Հեղափոխակա՞ն է 2020 թվականի բյուջեն, թե՞ ոչ. պատգամավորի կարծիքով՝ քաղաքացին իր կաշվի վրա կզգա դա

Նախորդ շաբաթ ՀՀ Ազգային ժողովում քննարկվեց ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը: Քննարկման վերջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում հայտարարեց, որ 2020-ի բյուջեն հեղափոխական է:

Ընդդիմադիր ԲՀԿ-ն հակառակ կարծիքն ունի: Ավելին. նրանք նշել են, որ դեմ են քվեարկելու նախագծին: «Լուսավոր Հայաստանը», չնայած հնչեցրած բացասական կարծիքներին՝ դեռեւս չի կողմնորոշվել, թե ինչպես է քվեարկելու: Կառավարությունը կքննարկի պատգամավորներից ստացած առաջարկությունները, հետո արդեն նախագիծը կդրվի քվեարկության:

Հարցը՝ հեղափոխակա՞ն է այս բյուջեն, թե՝ ոչ, եթե այո՝ ինչո՞վ է հեղափոխական,  պարզաբանումների կարիք է զգում:

Ըստ նախագծի՝ 2020 թ. պետբյուջեն եկամուտների գծով կազմում է 1 տրլն 697.6 մլրդ դրամ, ինչը 2018-ի ցուցանիշից (1 տրիլիոն 465 մլրդ դրամ) ավելի է 15.84 տոկոսով։ Ծախսերի գծով 1 տրլն 880.2 մլրդ դրամ է։ Եվ քանի որ ծախսերն ավելի շատ են, քան եկամուտները, հետեւաբար բյուջեն դեֆիցիտային է, ինչպես եղել է նաեւ նախորդ տարիներին։ 2020 թ. դեֆիցիտը պլանավորված է 182.6 մլրդ դրամ:

Բյուջեի ամենամեծ մասնաբաժինը հատկացվելու է սոցիալական պաշտպանությանը՝ 486.5 մլրդ դրամ կամ 26 տոկոս։ 2019 թ. հաստատված բյուջեով սոցիալական պաշտպանությանը տրամադրված գումարների համեմատ՝ 2020-ին հատկացվելիք գումարն ավելանում է 45.2 մլրդ դրամով կամ 10.2 %-ով։ Սրա հիմնական մասը հատկացվում է ծերության կենսաթոշակներին։ 2020-ի բյուջեով այն նախատեսված է մոտ 374 մլրդ դրամ՝ 2019-ի մոտ 333 մլրդ դրամի դիմաց։

Պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը ներկա 300,5 մլրդ դրամից ավելանում են, դառնալով՝ 303 մլրդ դրամ:

Առողջապահության ոլորտին հատկացվող միջոցները նախագծի համաձայն կազմելու են 110.9 մլրդ դրամ, ինչը ընթացիկ տարվա բյուջեով սահմանվածից ավելի է շուրջ 21%-ով: Կրթության ոլորտին հատկացվելիք միջոցները 2020թ. նախագծով կազմելու են 162.9 մլրդ դրամ, որը 2019-ի համեմատ ավելի է 15%-ով: Ավելի քան 40%-ով նախատեսվում է ավելացնել բնակարանային շինարարությանն ուղղվելիք միջոցները, որի շրջանակներում պետք է լուծվեն երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացածների բնակարանային խնդիրները:

Նախատեսվում է ավելի քան 2 անգամ ավելացնել ճանապարհաշինարարությանն ուղղվող միջոցները: Եթե 2019 թ. բյուջեով այս ուղղությամբ սահմանված էր 57.5 մլրդ դրամ, ապա 2020 թ. բյուջեով նախատեսվում է հատկացնել 124.4 մլրդ դրամ: Ավելի քան 3.3 անգամ ավելանալու է նաեւ ոռոգման համակարգերի կառուցման, վերակառուցման եւ բարելավման համար հատկացվելիք միջոցները՝ 2019թ. 17.2 մլրդ դրամի դիմաց նախատեսվում է 58.2 մլրդ դրամ:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գեւորգյանը բյուջեի հեղափոխականը լինել-չլինելը դիտարկում է 2 տեսանկյունից՝ մակրոտնտեսական եւ թե որքանով է քաղաքացին զգացել կամ զգալու իր վրա փոփոխությունները. «Մակրոտնտեսական առումով ի՞նչ ունենք. նախկինում աշխարհում պղնձի գինն իջնում էր, տրանսֆերտները նվազում էին, եւ Հայաստանի տնտեսությունը ճգնաժամի մեջ էր լինում: Հիմա պղնձի գինը նվազել է, տրանսֆերտները նվազել են, բայց դա Հայաստանի վրա որեւէ ազդեցություն չի թողել: Այսինքն դիմադրողականությունը արտաքին շոկերի նկատմամբ վերացել է: Արտաքին պարտքը ՀՆԱ-ի մեջ նվազել է: Բյուջեն գերակատարվել է»:

Պատգամավորի խոսքով՝ ի վնաս բյուջեի հավաքագրման 2020 թ. մի շարք խնդիրներ են լուծվելու. «Եկամտահարկը համահարթեցվում է, մինչեւ 24 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսները հարկերից ազատվում են, շահութահարկը նվազել է, բայց դրա հետ մեկտեղ 200 մլրդ դրամով ավելացել է պետական բյուջեն: Հեղափոխակա՞ն է սա, թե՞ ոչ: 330 կմ միջպետական, պետական եւ համայնքային ճանապարհ է նորոգվել, փոխվե՞լ է մարդկանց կյանքը, թե՞ չի փոխվել: ՊՆ-ի, ԱԻՆ-ի աշխատավարձերն են բարձրացել, ուսուցիչների աշխատավարձերն են բարձրացել: Թոշակները կբարձրանան. փոխվե՞լ է մարդկանց կյանքը, թե՞ ոչ: Գնաճը նույնիսկ 1 տոկոս գուցե չլինի այս տարի, բայց օրենքով մինչեւ 4 տոկոս կարող է լինել: Ինչի՞ արդյունք է սա՝ մրցակցության խորացման: Մոնոպոլիստներ չկան: Եկող տարի 500 կմ պետական, միջպետական եւ եւս 250 կմ համայնքային նշանակության ճանապարհ է նորոգվելու, ազդո՞ւմ է դա մարդկանց կյանքի որակի վրա, թե՞ ոչ»:

Դիտարկմանը, թե ընդդիմությունը տեսակետ է հնչեցրել, որ պետությունն անգամ 2019-ին չի կարողացել պետական ծախսեր կատարել եւ 500 մլն դոլարից ընդամենը 150 մլն դոլարն է մինչ այժմ ծախսել, Գեւորգյանն արձագանքեց. «Ծախսերի ամբողջ կատարումը կերեւա տարեվերջին: Օրինակ՝ պատվիրել ենք ճանապարհի կառուցումը, գումարի մի մասը տվել ենք, երկրորդ մասը տալու ենք ճանապարհն ընդունելուց հետո, այսինքն այդքան մասով մենք ունենք թերակատարում: Երբ որ գնումների պլանները կազմվում են, հաշվի են առնվում, թե մինչեւ այդ ինչքանով են գնել: Հիմա, եթե նախկինում ինչ-որ մի ապրանք գնում էին 100 դրամով, մենք մրցույթ ենք հայտարարում ու նույն ապրանքը ձեռք ենք բերում 60 դրամով: Չեմ հասկանում այն պնդումը, թե պետք է անպայման փողը ծախսվի: Փողը պետք է ծախսվի արդյունավետ»:

Ոչ միայն խորհրդարանական, այլեւ արտախորհրդարանական ուժերը նշում են, որ կան ոլորտներ, որտեղ քիչ գումար է հատկացվել, մասնավորապես՝ պաշտպանության: Այդ մտահոգությունների վերաբերյալ Գեւորգյանն ասաց. «Պաշտպանության ոլորտում ծախսերը նախ չեն նվազել: Բայց եթե նույնիսկ նվազել է, պետք է հիշել, որ նախկինում ասենք գնումների համար հատկացնում էին 1000 դրամ, տեղ էր հասնում 700-ը: Հիմա եթե տալիս ենք, ասենք, 700 դրամ, 700-ն էլ տեղ է հասնում: Ինչպե՞ս եք պատկերացնում պաշտպանության ծախսերը նվազելը եւ սննդի նոր համակարգը: Ինչպե՞ս կարող ենք նվազեցնել, բայց դա ապահովել»:

Գեւորգյանի կարծիքով՝ 2020-ի ավարտին քաղաքացին իր կաշվի վրա կզգա բյուջեի հեղափոխական լինելը. «Այս տարի էլ է զգում»: Պատգամավորը նշեց, որ բիզնեսը ազատ է, պետք է տնտեսական առումով պայքարի մեջ լինի եւ նախկինի պես հովանավորներ չփնտրի քաղաքական առումով:

Տպել
1826 դիտում

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն