Ներկայացվել է «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020 – 2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը

19/11/2019 schedule21:45

Այսօր շահագրգիռ կառույցների քննարկմանն է ներկայացվել «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020 – 2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը, որը պատրաստվել է  Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետների կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի» շրջանակում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԵ նախարարության պաշտոնական կայքէջը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն իր բացման խոսքում նշել է, որ հաշվետվությունն իրական ցուցանիշների վրա հիմնված և էներգետիկ համակարգի անվտանգությանն ու զարգացմանն ուղղված կարևոր փաստաթուղթ է: ««Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020 – 2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը ցույց է տալիս, թե ինչպես է մեր էներգահամակարգը զարգանալու առաջիկա տարիներին, ինչ քայլեր են արվելու, որ այն զարգանա նվագագույն ծախսումներով և առավելագույն արդյունավետ, որպեսզի մենք ունենանք մատչելի էներգիա սպառողների համար և հուսալի ու անվտանգ համակարգ»,-ասել է նախարարի տեղակալը:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի խոսքով՝ ներկայացված պլանում ուսումնասիրվել են սցենարներ, որոնք թույլ կտան ՀՀ կառավարությանը վերլուծել և դիտարկել զարգացման տարբեր ուղղություններ՝ ամրապնդելու Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը։ «Այստեղ պարզ և համապարփակ ներկայացված է հնարավորինս ցածր գնով էներգիայի հուսալի և կայուն մատակարարումն ապահովող ճանապարհը։ Սա օրինակ է, թե ինչպես կարող է ընտրված քաղաքականությունն ազդել Հայաստանի էներգետիկ ոլորտի ներդրումային կարիքների և կառուցվածքի վրա»,- նշել է Դեբորա Գրիզերը:

Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով մինչև 2036 թ. զարգացման պլանի մշակումը թույլ է տալիս ուսումնասիրել տարբեր սցենարներ՝ մասնավորապես՝ իրացնել էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի ներուժը, գնահատելու շուկայում առկա արտադրման և սպառման տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունն ու արդյունավետությունը, ամրապնդել երկրի էներգետիկ անվտանգությունը: Ներկայացված սցենարները կարող են կարևոր ռեսուրս դառնալ Հայաստանի էներգետիկ ռազմավարության մշակման ընթացքում։

Տպել
315 դիտում

Ֆինանսների նախարարությունը էականորեն կրճատել է ծառայողական տրանսպորտային միջոցների թիվը

«Ինչո՞ւ 31 տարի անց Գյումրին վերականգնված չէ». նախագահն ասաց՝ հարցին միայն մեկ մարդ կարող է պատասխանել, եւ դա ինքը չէ

Ֆինանսական համակարգի բարեփոխումների խնդիրը հանրային բարիքի արդար բաշխումը երաշխավորելն է․ նախարար

Անցնող շաբաթ Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 130 անգամ

Վարչապետը մոմ վառեց Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում՝ ի հիշատակ երկրաշարժի անմեղ զոհերի

ՊԵԿ-ն իրավաբանական անձանց վերաբերող տեղեկատվական հոլովակ է հրապարակել

Կոլինան հերքել է Հայաստանից ապօրինի ճանապարհով երեխա որդեգրելու մասին լուրերը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցում երկրաշարժի զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Լոռու մարզի Լեռնանցք համայնքում շահագործման է հանձնվում 8 բնակարան․ ներկա է վարչապետը․ ուղիղ

Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող երգիչների ցուցակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակում հարգանքի տուրք է մատուցում 1988-ի զոհերի հիշատակին. ուղիղ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռիում է՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին. ուղիղ

Աբովյանի դպրոցներից մեկի բակում հայտնաբերվել է 34-ամյա տղամարդու կախված դի. նա թաղումից տուն չէր վերադարձել

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի հետ

«Անի, հակառակ բոլոր ջանքերուն, տխուր է». Կարո Փայլան

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով

Ոսկե մեդալներ՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեից

Ամենասոսկալին տնակային հոգեբանությունն է. Գյումրին արհեստական շնչառության կարիք ունի

ՃՏՊ Երեւանում. մեքենան բախվել է արգելապատնեշներին

Լրացավ Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցը