Դևիդ Բեքհեմն ու Միլի Բոբի Բրաունը ելույթ կունենան ՄԱԿ-ի գագաթնաժողովում, վաղը ՀՀ-ում և 50 երկրում գագաթնաժողովներ կլինեն

19/11/2019 schedule12:04

ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ Դևիդ Բեքհեմն ու Միլի Բոբի Բրաունը վաղը միանալու են երեխաների ու երիտասարդների խմբին՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակում կազմակերպվող գագաթնաժողովին և երկրների առաջնորդներից պահանջելու երեխաների իրավունքների պաշտպանություն և իրացում:

Ի լրումն այլ տոնակատարությունների, ՅՈՒՆԻՍԵՖ-ի այս գագաթնաժողովը նվիրված է Երեխաների համաշխարհային օրվան և Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 30-ամյակին: Կոնվենցիան պատմության մեջ ամենաշատ վավերացված մարդու իրավունքների փաստաթուղթն է: Նոյեմբերի 20-ին նմանատիպ գագաթնաժողովներ են կազմակերպվելու աշխարհի 50 երկրներում՝ Հայաստանից մինչև Հորդանան, Եթովպիայից մինչև Ինդոնեզիա:

«Աշխարհի բոլոր անկյուններում երեխաները ավելի լավ ապագայի մասին են երազում»,-ասում է Դևիդ Բեքհեմը, ով բացման ելույթով է հանդես գալու գագաթնաժողովին: «Արդեն 20 տարի է՝ ես աշխատում եմ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ և աշխարհի բոլոր անկյուններում հանդիպել եմ երեխաների և երիտասարդների, ովքեր ձգտում են լավ կրթություն ստանալ, առողջ և խաղաղ ապրել: Բոլոր երեխաներն էլ արժանի են ու պետք է ստանան բոլոր հնարավորություններն իրենց ներուժին հասնելու համար: Պատիվ ունեմ աջակցելու երիտասարդներին, ովքեր լսելի են դարձնում իրենց ձայնն ու փոփոխություն պահանջում»:

Գագաթաժողովին ընդառաջ ՄԱԿ-ի անդամ երկրներին հրավիրել են ստորագրելու Գլոբալ երդում, որի միջոցով ստորագրող երկիրը հանձն է առնում անհապաղ քայլեր ձեռնարկել երեխայի իրավունքների ապահովման ուղղությամբ: Հայաստանի Հանրապետությունը նույնպես ստորագրել է այս երդումը, առաջադրելով յոթ քայլ, որոնք կիրականցվեն երկրի կողմից հետագա տարիների ընթացքում:

Նոյեմբերի 20-ին երեխաները որոշում կայացնողների հետ մասնակցելու են գագաթնաժողովների, մեկ օրով զբաղեցնելու են կառավարական բարձր պաշտոններ, ղեկավարելու են սպորտային ու մասնավոր կազմակերպություններ: Օրվա կապակցությամբ բազմաթիվ հայտնի տեսարժան վայրեր կապույտով են լուսավորվելու:

Ավելի մանրամասն՝

  • 50 երկրներում ազգային գագաթնաժողով է կազմակերպվելու երեխաների և որոշում կայացնողների մասնակցությամբ, այդ թվում Հայաստանում, Եթովպիայում, Գերմանիայում, Ինդոնեզիայում, Հորդանանում, Ռուանդայում, Տանզանիայում և այլ երկրներում:
  • Ժնևի Ազգերի պալատում եռօրյա տոնակատարություն է լինելու նոյեմբերի 18-20-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար տկն Միշել Բաչելետի մասնակցությամբ: Այլ երկրներում երեխաները ակտիվորեն մասնակցելու են խորհրդարանների նիստերին, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի, Հնդկաստանի, Ջամայկայի, Թուրքիայի խորհրդարաններում:
  • Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը արդեն երրորդ տարին է, ինչ իր պաշտոնն ու գրասենյակը մեկ օրով տրամադրելու է երեխաներին:
  • Օրվա կապակցությամբ կապույտ գույնով կլուսավորվեն Բրյուսելում Եվրոպական խորհրդարանը, Չինաստանում Շանհայի աշտարակը, Ֆրանսիայում Պանթեոնը, Աթենքի Ակրոպոլիսը Հունաստանում, Հաագայի Խաղաղության պալատը Նիդերլանդներում, Հորդանանում Պետրան, Մեխիկոյում Ֆրիդա Կալոյի թանգարանը, Թուրքիայում Բոսֆորի կամուրջը, Պանամայի ջրանցքը և այլն:
  • 80 բիզնես ընկերություններ միանալու են ՅՈՒՆԻՍԵՖ-ին տարբեր երկրներում տոնելու երեխայի իրավունքներն ու հավաքագրելու միջոցներ: Նրանց թվում են Ամադեուսը, Բեկոն, Բարսելոնայի ֆուտբոլային թիմը, H&M-ը, IKEA-ն, Լեգոն, Նորվեգիական ավիաուղիները, Պանդորան, Լուի Վիտոնը և մի շարք այլ ընկերություններ, ում համար երեխաներն առաջնահերթություն են:
  • Նորվեգիայում ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատել է Եվրոպիական բիոինֆորմիացիոն ինստիտուտի, Թվիստ բիոգիտություն ու Իմագեն կազմակերպությունների հետ՝ ստեղծելով սինթետիկ ԴՆԹ, որը պահվելու է Արկտիկական Սվալբարդի հատուկ արխիվում: Այսպիսով, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան առաջին փաստաթուղթն է, որ այսպես է արխիվացվել ու կպահպանվի անգամ միլիոնավոր տարիներ:
  • ՅՈՒՆՍԵՖ-ի գրասենյակը Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում «Վազել հանուն իրավունքների» (Right Runner) անվանմամբ մոբայլ խաղ է ստեղծել: Խաղի ամեն մի փուլը Կոնվենցիայի մեկ իրավունքի վերաբերյալ է: Այն հասանելի է անգլերեն ու իսպաներեն լեզուներով Google Play -ում կամ Apple Store-ում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում բոլորին միանալ նոյեմբերի 20-ի տոնակատարություններին՝ այդ օրը կրելով կապույտ հագուստ կամ որևէ իր ու սոցիալական մեդիաների էջերի գրառումներում ներառել #WorldChildrensDay հեշթեգը:

Տպել
741 դիտում

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման