Նոր Հաճնում շմոլ գազից մահացած ընտանիքի հայրն արդեն Հայաստանում է. Կոտայքի մարզպետ

Արդեն Հայաստան է վերադարձել Արման Մարգարյանը՝ հայրը չորս երեխաների, որոնք իրենց տատիկի հետ թունավորվել էին շմոլ գազից: Այսօր ընտանիքի հինգ անդամների հոգեհանգիստն է, թաղման արարողությունը կլինի վաղը: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Նշենք, որ Նոր Հաճնում ողբերգական դեպքը գրանցվել է նոյեմբերի 16-ին. չորս երեխաներն ու նրանց տատիկը հայտնաբերվել են մահացած: 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի, 14-ամյա Ժաննա Մ.-ի եւ 12-ամյա Սերինե Մ.-ի դիերը գտնվել են իրենց բնակարանում. երեխաներից երկուսը լոգարանում են եղել, երկուսն՝ անկողնում:

Երեխաների հայրն Ուկրաինայում է եղել, երբ լսել է ընտանիքի հինգ անդամների մահվան մասին: Շտապելով վերադառնալ Հայաստան՝ Ուկրաինայից Ռուսաստան սահմանը հատելիս խախտել է միգրացիոն ռեժիմի ՌԴ օրենսդրությունը, որի համար նրան պահել են օդակայանի հատուկ պահման վայրում մինչև այս գործով դատական ակտի կայացումը: Դատական գործընթացն արագացվել է ՀՀ իշխանությունների միջամտությամբ, որի արդյունքում Արման Մարգարյանը հնարավորություն է ստացել վերջին հրաժեշտը տալ իր մորն ու զավակներին:

Կարմեն Մարտիրոսյան

Տպել
2101 դիտում

Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ սահել դեպի ձորը. ԱԻՆ

Կուտոյանի մահվան դեպքի վայրում հայտնաբերվել է «Գլոք» տեսակի զենք. այն նվիրել է Վրաստանի անվտանգության ծառայության պետը

Գեորգի Կուտոյան անունով օգտատերը Վիքիպեդիայից 3 անգամ փորձել է ջնջել ԱԱԾ նախկին տնօրենի կենսագրությունը

ՄԻՊ Արման Թաթոյանը ցավակցություն է հայտնել Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ

Միքայել Զոլյանը զրուցել է կամավորական սկզբունքով Հայաստանում գտնվող սփյուռքահայ երիտասարդների հետ. ԱԺ

ՀՀ հավաքականի արդեն 5-րդ ֆուտբոլիստը կարող է հայտնվել Ղազախստանում

Խորապես ցնցված եմ Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան գույժից. Սերժ Սարգսյան

«Գրեմի» մրցանակի ղեկավարին հեռացրել են. նա մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու համար

Մաշտոցի պողոտայի տերմինալներից մեկից փորձել են գողություն անել. ոստիկանություն

Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում այցելել է Բարաքա ատոմային էլեկտրակայան

Գեորգի Կուտոյանը մեր հարեւանն էր. շատ եմ ցավում կատարվածի համար. Բաթոյան

Ալվինա Գյուլումյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ

Գողությունից շաբաթներ անց գրպանահատը հայտնաբերվել է. ոստիկանություն

Հայտնի է՝ ինչու են մերժել հարցաքննել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին

Կարծում եմ՝ սա անցյալի արձագանքն է, որ նման ձեւով հասնում է մեր ականջին․ Սիմոնյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին

Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է կինը. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք. ոստիկանություն (տեսանյութ)

Պորտուգալական ֆուտբոլի ակադեմիայի առաջին հավաքից հետո 2 հայ երեխա կմեկնի Պորտուգալիա՝ մարզվելու. շուտով 2-րդ հավաքն է

Ամասիայի տարածաշրջանում տեղում է ձյուն. ԱԻՆ

Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ