Երբեմնի քարուքանդ ճանապարհով երթեւեկելն այսօր արդեն հաճելի ու անվտանգ է

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի հիմնանորոգումը գրեթե ավարտված է: Ավտոճանապարհը տարիներ շարունակ եղել է ոչ բարվոք վիճակում: Շուրջ 35 կմ երկարություն ունեցող ճանապարհը հատկապես վերջին տարիներին վարորդներն անցնում էին մի քանի ժամում: Սրան զուգահեռ, շատ հաճախ մեքենաները վարում էին հանդիպակաց՝ խուսափելով այն ջարդելուց, ինչն էլ իր հերթին բազմաթիվ ավտովթարներ էր առաջացնում, ընդհուպ մինչեւ՝ մահվան ելքով:

Չնայած ճանշինների կողմից իրականացվում էին որոշակի փոսալցման աշխատանքներ, սակայն մյուս կողմից այն արագ քանդվում էր, իսկ խորը փոսերը գնալով խորանում էին:Նախորդ տարեվերջին, երբ կառավարությունը հայտարարեց ճանապարհահատվածը հիմնանորոգելու որոշման մասին, վարորդների մեծ մասը թերահավատորեն մոտեցան: Նման խոստումներ նախորդ իշխանություններից հաճախ էին լսել: Դժգոհության ալիքը մեծացավ, երբ տարեսզկբին տվյալ հատվածում սկսեցին կրկին փոսալցումներ իրականացնել, սակայն տրանսպորտի եւ կապի նախարարությունից շտապեցին պարզաբանել՝  շինարարին առաջարկվել է որպես ժամանակավոր լուծում իրականացնել անցանելիության ապահովման աշխատանքներ՝ մինչև հիմնանորոգման մեկնարկը:
Երբեմնի դժոխային ճանապարհ համարվող Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհով երթեւեկելն այսօր արդեն ոչ միայն գլխացավանք չէ, այլ նաեւ հաճելի է: Ասֆալտ-բետոնե հաստ շերտ, որակյալ ասֆալտ, որ կահավորված է ճանապարհային երթեւեկության համար անհրաժեշտ համապատասխան գծանշումներով ու նշաններով: Ընդհանուր առմամբ, հիմնանորոգվել է Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 20 կմ հատվածը: Մյուս մասը նախատեսվում է հիմնանորոգել հաջորդ տարի:

Տպել
3393 դիտում

Մարմնի 90 տոկոս այրվածք ստացած տղամարդը մահացել է, իրավապահները հայտնաբերել են դեպքի վայրը

Սուր-կտրող գործիքից ստացված վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն 3 պատանի է տեղափոխվել

Ամերիկյան բալետի պարուհի Միստի Կոպլանդը Մոսկվայի «Մեծ թատրոնին» մեղադրել է ռասիզմի մեջ. Lenta.ru

«Wizz Air»-ի Գյումրիից թռիչքներ իրականացնելու լուրերն իրականությանը չեն համապատասխանում». Տաթեւիկ Ռեւազյան

Վրաերթ Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում. տուժածի վիճակը կայուն ծանր է

Երեւանում կայացած «Լազարյան ակումբ»-ի հերթական նիստը ֆինանսավորվել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի գրասենյակի կողմից

Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև ստորագրվել է Միջտարածաշրջանային հուշագիր

Մասիսում բնակարանագողը բռնվել է հանցանքի վայրում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ

Ռուբեն Բալաբանյանն ընտրվեց ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

Թանկ Ամանորն ու էժան պոպուլիզմը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի «Դոհա ֆորում-2019»-ին

Ռուսաստանում անոմալ եղանակ է սպասվում. РИА Новости

«Սևան» քրեակատարողական հիմնարկում թմրամիջոցների իրացման դեպք է կանխվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-ից 7 աստիճանով

«Արաբկիր» բկ-ում քաղաքացին գլխով հարվածել է բժշկին. Արսեն Թորոսյանն իրավապահներին կոչ է արել գտնել եւ պատժել մեղավորին

Դալար գյուղի բնակիչը վճարային տերմինալ է գողացել

Դեկտեմբերի 8-ից 14-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1500 կրակոց

Կենտրոնական իշխանությունը ՏԻՄ ընտրությունների ժամանակ այլեւս չի ճնշում, երբեմն էլ չի հաղթում

Նախաքննության ընթացքում առիթ կունենաք ասելու, թե ով է այդ «ընդհանուր ընկերը». Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուբեն Հայրապետյանին