Դատախազական հսկողությունը եղել է պատշաճ, եւ ապահովվել է ապացույցների համակցության շեմը. Սաֆարյանն առարկեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին տուժողների իրավահաջորդ Սեդա Սաֆարյանը առարկություն ներկայացրեց պաշտպանական կողմի՝ մեղադրող դատախազներին ավելի վաղ ներկայացրած բացարկի միջնորդության դեմ:

Իր առարկության սկզբում Սեդա Սաֆարյանը նշեց, որ նախորդ դատական նիստում պաշտպանական կողմից դատախազի դեմ հաջորդաբար ներկայացված միջնորդության հիմքերը մեկնաբանվել են ենթադրվող կանխակալության եւ ի վնաս Քոչարյանի լույսի ներքո, ուստի ինքը հարկ է համարում դրանց անդրադառնալ անհատապես: Սաֆարյանը նշեց, որ փորձ է արվել այդ ենթադրյալ խախտումները տեղավորել Քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի՝ ինքնաբացարկի հիմքերի մեջ՝ իրականում, սակայն, դրսեւորելով անձնական ընկալումներ:

Սեդա Սաֆարյանը հիշեցրեց Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բացարկի երկու փաստարկները: Առաջինն այն էր, որ քննիչ Մուշեղյանը առանց պատճառաբանման որոշում էր կայացրել Քոչարյանի ամբողջ գույքի վրա կալանք դնել, երկրորդը այն, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Արշակ Կարապետյանի միջեւ կատարված առերես հարցաքննության ժամանակ Արշակ Կարապետյանի տված ցուցմունքը որակվեց կեղծ: Անդրադառնալով սրան՝ Սեդա Սաֆարյանն ասաց. «Եթե մոտ չորս էջ հարստություն ունեցող Քոչարյանի եւ նրա որդիների գույքի վրա արգելանք դնելով՝ որոշակի ենթադրվող խախտումներ են արձանագրվել, ես կարծում եմ, որ դա դեռ կդառնա քննության առարկա, հիմա դրանց չեմ անդրադառնա, որովհետեւ այդ պարագայում հատիկ-հատիկ պիտի բարձրաձայնեմ այն բոլոր գույքերը, որոնք դեռեւս 2000 թվականից պատկանում էին Քոչարյանի անչափահաս որդիներին: Այդ մասով թող դատախազները քննություն տանեն, սակայն ես պետք է նշեմ, որ գույքի վրա արգելանք դնելու հանգամանքը չի կարող ինքնին համարվել բացարկի հիմք»:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի եւ Արշակ Կարապետյանի առերես հարցաքննությանը՝ Սեդա Սաֆարյանն ասաց, որ Քոչարյանի կողմից որդեգրված քաղաքականությունն այդ հարցաքննության ժամանակ ի սկզբանե հասկանալի չի եղել, երբ նա հրաժարվել է անգամ ստորագրել կոնֆրոնտացիայի տակ, հրաժարվել է պատասխանել հարցի՝ ճանաչո՞ւմ է Կարապետյանին, թե՞ ոչ: Սեդա Սաֆարյանը շեշտեց, որ հարցաքննության ժամանակ առերես պնդվել է Արշակ Կարապետյանի ասածը. «Քննիչի կողմից արձանագրվածը եւ Կարապետյանի պնդածը դուր չեն եկել Քոչարյանին, եւ նա վեր է կացել տեղից եւ ասել, որ չի ցանկանում մասնակցել: Այսինքն՝ ստացվում է, որ եթե Արշակ Կարապետյանը պնդել է նրա մեղքին առնչվող հանգամանք, եւ նրանք հեռացել են սենյակից առանց քննիչի համաձայնության, ապա այդ արձանագրությունը, ըստ իրենց, կեղծ արձանագրություն է: Սակայն նույն պահին, հարգելի՛ դատարան, քննիչն արձանագրել է այն, ինչ տեղի է ունեցել, այս արձանագրությունը խոցելի տեղ չունի եւ չի կարող դիտվել որպես կեղծիք, ես չեմ հասկանում սրա օրինականությունը ստուգելու հարկը եւ դրա կապը ներկայացված բացարկի հետ»:

Խոսելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի կողմից կայացված այն որոշման մասին, որով Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել, եւ դրան հաջորդող գործողություններից՝ Սեդա Սաֆարյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանը կայացրել էր որոշում՝ հնարավորություն տալով Ռոբերտ Քոչարյանին հեռանալ Հայաստանի Հանրապետությունից՝ ձախողելով քննությունը, ինչը, ըստ Սաֆարյանի, կանխատեսել է վարույթն իրականացնող մարմինը եւ Քոչարյանի անձնագիրը չվերադարձնելով՝ առաջնորդվել է քննության շահով. «Ես կարծում եմ, որ Քոչարյանի նկատմամբ որեւէ իրավունքի խախտում տեղի չի ունեցել, եւ ներկայացված հիմքերը չեն կարող դիտվել որպես կանխակալ վերաբերմունք»:

Խոսելով պաշտպանների կողմից մատնանշված այն հանգամանքից, թե Քոչարյանի առանձնատնից եւ գրասենյակից առգրավվել են որոշակի գույք, զենքեր, փաստաթղթեր, որոնք, ըստ պաշտպանների, գործի հետ կապ չունեն եւ չեն էլ վերադարձվել՝ Սեդա Սաֆարյանն ասաց. «Ես չեմ կարող ասել, թե կոնկրետ իրերի հետ կապված ինչ քննություն է տարվում, բայց կարծում եմ՝ եթե դրանք անհրաժեշտ չլինեին, հաստատապես կվերադարձվեին, որովհետեւ որեւէ մեկին գործի հետ կապ չունեցող իրեր պետք չեն»:

Սաֆարյանն ընդգծեց, որ գործով հազարավոր մարդիկ են քննվել, եւ ինքը մեղադրանքի հիմքում առկա փաստերը բավարար է համարում. «Տեղի է ունեցել հանցավոր արարք, որը հիմնավորվել է այն հրամաններով, հրահանգներով, որոնք կան գործի մեջ: Ինձ համար զարմանալի է, որ փետրվարի 23-ից, երբ, ըստ քրեական գործի, զորքը Արցախից տեղաշարժվել է դեպի Հայաստան, զանգվածային անկարգություն կատարած լինելու, արգելված զինատեսակից կրակելու եւ մի շարք այլ հանգամանքներ չէին կարող հայտնի լինել Ռոբերտ Քոչարյանին, իսկ եթե հայտի է եղել, ուրեմն՝ նա հետեւողականորեն պատրաստվել է եւ որեւէ վրիպում այդ առումով թույլ չի տվել»:

Սաֆարյանի պնդմամբ՝ այն, ինչ տեղի է ունեցել ՀՀ-ում մասսայաբար, հայտնի է բոլորին. «Դրանք լավ կազմակերպված, վերեւից մինչեւ ներքեւ ուղղորդված իրադարձություններ էին, եւ պաշտպանության կողմը չի կարող գետի հունը փոխել»:

Սաֆարյանի կարծիքով՝ այսօր խոսել այն մասին, որ դատախազը լավ չի հսկել, որեւէ կերպ չի կարող ազդող լինել մեղադրանքի, կալանքի որոշումների վրա, որովհետեւ բոլորն էլ գիտեն՝ հիմնավոր կասկածի շեմը երբ կարող է հաղթահարված համարվել. «Մեղադրողը իր գործն է արել մեղադրանքի հիմնավորման տեսանկյունից եւ օրենքի սահմաններում»,- շեշտեց նա:

Սաֆարյանը միաժամանակ նշեց, որ պաշտպանական կողմը բարձրաձայնում է դատական ակտերի միայն իրենց ձեռնտու մասերը. «Անդրադառնալով դատավոր Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշմանը՝ չեն նշում նույն դատավորի թույլ տված մի շարք խախտումներ: Եթե խոսում ենք իրավունքից, իրավունքի զարգացումից, ապա ես կարծում եմ, որ հենց Ալումյանը այդ դատարանում պիտի կանգներ ու ասեր՝ բա ո՞ւր են տուժողները, ինչո՞ւ նրանք չկան»:

Խոսելով դատարանների արգելափակման հանգամանքից՝ Սեդա Սաֆարյանը շեշտեց. «Այն, ինչ ժողովուրդը արել է դատարանների հետ կապված, շատ ավելի լավ է, քան Չերեմուխա կրակելը, զոհեր ունենալը»:

Սեդա Սաֆարյանը հայտարարություն արեց՝ կապված Միքայել Հարությունյանի հարցաքննված չլինելու հանգամանքի հետ. «Այնպիսի տպավորություն է, թե նրա ՀՀ վերադառնալը եւ չհարցաքննվելը էական նշանակություն կարող է ունենալ: Խնդրում եմ՝ ուսումնասիրեք Հարությունյանի կողմից կայացված որոշումը, այն սկսվում է Քոչարյանի նշումներից, նպատակներից, եւ ավարտվում Հարությունյանի ստորագրությամբ, որը կարող եք ընդունել որպես Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք»:

Սաֆարյանը շեշտեց՝ գուցե Դատախազությունը չի կարողացել ապահովել նրա քննության ներկայանալու հնարավորությունը, բայց դրա մեջ դատախազ Պետրոսյանի մեղքը կամ գործառույթների բացը չպետք է փնտրել. «Քրեական գործի 80 հատորում հավաքվածի առումով բավարար եմ համարում, որ դատախազական հսկողությունը եղել է պատշաճ, եւ ապահովվել է ապացույցների համակցության շեմը»:

Սեդա Սաֆարյանը նաեւ կարեւորեց պաշտպանական կողմի հայտարարությունները՝ կապված Սահմանադրական դատարանի հետ. «ՍԴ-ն 2008 թվականին մասնակցել է այնպիսի գործընթացների, որ չի կարող այսօր օբյեկտիվ գործընթացների մաս կազմել: Մարտի մեկի վերաբերյալ մեր պատկերացումները չեն փոխվել, չի փոխվել նաեւ նրանց ավանդական կախվածությունը Ռոբերտ Քոչարյանից: Ես կարող եմ ասել, որ մեղադրանքի կողմը բավարար ապահովել է մեղադրանքի ծավալը, իսկ եթե լրացուցիչ հարցաքննության հարկը լինի, ապա դա բացարկի հիմք չէ, կմիջնորդեն, կհարցաքննեն»:

Սաֆարյանն անդրադարձավ նաեւ ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի դիտարկումներին, ըստ որոնց՝ բացարկի հիմքերից մեկն է դատախազի կողմից գործառույթների չիրականացումը, ինչին ինքը հակված չէ. «Կոնկրետ Արմեն Գեւորգյանին վերագրված մեղադրանքի հիմքերը ավելի քան հիմնավորված են: Պրն Գեւորգյանը 2008 թվականին եղել է Դատախազության աշխատող, ուստի պարտավոր էր Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք իրականացնել դատախազական հսկողություն»:

 

Տպել
2843 դիտում

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը