Փակված հանքի տարածքում տնկվել է ավելի քան 600 ծառ

Արմավիրի մարզում համայնքային կանաչապատման-անտառապատման ծրագրի մեկնարկը տրվել էր դեռեւս 2019 թվականի ամռանը: Այդ ժամանակ Սերժ Թանկյանի աջակցությամբ պատգամավորներ Նարեկ Մկրտչյանն ու Վարազդատ Կարապետյանը հանդիպել էին «Էյ Թի Փի» (Armenian Tree Project)-ի բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ժանմարի Պապելյանի եւ ծրագրերի համակարգող Արթուր Հարությունյանի հետ: Այդ մասին տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքէջը:

Ծառատունկի համար նախատեսված տարածքը գտնվում է Փարաքար-Մերձավան համայնքների սահմանին, որը նախկինում պատկանում էր «Սահակյանշին» ընկերության ներքո գտնվող ավազի հանքին:

Ընկերության տնօրինության հետ բանակցությունների արդյունքում՝ ավելի քան 8000 քառ մետր վերադարձվել է Մերձավան համայնքին՝ կանաչապատ հանգստի գոտի ստեղծելու նպատակով:

Մի քանի ամիսների ջանքերի շնորհիվ՝ ծրագիրն իրականանություն է դարձել: Բազմաթիվ պատգամավորների, համայնքի բնակիչների, մարզպետարանի, Տարածքային կառավարման նախարարության, քաղաքապետերի մասնակցությամբ նոյեմբերի 16-ին Փարաքարում իրականացվել է ծառատունկ: Փակված հանքի տարածքում տնկվել է ավելի քան 600 ծառ, ինչը կնպաստի գյուղը փոշուց ազատելուն եւ երեխաների համար այգի ու մաքուր օդ ունենալուն:

 

Տպել
461 դիտում

Հրդեհ Երեւանում. փրկարարները բնակարանից դուրս են բերել երեխաներին

Ողբերգական դեպք Երևանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել

Գառնիի բնակարաններից մեկի նկուղում թմրանյութ է հայտնաբերվել

«Գիշեր էր: Մենք բախվեցինք փայտի մի մեծ կտորի».Վրաստանում ձկնորսական նավ է խորտակվել

«ԵՄ-ն շարունակելու է աշխատել հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման». Մոգերինի

Քաղաքական դաշտի որակը մտահոգիչ է․ իսկական ընդդիմություն է պետք

Ստեփանավան-Բերդ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է զինվորական հոսպիտալ

Երեւանում Nissan March-ը բախվել է ծառին, հետո՝ գազատարին. կա 4 տուժած

Արցախում հարգանքի տուրք է մատուցվել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ

Լոռու մարզում ՀՀ վարչապետը ներկայացրել է աղետի գոտու բնակարանաշինության ծրագրերը (լուսանկարներ)

Ո՞ւմ է պետությունը բնակարան պարտք, ինչո՞ւ օգտվել սուբվենցիոն ծրագրերից. վարչապետը պատասխանել է շիրակամուտցիների հարցերին

Ինչ անել երկրաշարժից առաջ, հետո, և հատկապես՝ ցնցումների ժամանակ

Գեւորգ Լոռեցյանը, նրա վարորդը եւ ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվել են

Թալանել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի ավտոմեքենան

Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, բնակիչները ծխահարվել են

«Բրատիսլավան Մինսկի խմբի համանախագահների շուրթերով Ադրբեջանին ասաց՝ ոչ». քաղաքագետ

Ֆինանսների նախարարությունը պարգևատրումներ կտա աշխատակազմի թվի փոփոխության հաշվին արված տնտեսումով

Զինված հարձակում Բաղդադում. կա 16 զոհ