Ագրարային համալսարանի պահակներից մինչեւ ուսուցիչների բոլոր խնդիրներին ԿԳ նախարարությունը լուծում է տվել. Հովհաննիսյան

Արայիկ Հարությունյանի դեմ բողոքի ակցիաները շարունակվում են, եւ հիմնական բողոքն այն է, թե ինչու Արայիկ Հարությունյանը չի իջնում եւ չի հանդիպում ուսանողների հետ: Այս թեմայի շուրջ հնչած հարցերին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը պատասխանեց, որ երբ ինքը փոխնախարար էր, չկար մի մարդ, չկար մի ուժ, որ զանգեր կամ այցելեր նախարարություն եւ անմիջապես փոխնախարարների կամ նախարարի մակարդակով նրան չընդունեին եւ հարցին լուծում չտային, եւ սա, Հովհաննիսյանի պնդմամբ, մինչ օրս այդպես է:

«Սկսած Ագրարային համալսարանի պահակներից, որ խնդիրներ ունեին, վերջացրած ուսուցիչներով, անհատ մարդկանցով, ծնողներով՝ բոլորի խնդիրներին լուծումներ էին տրվում: Օրվա կտրվածքով 50-ից ավելի մարդ եմ ընդունել եւ նույնն էլ մնացած փոխնախարարները»,- ասաց Հովհաննիսյանը՝ ասելով, թե հիմա ինչի՞ շուրջ երկխոսել:

«Երբ ուսուցիչները նախազգուշական մեկօրյա գործադուլի դուրս եկան, նախարարությունը հստակ արձագանքեց, որ պատրաստ է հանդիպել: Հանդիպումը կայացավ, հարցերը քննարկվեցին, գոհ մնացին, թե ոչ, դա հարցի մյուս կողմն է»,- ասաց Հովհաննիսյանը եւ ավելացրեց, որ այսօր դասախոսը չի վախենում ազատ քննադատելուց, բայց նախկինում, երբ նա՝ որպես դասախոս, հարցազրույցներ էր տալիս, անմիջապես ռեակցիան հետեւում էր՝ ընդհուպ մինչեւ աշխատանքից ազատելու սպառնալիքներ: Պատգամավորի վստահեցմամբ՝ նման բան այսօր չկա, եւ բոլորը հանգիստ քննադատում են:

Անդրադառնալով բողոքողների մյուս կողմին՝ ուսանողներին, Հովհաննիսյանը նշեց, որ ուսանողներ անվանել այդքան էլ ճիշտ չէ այս պարագայում: «Դա ուսանողների մի փոքր քաղաքական հատված է՝ Դաշնակցության մի փոքրիկ հատված»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ, եթե ամեն օր մի երիտթեւ դուրս գա ու պահանջի նախարարի հրաժարական, անընդհատ նախարարները կփոխվեն: Իսկ, առհասարակ, քննարկման տեսանկյունից, պատգամավորի կարծիքով քննարկելու ոչինչ չկա: «Նրանք ասում են՝ մենք պատրաստ ենք հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ՝ միայն իր հրաժարականի թեման քննարկելու համար: Եթե նրանք հարցեր առաջ քաշեին, որ այս կրթության որակը մեզ չի բավարարում, այս ռեֆորմի այս հատվածը մեզ չի բավարարում, այստեղ երկխոսելու բավականին մեծ դաշտ կբացվեր: Եվ եթե նրանք իրենց ծայրահեղական պահանջից դուրս գան եւ անցնեն այլ դաշտ, ապա ես կարծում եմ, որ այդ հանդիպումը միանշանակ հնարավոր է իրականացնել»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով նաեւ, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար որեւէ հիմք չի տեսնում ու բազմիցս ասել է դրա մասին:

Ժաննա Ջեյրանյան

Տպել
1322 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն