Սեյրան Օհանյանի պաշտպանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազին

19/11/2019 schedule13:45

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Մարտի 1-ի գործով ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին պաշտպանական կողմը բացարկի միջնորդություն է ներկայացրել մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանին եւ Գեւորգ Բաղդասարյանին: Պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը բացարկի հիմքում դրել էր մի քանի հանգամանք՝ կապված Մարտի 1-ից այս անջատված գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի գործողությունների հետ՝ նշելով, որ մեղադրանքը պաշտպանող դատախազ Պետրոս Պետրոսյանն ունեցել է կանխակալ վերաբերմունք եւ պարբերաբար թույլ է տվել քրեադատավարական վարքի խախտումներ, որոնք կարող են որակվել որպես էական խախտումներ:

Այսօրվա նիստին բացարկի միջնորդությամբ հանդես եկավ նաեւ ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը:

Նրա խոսքով՝ դեռեւս գործի նախաքննության ընթացքում ինքը միջնորդություն է ներկայացրել գործով քննչական խմբի ղեկավար քննիչ Հրաչ Մուշեղյանին՝ հայտնելով, որ մայր գործում առկա են բազմաթիվ, այդ թվում՝ ինքնախոստովանական ցուցմունքներ այն մասին, որ մարտի մեկին տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, եւ խնդրել է դրանք ներառել սույն գործով, սակայն քննիչն իր միջնորդությունը մերժել է. «Միաժամանակ ուզում եմ հայտնել, որ Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել 300.1 հոդվածով, որը 2008 թվականի իրադարձություններից մեկ տարի անց է ընդունվել: Ո՛չ Սեյրան Օհանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման, ո՛չ էլ 1000 էջից ավելի մեղադրական եզրակացության մեջ որեւէ հղում չկա նախկինում գործած 300-րդ հոդվածին»:

Կարեն Մեժլումյանը նշեց, որ մի քանի միջնորդություններով քննիչին խնդրել է նաեւ պարզաբանել՝ ինչպես է 2008 թվականին ուժի մեջ մտած հոդվածը կիրառվել դրանից ավելի վաղ տեղի ունեցած իրադարձությունների շրջանակում, սակայն քննիչը որեւէ պարզաբանում չի տվել՝ մերժելով իր միջնորդությունը. «Քննիչի որոշումը բողոքարկել եմ Գլխավոր դատախազին, եւ իմ բողոքը մերժվել է մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի կողմից: Այսինքն՝ քննիչն ու դատախազը թույլ են տվել կոպտագույն խախտումներ, չեն պարզաբանել՝ արդյոք հին հոդվածը կիրառել են, թե ոչ, իսկ այս դեպքում պաշտպանական կողմը զրկվել է արդյունավետ պաշտպանության իրավունքից»:

Պաշտպանը նշեց՝ մի կողմից, եթե որեւէ նշում չկա, ենթադրվում է, որ հին հոդվածը չի կիրառվել, մյուս կողմից, եթե կիրառվեր եւ թաքուն պահվեր, ապա դա արդեն իրավունքի խախտում է. «Այսպիսով՝ հին օրենքի՝ մեղադրանքի հիմքում դրված լինել-չլինելը թաքուն պահելով, դրա վերաբերյալ մեր միջնորդությունները մերժելով՝ մեղադրող դատախազը թույլ է տվել կոպտագույն խախտումներ, որպիսին կարող էր թույլ տալ միայն գործի ելքով շահագրգռված դատախազը»,- նշեց պաշտպան Կարեն Մեժլումյանը՝ խնդրելով դատարանին մեղադրող Պետրոս Պետրոսյանին հեռացնել վարույթից:

Պաշտպանական կողմն ամբողջությամբ միացավ բացարկի միջնորդությանը:

Միլենա Խաչիկյան

Տպել
1849 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ