռիսկերը` տալով դրական եզրակացություն կատարվելիք գործարքներին կամ ընդհանրապես չպատվիրի վերոնշյալ ծառայությունը իրենց համար խոցելի ստորաբաժանումներում (օրինակ` Գանձապետարանում):

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հրամանով ներքին աուդիտի վարչության կողմից իրականացվել է 2017-2018թթ.-ին գանձապետարանի աուդիտ, որի հիման վրա կազմվել է 60-70 էջանոց աուդիտորական հաշվետվություն, որը արձանագրված խախտումներով ներքին մեծ աղմուկ էր բարձրացրել(հայտնի է նաև այլ տեղեկատվություն` գաղտնի` հաշվետվությամբ չարձանագրված, մինչև Նոր Հայաստանի կատարվելիք գործարքների վերաբերյալ, այսպես օրինակ` Գլենդել Հիլլս-ին փոխանցված իբրև փոխառություն կամ այլ կերպ ձևակերպված չհիմնավորված շատ մեծ գումարներ): Հարկ է նշել, որ այդ ժամանակահատվածում գլխավոր գանձապետի պաշտոնը զբաղեցնում էր ներկայիս ֆինանսների նախարար` Ատոմ Սավկայի Ջանջուղազյանը:

Դիտարկում 2-րդ`

«ԻՆՏԵՐ ԼԻՄԵՆՍ» ՓԲԸ (ՀՎՀՀ 01827086), ընկերության գործունեության տեսակներն են`

  • Գնումների գործընթացի շրջանակներում հանրային և մասնավոր հատվածի կազմակերպություններին խորհրդատվության տրամադրում և գնումների գործընթացի կազմակերպում,
  • Հանրային և մասնավոր ոլորտի կազմակերպություններին ներքին աուդիտի գործընացի կազմակերպում, ներքին աուդիտի որակի արտաքին գնահատում և բարելավում,
  • Հանրային և մասնավոր ոլորտի կազմակերպությունների ֆինանսական կառավարման և հսկողության գործառույթի կազմակերպում և կառավարման համակարգերի բարելավում,
  • Պետական գնումներ, ներքին աուդիտ, ֆինանսական կառավարում և հսկողություն թեմաներով լսարանային և հեռավար ուսուցման կազմակերպում,
  • Սեմինարների և աշխատաժողովների կազմակերպում (Լոգիստիկ ծառայություն):

Հարկ է նշել, որ Ընկերության Հիմնադիրն է Արթուր Շահնազարյանը` ներկայիս ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանի եղբայրը, իսկ տնօրենն է`Գագիկ Սավկայի Ջանջուղազյանը (անձնագիր AN0295013), ինչն էլ վկայում է ներկայիս ֆինանսների նախարարի (հարազատ եղբայրներ) առկա և հնարավոր փոխկապակցվածությունը նմանատիպ գործունեությամբ զբաղվող ընկերությունների հետ, ինչպես նաև քավոր-սանիկ ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանի գործոնը ևս իր դերը ունի:

 Դիտարկում 3-րդ`

Վարչապետի հանձնարարականով` պետական և տարածքային կառավարման բոլոր մարմինները պետք էմինչև 01.11.2019թ. սկսեն 2020 թվականի կարիքների համար ներքին աուդիտի ծառայությունների ձեռքբերման գործընթացը, իսկ մինչև 15.11.2019թ. նախաձեռնել ներքին աուդիտի ստորաբաժանումների գործունեության դադարեցման գործընթացը և Վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործընթացի արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն:

06.11.2019թ-ի դրությամբ հանրային հատվածում ներքին աուդիտ իրականացնելու համար որակավորում ունեցող կազմակերպությունները վեցն են:

Ավելին` այդ ընկերությունների թվում է «Գարանտ Աուդիտ» ընկերությունը, որը նախկին նախագահական աշխատակազմի հրահանգով պարտադրվել է համայնքներին (շրջանառվող տեղեկատվությամբ այս փաստի առթիվ հարուցված է քրեական գործ):

«Ասատրյանս» ընկերությունը նույնպես իրեն դրսևորել է որպես ոչ բարեխիղճ ընկերություն և գտնվում է գնումների գործընթացին մասնակցության դադարեցման փուլում (շտապողականությունը կարող է բերել իր հետ պայմանագրի կնքմանը մինչև սև ցուցակում ներառվելը):

Հարկ է նշել, որ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կարիքների համար ներքին աուդիտի ծառայությունների ձեռք բերման նպատակով (ծածկագիր ՀՀԱՄ-ԳՀԾՁԲ-20/01) 15.11.2019թ-ին հրավիրված և անցկացված բանակցությունների արդյունքում «Ասատրյանս» ՍՊԸ-ն ճանաչվել է հաղթող կազմակերպություն:

Հատկանշական է, որ «Ասատրյանս» ՍՊԸ-ի կողմից բանակցությունների ներկայացած անձը` Էդգար Մկրտչյանն է (Բրուտյան Կարենի հարազատ քրոջ որդին):

Վերջինս մոտ մեկ ամիս առաջ ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարության ՀՖԿՔ վարչության պետական ներքին ֆինանսական հսկողության քաղաքականության բաժնի պետ-վարչության պետի տեղակալի պաշտոնից:

Բանակցությունների արդյունքների մասին արձանագրությունը կարող եք տեսնել նաև հղումով` http://gnumner.am/website/images/original/012221b0.pdf, որտեղ երևում է Է.Մկրտչյանի ստորագրությունը, ինչը համեմատվել է ՀՀ ՖՆ կողմից տրամադրվող սերտիֆիկատներում առկա ստորագրությամբ:

«Բի-Դի-Օ Արմենիա» ընկերությունը Հայաստանում ներկայացված է մի շարք ընկերությունների ձևով՝ ավելի հիմնադիր փաստաթղթերից չի երևում, որ այն կապ ունի BDO բելգիական ընկերության հետ (նշված ընկերության կայքում հղումը բացակայում է), իսկ «Բի-Դի-Օ Քոնսալթինգ» ընկերությունը գտնվում է սև ցուցակում ներկայումս գնում է դատական պրոցես, որի ընթացքում դեռ այն կարող է մասնակցել պետական գնումներին:

Պաշտոնական կայքում հրապարակված ներքին աուդիտի ծառայության ձեռք բերման մրցույթներին մասնակցելու ներկայացված հայտերի (մասնակիցների) ուսումնասիրությամբ կարելի է եզրակացնել, որ ամեն կազմակերպություն պատրաստ է տվյալ ծառայությունը մատուցել ավելի քան 100 հանրային կազմակերպությունների համար, ինչը փաստում է իրենց կողմից տվյալ ծառայությունը կատարելու համար ներկայացված գնային առաջարկները, ինչը իրատեսկան չէ և հաստատում է կանխատեսվող ոչ արդյունավետ  աշխատանքների կատարումը:

 Դիտարկում 4`

Լիազոր մարմնի կողմից անցած 7 տարիների ընթացքում ուսուցանվել են եղած ներքին աուդիտորները՝ ծախսելով մեծ գումարներ և պահպանվել է այդ մասնագետների որակավորումը, այս պայմաններում պարզ չէ ծառայության պատվիրակումը տվյալ պահին 6 ընկերություններին՝ եթե առկա են որակավորված մասնագետներ: Ընկերություների կողմից արդեն իսկ շատ քանակության հրավերներ են ստացվում հանրային հատվածի աուդիտորներին հետագա աշխատանքը շարունակելու իրենց կազմակերպություններում, ուստի ստացվում է ներայիս հանրային հատվածի ներքին աուդիտորի աշխատանքը չգնահատող Լիազոր մարմինը առաջարկում է, որ նույն հանրային հատվածի ներքին աուդիտորը մասնավոր կազմակերպությունից իրականացնի ներքին աուդիտ, որը կլինի արդյունավետ:

Օրենքով սահմանված որպես Լիազոր մարմին ՀՀ ֆինանսների նախարարությունը ինքն է կազմել թե ներքին և թե արտաքին աուդիտորների որակավորման կարգը, ինքն է մշակել ամենամյա շարունակական մասնագիտական վերապատրաստման դասընթացները, տվել է որակավորում (տվյալ պահին ներքին աուդիտորի որակավորում ունեցող անձիք 304) և ստացվում է իր մեթոդաբանությամբ պատրաստված ներքին աուդիտորի աշխատանքը ներկայացնում է ոչ բավարար:

Նույն աուդիտորներին տեղափոխելով մասնավոր դաշտ չենք կարող ունենալ արդյունավետ գործառույթ:

Ի դեպ միջազգային կազմակերպությունների հետ բանակցությունների արդյունքում արձանագրվել է, որ աշխարհում չկա նման դեպք ներքին աուդիտը ամբողջությամբ պատվիրակելու մասնավոր կազմակերպությանը` ձեռք է բերվում խորհրդատվական ծառայություն, այլ ոչ թե ամբողջ աուդիտը:

 Դիտարկում 5

Ներքին աուդիտորները, որոնք այս պահին աշխատում են հանրային հատվածում իրենց հայտնի ռիսկերի մասին տեղեկատվությամբ հայտնվելու են աշխատանքի շուկայում, ինչը առանձին գերատեսչությունների համար կարող է բերել երկրի անվտանգության, իսկ զգալի մասում նաև հանրային կազմակերպության հեղինակության ռիսկին:

Նաև չի կատարվի գիտելիքի փոխանցում այն կառույցներում, որտեղ ներքին աուդիտը ստեղծել և ստեղծում է հավելյալ արժեք, նման գիտելիքը հաղորդելու փոխարեն այդ մասնագետները կտեղափոխվեն մասնավոր հատված և պետությունը սկսելու է վճարել դրա համար անհամաչափ բարձր գին:

ՀՀ ՖՆ կողմից կազմված տեխնիկական բնութագիրը հարմարեցված է ՀՀ ՖՆ կարիքների համար, որը ընդհանրական է գրված, մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ներկայումս հայտարարված բոլոր գնման ընթացակարգերի տեխնիկական բնութագրերը ամբողջությամբ կրկնել են ՀՀ ՖՆ տեխնիկական բնութագիրը, ինչը իրականում շտապողականության պայմաններում է արվել և չի նպաստում հավելյալ արժեք ստեղծելուն, ավելին այս պայմաններում ուղղակի մեկ տարի ձեռք է բերվելու ծառայություններ, որոնց նպատակահարմարությունը այդ բնութագրով պարզ չէ:

Հաշվի առնելով վերոնշյալ դիտարկումները խնդրում ենք Ձեզ ներքին աուդիտի պատվիրակումն այլ կազմակերպություններին հետաձգել, այդ ընթացքում հնարավորություն տալով աուդիտորական ընկերություններին գրանցվել ցանկում և ապահովել մրցակցությունը, ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայությանը հանձնարարել իրականացնել հանրային կազմակերպությունների ներքին աուդիտորների կողմից իրակացված գործունեությունը և ներկայացնել զեկույց ընդհանուր ռիսկերի մասին՝ դա միաժամանակ հնարավորություն կտա գիտելիքի փոխանցում իրականացնելու, տեխնիկական գրագետ բնութագրեր կազմելուն և ընդհանուր ներքին աուդիտի համակարգի մասին պատկերացում կազմելուն»:

Տպել
7564 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում