Քաղաքապետը դեռեւս չի ստորագրել կենդանաբանական այգու տնօրենի ազատման դիմումը

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դեռեւս չի ստորագրել Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ազատման դիմումը, որը նա ներկայացրել է այս ամսվա սկզբին: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ռուբեն Խաչատրյանը չցանկացավ մեկնաբանել այդ տեղեկությունը. ուղղորդեց քաղաքապետարանից ճշտել:

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը եւս չմեկնաբանեց ոչինչ: Մեր տեղեկություններով քաղաքապետը շուտով կստորագրի Ռուբեն Խաչատրյանի ազատման դիմումը, պարզապես անհայտ պատճառներով այն փոքր-ինչ ձգձգվում է: Ամենայն հավանականությամբ նա ստորագրելուց հետո կստորագրի նաեւ այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հրամանը:

Կենդանաբանական այգու տնօրենին ազատման դիմում գրելու Մարությանի առաջարկը կապված էր վերջին օրերին այգում բազմակի կենդանիների անկումների հետ: Նրա համոզմամբ՝ կենդանաբանական այգու ղեկավարությունը չէր կարողացել ամբողջական ռիսկերը գնահատել եւ իրավիճակային լուծումներ տալ, որպեսզի տեղի չունենար այն, ինչ կատարվեց հոկտեմբերի 31-ին եւ նոյեմբերի 1-ին:

Այգու աշխատակիցներից տեղեկացանք, որ Կենդանաբանական այգու հրավիրյալ փոխտնօրենն արդեն Հայաստանում է, սակայն պաշտոնական նշանակումը դեռ չի արվել: Երկար տարիներ Թեհրանի Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնը զբաղեցրած կենդանաբույժը հրաժարվել էր Թեհրանում իր պաշտոնից եւ եկել Հայաստան: Հրավիրյալ մասնագետի գալուց հետո այգին ունի երեք կենդանաբույժ: Այգու աշխատակիցները չեն բացառում նաեւ, որ հրավիրյալ փոխտնօրենը կարող է զբաղեցնել տնօրենի ԺՊ-ի պաշտոնը: Մինչ այդ քննարկվում էր, որ տնօրենի պաշտոնակատար է նշանակվելու այգու փոխտնօրեն Վլադիմիր Սիմոնյանը:

Նշենք, որ Երեւանի կենդանաբանական այգու տնօրենի նշանակումը կարող է լինել միայն մրցութային կարգով:

Տպել
545 դիտում

«Ինչու՞ 31- տարի անց Գյումրին վերականգնված չէ». նախագահ ասաց հարցին միայն մեկ մարդ կարող է պատասխանել, եւ դա ինքը չէ

Ֆինանսական համակարգի բարեփոխումների խնդիրը հանրային բարիքի արդար բաշխումը երաշխավորելն է․ նախարար

Անցնող շաբաթ Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 130 անգամ

Վարչապետը մոմ վառեց Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում՝ ի հիշատակ երկրաշարժի անմեղ զոհերի

ՊԵԿ-ն իրավաբանական անձանց վերաբերող տեղեկատվական հոլովակ է հրապարակել

Կոլինան հերքել է Հայաստանից ապօրինի ճանապարհով երեխա որդեգրելու մասին լուրերը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցում երկրաշարժի զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Լոռու մարզի Լեռնանցք համայնքում շահագործման է հանձնվում 8 բնակարան․ ներկա է վարչապետը․ ուղիղ

Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող երգիչների ցուցակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակում հարգանքի տուրք է մատուցում 1988-ի զոհերի հիշատակին. ուղիղ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռիում է՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին. ուղիղ

Աբովյանի դպրոցներից մեկի բակում հայտնաբերվել է 34-ամյա տղամարդու կախված դի. նա թաղումից տուն չէր վերադարձել

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի հետ

«Անի, հակառակ բոլոր ջանքերուն, տխուր է». Կարո Փայլան

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով

Ոսկե մեդալներ՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեից

Ամենասոսկալին տնակային հոգեբանությունն է. Գյումրին արհեստական շնչառության կարիք ունի

ՃՏՊ Երեւանում. մեքենան բախվել է արգելապատնեշներին

Լրացավ Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցը

Մոսկվայում աճուրդի կհանվեն կալանավայրից Փարաջանովի գրած նամակները