Հարավկովկասյան երկաթուղին և GPM Gold-ը ստորագրել են պայմանագիր՝ ոսկու հանքաքարը երկաթուղով փոխադրելու մասին

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն և GeoProMining Gold ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյը ստորագրել են 2020 թվականին Սոթքի հանքավայրից Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա ոսկու հանքաքարի փոխադրումներ կազմակերպելու մասին պայմանագիրը:

Պայմանագիրը նախատեսում է 2020 թվականին 269 կիլոմետր երկարությամբ Սոթք-Արարատ երկաթուղով հանքաքարի փոխադրման ծավալի հնարավոր ավելացում: Ընթացիկ տարում Սոթքից Արարատ հանքաքարը փոխադրվում էր բացառապես երկաթուղով, և տարեվերջին նախատեսվում է փոխադրումների ծավալը հասցնել 1,5 մլն տն-ի, ինչը 2018 թվականի ցուցանիշի համեմատությամբ 10%-ով ավելի է։ Երկու ընկերությունների կողմից կատարված զգալի ներդրումների շնորհիվ՝ 2008 թվականից բեռնափոխադրումների և հանքանյութի մշակման փաստացի ծավալները եռապատկվել են:

GeoProMining Gold ընկերությունն արդիականացրել է Արարատի գործարանը՝ 2014 թվականին ներդնելով հանքանյութի վերամշակման «Ալբիոն» ինովացիոն տեխնոլոգիան, ինչպես նաև հատուկ տեխնիկա, որը թույլ տվեց կայունացնել հանքանյութի մատակարարումը: GPM Gold ներդրումները նշված ծրագրերում կազմել են $160 մլն:

ՀԿԵ-ն իր կողմից վերականգնել է 90-ականներից չշահագործվող Զոդ կայարանի էլեկտրակենտրոնացման համակարգը, կապիտալ վերանորոգել կայարանի բեռնման գիծը, վերականգնել Շորժա-Զոդ հատվածի արգելափակման կիսաավտոմատ միկրոպրոցեսորային համակարգը, ինչը թույլ տվեց ապահովել առանց կանգառների երթևեկությունը Զոդ-Արարատ հատվածում և կրճատել հանքանյութի փոխադրման տևողությունը: Էապես բարելավել է կոնտակտային ցանցի վիճակը, երկաթբետոնե կոճերի կիրառմամբ կապիտալ վերանորոգվել են երկաթուղային գծերը, ինչն ապահովել է գնացքների քաշի և արագությունների աճը: 2008 թվականից Սևան-Զոդ հատվածում կատարված նշված աշխատանքներին երկաթուղին ուղղել է ավելի քան 2 մլրդ դրամ:

Ընկերության լրատվական ծառայությունից հայտնում են՝ Սերգեյ Վալկոն ասել է, որ GeoProMining Gold ընկերությունը երկաթուղու խոշորագույն գործընկերն է, իսկ ոսկու հանքաքարի փոխադրումները կազմում են ընկերության բեռնափոխադրումների 55%:

- Տվյալ հատվածի գծային տնտեսության արդիականացման և պահպանման համար կատարվող ներդրումները գտնվում են ընկերության ուշադրության կենտրոնում: 2018 թվականից երկաթուղին իրականացնում է շարժակազմի թարմացման ծրագիրը՝ գնվել է 40 նոր կիսավագոն, ևս 40-ը նախատեսվում է ձեռք բերել մինչև տարեվերջ,- նշել է ՀԿԵ ղեկավարը:

Իր հերթին GeoProMining ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյը գոհունակություն է հայտնել Հարավկովկասյան երկաթուղու հետ ձևավորված համագործակցության առնչությամբ:

- Դեռ թարմ են 2008-2009 թթ. մասին հիշողությունները, երբ երկաթուղին դժվարությամբ էր ապահովում այսօրվա հետ անհամեմատ փոքր փոխադրումների ծավալները Սոթքից Արարատ տեխնիկական խափանումների պատճառով: Այժմ մեր գործընկերը վստահ ապահովում է տարեցտարի աճող փոխադրումները, ինչը մեզ թույլ է տալիս անխափան իրականացնել ներ ներդրումային և արտադրական ծրագրերը,- ասել է Ռոման Խուդոլիյը:

Տպել
368 դիտում

Խառնակչություններ՝ բանտից եւ աքսորից

Մանկապարտեզի տնօրենն ապօրինի աշխատակից է ընդունել, հետո կռիվ սարքել քաղաքապետարանում. Արմավիրի քաղաքապետ

Մարիամի հետ կիրակի երեկոն անցկացրել ենք Երևանում բացված Ամանորյա տոնավաճառում. Աննա Հակոբյան

Ինչի վրա կծախսվի «Իմ քայլը» հիմնադրամի՝ երեկ հավաքած մոտ 700 մլն դրամը . Լենա Նազարյանը թվարկել է ծրագրերը

Արցախի ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով

Այսօր 2700 ստերջացված, պատվաստված ու համարակալված կենդանի կա․Հակոբ Կարապետյան

Երևանում կոտրել են միանգամից մի քանի արագաչափեր

Արժեհամակարգային հակադրություններն արհեստական են

Արագածոտնի Թալին, Ապարան, Աշտարակ քաղաքներում եւ Շիրակի մարզի Լանջիկ գյուղում մառախուղ է

Կապան քաղաքում այրվել է մոտ 1,5 հա բուսածածկույթ

Արմեն Սարգսյանը «Կատար Էյրվեյզ»-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հեռանկարները

Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանի տարածքում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների, արեւոտ եղանակ

ՊՆ ծառայողը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է

Տիգրանաշենի ոլորանների վերջնամասում ավտոմեքենան հայտնվել է ձորում. տուժածներ չկան

Կան գյուղեր, որտեղ ավանդույթի ուժով կանանց արգելված է գնալ գյուղապետարան, հարսներին՝ ծնողական ժողով. Աննա Հակոբյան

Դեկտեմբերի 17-ից ջերմ եղանակին գումարվում են նաև արևի պայծառ շողերը. Սուրենյան

Արմեն Սարգսյանը համագործակցության հնարավորություններն է քննարկել Կատարի գործարարների ասոցիացիայի ներկայացուցչի հետ

Նոր մշակույթ է զարգանում. Նիկոլ Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի գործունեության մասին

Ո՞վ է կուլ տալիս Մամեդյարովի նետած քարոզչական խայծը