Մղձավանջ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի համար. Իտալիան ջախջախեց 9:1 հաշվով

Օր, որը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ու նրա երկրպագուները պետք է մոռանան: Եվրո 2020-ի ընտրական փուլի վերջին՝ 10-րդ, տուրի Իտալիայի դեմ արտագնա խաղում Հայաստանը պարտվեց ոչ ֆուտբոլային հաշվով: Գրանցվեց գերխոշոր 9:1:

Իտալացիները պարզապես զվարճանում էին խաղադաշտում: Հանդիպման սկզբում հայերի վտանգավոր գրոհից հետո նրանք արագ շոշափելի առավելություն ստացան: Հաշիվը բացեցին 8–րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ  Չիրո Իմոբիլեն: 1 րոպե անց՝ 9-րդ րոպեին, իր թիմի առավելությունը կրկնապատկեց Նիկոլո Ձանիոլոն: 29-րդ րոպեին Իտալիան առավելությունը դարձրեց խոշոր: Այս անգամ աչքի ընկավ Նիկոլո Բարելան: 33-րդ րոպեին Իմոբիլեն դարձավ դուբլի հեղինակ:

2-րդ խաղակեսում Իտալիան շարունակեց մեծացնել առավելությունը: 64-րդ րոպեին Ձանիոլոն նույնպես դուբլ ձեւակերպեց: Ալեսիո Ռոմանյոլին 72-րդ րոպեին հաշիվը դարձրեց 6:0: Sեփական տուգանային հրապարակում Կամո Հովհաննիսյանի խախտման պատճառով մրցակիցը 11-մետրանոցի իրավունք ստացավ, որը 75-րդ րոպեին անվրեպ իրացրեց Ժորժինյոն: 78-րդ րոպեին Ռիկարդո Օրսոլինին եւս մեկ գոլ խփեց: Հաջորդ րոպեին ՀՀ հավաքականի կազմում գեղեցիկ հարվածով հաշիվը «թրջեց» Էդգար Բաբայանը, սակայն 2 րոպե անց՝ 81-րդ րոպեին, Ֆեդերիկո Կիեզան վերականգնեց 8 գնդակի տարբերությունը. 9:1:

Սա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խոշորագույն պարտությունն է պատմության մեջ: 8 գնդակի տարբերությամբ թիմը երբեք չի պարտվել: Մինչեւ հիմա ՀՀ-ն 2 անգամ զիջել էր 0:7 հաշվով: դա տեղի էր ունեցել 1997թ. Չիլիի ու Վրաստանի դեմ ընկերական խաղերում:

Իտալիայի համար սա 10-րդ հաղթանակն էր այս ընտրական փուլում: «Սկուադրա աձուրա»-ն 100%-անոց արդյունք է ցույց տվել ու առաջինն է J խմբում 30 միավորով: Հայաստանը մնաց իր 10 միավորով՝ զբաղեցնելով նախավերջին՝ 5-րդ տեղը: Այս խմբից Եվրոպայի 2020թ. առաջնության ուղեգրերը ժամանակից շուտ ապահովել էին Իտալիան ու Ֆինլանդիան:

Տպել
4597 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում