Երևան
0 °C
Նոյեմբերի 19-21-ը Երևանում տեղի կունենա Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կառավարիչների խորհրդի 69-րդ նստաշրջանը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի նախագահ Ռոնալդ Լեմանը, գործադիր տնօրեն Դեյվիդ Կլիվը և համապատասխան պաշտոնյաներ ՄԳՏԿ անդամ երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից և Եվրոպական Միությունից:
ՄԳՏԿ պատվիրակության անդամներն այսօր հանդիպել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը և ՄԳՏԿ հայաստանյան տարածաշրջանային բաժանմունքի ղեկավար Համլետ Նավասարդյանը:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Արայիկ Հարությունյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունն ու մինչ օրս Հայաստանի գիտահետազոտական կազմակերպություններին տրամադրած աջակցությունը: Նա կարևորել է Հայաստանի համար արդիական խնդիրների լուծման նպատակով ՄԳՏԿ մասնակից երկրների հետ հետագա համագործակցությունը՝ հատկապես միջուկային անվտանգության, միջուկային թափոնների վերամշակման, շրջակա միջավայրի պահպանության, ջրային ռեսուրսների կառավարման, միջսահմանային կենսաանվտանգության, սեյսմոլոգիայի և այլ ոլորտներում:
Ա. Հարությունյանը նշել է նաև, որ ներկայումս Հայաստանն ունի տարբեր մարտահրավերներ, և դրանց թվում առավել կարևոր է գիտության զարգացումը, բարձրագույն կրթության և գիտության կապի ուժեղացումը, ինչպես նաև բուհական ծրագրերում գիտության բաղադրիչի զգալիորեն ավելացումը:
ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի նախագահ Ռոնալդ Լեմանը շնորհակալություն է լայտնեց կառավարիչների խորհրդի հերթական նստաշրջանը Հայաստանում անցկացնելու հնարավորության և ընդունելության համար: Նա նշել է, որ հայկական գիտահետազոտական խմբերի կողմից ներկայացված հայտերն ու իրականացված ծրագրերն ավանդաբար արժանանում են բարձր գնահատականի՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության հեղինակության բարձրացմանը՝ որպես գիտական հետազոտությունների և տեխնոլոգիաների ոլորտում տարածաշրջանային առաջատարներից մեկի: Ներկա փուլում ՄԳՏԿ-ն հատուկ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային խոշոր գիտական նախագծերի իրականացմանը, դրանցում երիտասարդ գիտնականների ներգրավվածությանը, գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացմանը: Ռ. Լեմանը հույս է հայտնել, որ Հայաստանը կշարունակի իր ակտիվ համագործակցությունը ՄԳՏԿ-ի հետ:
Նշենք, որ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը միջկառավարական կազմակերպություն է, որն ստեղծվել է 1992 թվականին՝ Եվրոպական Միության, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի կողմից: Հետագայում կենտրոնին են միացել այլ երկրներ, այդ թվում՝ 1994 թ.-ից՝ Հայաստանը: Կենտրոնի հիմնական նպատակը ազգային և համաշխարհային տեխնոլոգիական խնդիրների լուծմանը, կոնվերսիոն ծրագրերի, հիմնարար և կիրառական հետազոտությունների իրականացմանն աջակցելն է, ԱՊՀ երկրներում գիտելիքահենք տնտեսության ձևավորմանը, այդ երկրների գիտնականների միջազգային գիտական հանրությանը ինտեգրվելուն նպաստելը:
ՀՅԴ-ն արտաքսել է այսօր տարածված նամակի հեղինակ երիտասարդներից երեքին
«Մի բան անենք». Շիրակի մարզում նոր արշավ է սկսվել
Ադրբեջանի նախապայմաններն ու Հայաստանի մերժումը. ինչ է քննարկվել 3 ժամ՝ ԱԳ նախարարների հանդիպմանը
Մենք բոլորս պետք է մի լեզվով խոսենք ու նույն նպատակները պետք է հետապնդենք. Կարեն Բրուտյանը
Մեր երկրում տարվում է ուղղորդված պայքար ապօրինի անտառահատումների դեմ. Էրիկ Գրիգորյան
Իրաքում հայտարարել են ԻՊ նախկին առաջնորդի տեղակալին ձերբակալելու մասին
Վարչապետը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել ճապոնացի գիտնական Տակեո Կանադեին
Վիճակագրական տվյալներն առավել քան խոսուն են, փրկված ճակատագրերը՝ անթիվ. Մխիթար Հայրապետյան
Շոտլանդական գետում հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայի ամենամեծ ոսկե բնական կտորը. CNN
Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական սպառնալիք կա. ԵԱՀԿ նախագահ
Ամանորին երեք օրը երկուսով անցկացնելը կարժենա 4 հազարից 300 հազար դրամ. առավել մատչելի են հյուրատները
Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի. ԱԻՆ
Բագրատաշենի սահմանային անցակետից խարդախության մեղադրանքով հետախուզվող է բերման ենթարկվել
60 վերապատրաստող-մենթորներ ներառական կրթության վերապատրաստումներ կանցկացնեն տարբեր դպրոցներում
Ադրբեջանի խորհրդարանն արձակվեց. արտահերթ խորհրդարանական ընտրություններ կլինեն փետրվարի 9-ին
Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը
ՀՀ Պաշտպանության նախարարությունը խոհեմության կոչ է անում (տեսանյութ)
«Ֆուդ Ամ» ՍՊԸ պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրամադրվող ծառայությունների եւ աջակցության հնարավորությունները կավելանան
Պարոն Մելքումյան, դուք այնպիսի մունաթով եք խոսում, որ մեզ թվում է, թե այս եղած խնդիրների պատճառը մենք ենք. Թունյան
© 2019 Հայկական ժամանակ