Վանաձորի գլխավոր կամուրջներից մեկի վրա լայնական ճաք է առաջացել. վտանգավո՞ր է, թե՞ չէ (լուսանկարներ)

Վանաձոր քաղաքի Բաղրամյան կամրջի վրա լայնական մեծ ճաքեր են առաջացել, տվյալ հատվածում ասֆալտի հաստ շերտը քանդվել է, պոկվել ու առանձնացել, ինչի հետեւանքով արդեն իսկ երեւում են կամրջի տակ կառուցված մետաղե կոնստրուկցիաներն ու բետոնե հենապատերը:

Բացված ճեղքերից պարզ երեւում է կամրջի ներքեւի հատվածը: Վանաձորցի վարորդներն այս մասին ահազանգել էին օրեր առաջ՝ հրավիրելով համայնքային ու մարզային իշխանությունների, այդ թվում՝ քաղաքապետի ու մարզպետի ուշադրությունը:

Ստեղծված իրավիճակը բացի վտանգավոր լինելուց, նաեւ վթարային իրավիճակի պատճառ է դառնում վարորդների համար: Կամրջի քարուքանդ եղած հատվածը շրջանցելու ժամանակ վարորդները պետք է երթեւեկեն հանդիպակաց ուղղությամբ, հակառակ դեպքում՝ անցնելով քանդված հատվածի վրայով՝ կարող են շարքից հանել ու ջարդել մեքենան:Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի պետ Սուրեն Աբովյանը, ՀԺ-ի հետ զրույցում մասնագիտորեն ներկայացնելով ստեղծված իրավիճակը, ասաց, որ ցանկացած տրանսպորտային երթեւեկության ենթակառուցվածք՝ լինի դա կամուրջ կամ թունել, որոնք աշխատում են դինամիկ բեռների տակ, ի սկզբանե կառուցվում եւ շահագործվում են կոնստրուկցիաների հոդակապային միացումներով:

«Այսինքն՝ իրենք ունեն թույլատրելի չափ, որի դեպքում կարող են տատանվել, եւ դրա արդյունքում այդ հանգույցները պատող նյութերը, որոնք կոսմետիկ են, այս դեպքում ասֆալտի շերտը, անընդհատ կարող է ճաքել: Նույն ճաքերը կան նաեւ մյուս հանգույցներում ու հեծաններում, հիմա այս մեկինը երեւի ջերմաստիճանային կտրուկ փոփոխության հետ է կապված, այս դեպքում ճաքը մեծ է մի փոքր»,- ասաց Աբովյանը՝ նկատելով, որ ժամանակին նաեւ այդ հանգույցի կարերը սխալ են կառուցել. «Այդտեղ պետք է մետաղական թել լիներ կամ հանգույցից միջադիր, որը փաստացի չկա: Մենք հիմա այդ հանգույցն ենք մշակում, նախագիծ-նախահաշիվ կկազմենք եւ առաջ կտանք»:Քաղաքի գլխավոր ճարտարապետը վստահեցրեց՝ խնդիրը միայն կոսմետիկ է, եւ որ կոնստրուկտիվ նստվածքներ ու ճաքեր չկան, հետեւաբար՝ վտանգ չկա. «Բայց նաեւ կուզեմ նշել, որ ցանկացած կամուրջ գոնե 30 տարին մեկ պետք է հիմնանորոգվի, ցանկալի կլինի հետագայում դիտարկել նաեւ ամբողջ կամուրջի թարմացումն ու հիմնանորոգումը»:

Կամուրջը կառուցվել է 1980-ական թվականներին, երկրաշարժից հետո ամրացման աշխատանքներ են տարվել: Դրանից հետո, բացի կոսմետիկ աշխատանքները, ոչինչ չի արվել:

Տպել
2053 դիտում

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)