«Գազպրոմ Արմենիա»-ն չի մեկնաբանում Նոր Հաճնում տեղի ունեցած ողբերգական դեպքը. միայն հիշեցնում է գազօգտագործման կանոնները

ՀՀ Քննչական կոմիտեն  ձեռնարկում է անհրաժեշտ քննչական, դատավարական միջոցառումներ՝ Նոր Հաճնում  5 մարդու կյանք խլած դեպքի հանգամանքները պարզելու համար: Այս ողբերգությունը, նախնական վարկածի համաձայն, տեղի է ունեցել գազի անսարք կաթսայից շմոլ գազի արտահոսքի պատճառով:

Ի պատասխան «Հայկական ժամանակ»-ի՝ «ե՞րբ էր եղել տեսչական վերջին ստուգումը, արձանագրվե՞լ էր արդյոք որեւէ խախտում, ինչպե՞ս են սովորաբար վերացվում խնդիրները, եւ պահվե՞լ էր այդ ընթացակարգն այս անգամ» հարցերի՝  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից հայտնեցին, որ գործի քննության շահերից ելնելով՝ որեւէ մեկնաբանություն չեն կարող տրամադրել: 

«Գազպրոմ Արմենիա»-ից միայն հիշեցրին գազօգտագործման կանոնները, որոնք սահմանված են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի N383-ն որոշմամբ եւ արտացոլված են բնական գազի մատակարարման պայմանագրում: Այդ դրույթների համաձայն՝ բաժանորդը պարտավոր է օգտագործել բացառապես գործարանային արտադրության գազօգտագործող սարքավորումներ, օդափոխության նպատակով նախատեսված ուղիները չօգտագործել որպես ծխատար, ծխաօդատար ուղիներում քարշի բացակայության (խաթարված լինելու) դեպքում չօգտվել գազօգտագործող սարքավորումներից, պահպանել կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության պահանջները:

Միևնույն ժամանակ մատակարարն էլ պարտավոր է ստուգել գազասպառման համակարգի գազօգտագործող սարքավորումների միացման համապատասխանությունը գազասպառման համակարգի նախագծին եւ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: Խախտումներ հայտնաբերելու դեպքում խցափակել գազօգտագործող սարքավորումները, կնքել եւ կազմել գազասարքի շահագործումն արգելող արձանագրություն, գործել ԳՄՕԿ-ով սահմանված կարգով եւ սույն պայմանագրի պահանջներով:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 16-ին Նոր Հաճնում հայտաբերվել են 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի եւ 14-ամյա Ժաննա Մ.-ի դիերը: Տարեց կինը 4 երեխաների տատիկն էր եւ խնամակալը: Երեխաներից երկուսը մինչ սեպտեմբեր ամիսը եղել են գիշերօթիկ դպրոցի սաներ: Երեխաների ծնողները բաժանված էին: Դեպքի մասին լսելուց հետո հայրը շտապել էր վերադառնալ Հայաստան, և բռնվել Ուկրաինայից Ռուսաստան սահմանը հատելիս միգրացիոն ռեժիմի ՌԴ օրենսդրության խախտման համար: Նա պահվում էր օդակայանի հատուկ պահման վայրում մինչև դատական ակտի հրապարակումը: ՀՀ գերատեսչությունների միջամտությամբ գործընթացն արագացվել է, և նա Հայաստան կվերադառնա վաղը՝ հնարավորություն ունենալով վերջին հրաժեշտը տալ մորն ու զավակներին:

Կարմեն Մարտիրոսյան

 

Տպել
709 դիտում

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաժողովին

Ամբողջությամբ վերականգնվել է տրավմայի հետևանքով գրեթե ամպուտացված ոտքը. եզակի վիրահատություն

Պարոն վարչապետ, ձեր նշանակմամբ դարձել եմ Կանանց հարցերով խորհրդի նախագահ եւ դա բուռն քննարկումների առիթ է տվել. Ավինյան

ՊՆ-ն հայտարարում է ՀՀ ԶՈՒ պահեստազորի բժշկական կազմի մինչեւ 35 տարեկան բժիշկների զորակոչ. Տոնոյան

Անկախ որեւէ կոնվենցիայից՝ ՀՀ-ում որեւէ մեկի նկատմամբ բռնություն չպետք է գործադրվի. վարչապետ

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքի քննության օրը հայտնի է

Վաճառվում է կով՝ շատ սիրուն հայացքով

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում բաց են եւ անցանելի

Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետվիրահատական հետազոտության

Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորել է Կ. Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարքին

Կառավարությունն ավելացրեց «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ընկերությանը տրված արտոնությունը. կստեղծվի 175 նոր աշխատատեղ

Կառավարության որոշմամբ «Գյումրու տուն-ինտերնատ»-ը լուծարվեց

Միջերկրական ծովից փոքր ցիկլոն է մոտենում, որոշ հատվածներում թույլ ձյուն կտեղա, այնուհետ կտրուկ կտաքանա. Սուրենյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զինծառայությունից խուսափածներին կոչ է անում ինքնաթիռի տոմս գնել եւ վերադառնալ Հայաստան

Կուբանում ռուսական ռազմական ուղղաթիռ է կործանվել, անձնակազմը զոհվել է

Հայաստանը Վերին Լարսում կունենա մաքսային կցորդ

Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատարը դատի է տվել ԿԳՄՍՆ-ին

Դանիել Իոաննիսյանը եւ Ալբերտ Ստեփանյանը նշանակվել են Հանրային խորհրդի անդամներ

Օդանավակայանից Հանրապետության հրապարակ հասնելու համար գերմանացին վճարել է 34.000 դրամ

Հայտնի են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի բոլոր թիմերը