Ցույցը ցրելիս ձերբակալվել է 37, վիրավորվել` 4 անձ. Վրաստանի ՆԳՆ

19/11/2019 schedule10:41

Վրաստանի Ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ, նոյեմբերի 18-ին խորհրդարանի շենքի դիմաց ակցիան ցրելիս ձերբակալվել է 37 անձ, հայտնում է Aliq-ը:

«Վարչական իրավախախտումների օրենսգրքի 173-րդ և 166-րդ հոդվածներով սահմանված իրավախախտումների համար ձերբակալվել է 37 անձ: Ռուսթավելիի պողոտայում ակցիան ցրելու ժամանակ վիրավորվել է ակցիայի 4 մասնակից, որից 2-ը իրավապահ: Վիրավորներին բուժհաստատություններում տարվել է համապատասխան բուժզննում»,- նշված է ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագծի տապալումից հետո Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի շուրջօրյա ակցիաներ էին սկսվել։ Միավորված ընդդիմությունը, որ կազմված է ավելի քան 20 քաղաքական ուժերից, համախմբվել է գործող իշխանության դեմ՝ պահանջելով արտահերթ համամասնական խորհրդարանական ընտրություններ, կառավարության հրաժարական և ժամանակավոր կառավարության ձևավորում, նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերաձևավորում։

Նոյեմբերի 18-ին ներքին գործերի նախարարությունը հատուկ միջոցների եւ ջրցանի կիրառմամբ ցրեց ցուցարարներին, որոնք փակել էին խորհրդարանի բոլոր մուտքերը, այնուհետ հեռացրեց վրաններն ու խորհրդարանի մուտքերին դրված կողպեքները:

Տպել
199 դիտում

Լենա Նազարյանն ընդունել է Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի պատվիրակությանը

Եղել է՝ տներին մոտ գերեզմանները տեղումների պատճառով քայքայվել են, զանգվածները դուրս եկել. Թորոսյանը՝ դիակիզարանի մասին

Դիզվառելիքի գործով մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշի Բարսեղին»

Ռուստամ Բադասյանը Բրյուսելում մասնակցել է «Արևելյան գործընկերությունը հանուն ԵՄ-ի» խորագրով համաժողովին

Կրթահամալիր ընդունվելուց 3 օր անց թողել է ուսումը. հաստատությունը դատարանով պահանջում է վճարել չարված դասերի համար

Արարատ Միրզոյանն ընդունել է Գվատեմալայի Հանրապետության խորհրդարանի առաջին փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզստանի նորանշանակ դեսպանը

Այս պարագայում պետք է շատ արագ ազատ արձակենք այն մորը, ով կալանավորված է 3-4 անգամ գողություն անելու համար. Թանդիլյան

Ոստիկանները գրպանահատության 2 դեպք են բացահայտել. գրպանահատները բերման են ենթարկվել

Բացահայտվել է պետությանը պատճառված շուրջ 1 միլիարդ 160 միլիոն դրամի վնասի դեպք. հարուցվել է քրեական գործ

Տակեո Կանադեն ՎիվաՍել-ՄՏՍ-ում հանդիպել է ՏՀՏ հայաստանյան համայնքի ներկայացուցիչների հետ

Վարդան Պետրոսյանը նոր ներկայացում է պատրաստում. պրեմիերան կլինի Լոս Անջելեսում

Ucom-ում բոլոր սմարթֆոնները տրամադրվում են շա՛տ-շա՜տ ինտերնետով

Դեկտեմբերի 6-ին, 7-ին, 8-ին կաշխատեն Երևան-Գյումրի-Երևան լրացուցիչ արագընթաց էլեկտրագնացքներ

Նորածիններին կորցրած 500 մայրերի բողոք-դիմումները հանձնվեցին Առողջապահության նախարարություն եւ Գլխավոր դատախազություն

Արցախի ժողովրդի անվտանգությունը ենթակա չէ զիջման. Զոհրաբ Մնացականյանի ելույթը՝ Բրատիսլավայում (տեսանյութ)

Երևանում Նիդերլանդների դեսպանություն կբացվի. Նիդերլանդների խորհրդարանը ընդունել է ԱԳՆ 2020 թ. բյուջեի լրացումը

Դպրոց կառուցելը առաջնահերթ է, բայց չի նշանակում, որ ձեր առաջարկածը պետք է լինի առաջնահերթ. Ջանջուղազյանը՝ Սամսոնյանին

ԱԻՆ-ը նախազգուշացնում է երեխաների կողմից պայթուցիկ սարքերի օգտագործման հնարավոր վտանգի մասին

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը