Հերթ պահող քաղաքացիները երբեմն իրենց հերթերը վաճառում են. շահագործվեց Գյումրու ավտոմաքսատան առաջին հատվածը

Այսօրվանից սկսած Գյումրու նոր ավտոմաքսատունը փուլ առ փուլ շահագործման կհանձնվի: Փուլ առ փուլ, քանի որ ամբողջական կառույցը դեռ պատրաստ չէ: Իրականացվող շինարարական աշխատանքներին զուգահեռ նոր մաքսատանն էլ հենց կիրականացվի մաքսազերծման գործընթացը: Առաջին օրը բացված մաքսատունն աշխատանքային առաջին ժամերին արդեն սահմանը հատած եւ Գյումրի հասած 100 մեքենա էր մաքսազերծել:  Այսօրվանից սկսած, այսինքն նոյեմբերի 18-ից, սահմանը հատած ավտոքարշակներով մեքենաները ևս կմաքսազերծվեն Գյումրու նոր մաքսատանը: «Սահմանը հատած ավտոքարշակներով մեքենաները տեղափոխվելու են այս տարածք, բայց դեռ տեղ չեն հասել, ինձ թվում է վաղն առաջին ավտոքարշակն այստեղ կլինի: Ավտոքարշակներին ամբողջովին սպասարկելուն պատրաստ ենք, դրանք ձեւակերպող 12 տեսուչ կա Գյումրիում: Այն պահին, երբ հավելյալ գործառույթ կտեղափոխենք այստեղ, աշխատակիցների թիվն էլ կավելացնենք: Մենք կադրային ռեսուրսի առումով ամբողջովին պատրաստ ենք եւ ինչպես հայտարարել ենք, նոյեմբերի 25-ից ամեն ինչ փորձելու ենք անել, որ բեռնարկղերով եկած մեքենաներն էլ կարողանանք այստեղ սպասարկել: Բեռնարկղերով սահմանը հատած մեքենաները միակն են, որ մնացել են այսօր Երեւանում: Այսինքն, այն պահից, երբ որ բեռնարկղերով մեքենաներն էլ կտեղափոխենք այստեղ , իսկ դա կլինի մոտ ապագայում, կարող ենք հայտարարել, որ արդեն մաքսազերծման գործընթացը տեղափոխեցինք Գյումրի»,- լրագրողների հետ զրույցում ասաց մաքսային ծառայության գնդապետ, ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:Նորագավիթի մաքսատունը դեռ շարունակում է գործել: Այն հավանաբար մինչեւ տարեվերջ չի դադարեցնի աշխատանքը, քանի որ այն մեքենաները, որոնք ի սկզբանե ուղղորդված են եղել Երեւան եւ արդեն տեղում են, պետք է այնտեղ էլ մաքսազերծվեն: Այս պահին ՀՀ մաքսակետերում օրական 1000 ավտոմեքենա է սպասարկվում, քարշակներով մտնում է մոտ 250-ից 300 մեքենա, բեռնարկղերով մեքենաների թիվն օրական մոտ 200 է: Այդ ամբողջ ծավալն, ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի, հնարավոր կլինի առաջիկայում Գյումրիում սպասարկել:

Ներկա պահին մինչեւ ժամը 18:00-ն Գյումրի մտած բոլոր մեքենաները սպասարկվում են հենց նույն օրը: Բանկերի մասնաճյուղերի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեսզի մի փոքր երկար աշխատանքային օրվա գրաֆիկով աշխատեն, որպեսզի ժամը 18:00-ին մեքենայի մաքսազերծման փաստաթղթային փաթեթը ստացող վարորդը նաեւ վճարումները կատարելու, մեքենան տարածքից վերցնել, հեռանալու հնարավորություն ունենա: Մաքսատան տարածքում երկու բանկի մասնաճյուղ կա 12 աշխատակցով: Թիվն, ըստ Ներսիսյանի, ավելի  շատ է, քան Նորագավիթում:Լրագրողների դիտարկմանը, թե տարածքում մշտապես հերթեր են գոյանում, Ներսիսյանն ասաց՝ նորմալ է: «Ասում ենք հերթեր են, բայց մենք ինչ ենք հասկանում հերթ ասելով: Այսօր մաքսատան աշխատանքային օրը սկսվելուն պես դռան մոտ արդեն կանգնած են լինում 300-ից  350 մեքենա: Եվ, եթե մենք ուզում ենք, որ այդ 350 մեքենան 15 րոպեում սպասարկվի, ուրեմն ժամը 09:00-ին ՊԵԿ-ը պետք է 350 ձեւակերպող տեսուչ ունենա, ինչն այս կարճ ժամկետի համար արդարացված  չէ»,- պարզաբանեց Ներսիսյանը:

Խոսակցություններ կան, որ քաղաքացիներ կան, որոնք որոշ դեպքերում 500 մեքենա են բերում մաքսազերծման: Եվ միայն այդ մեկ անձն է սպասարկվում ողջ օրը: Կա՞ նման խնդիր: Ներսիսյանն ասաց՝ ոչ. «Կան քաղաքացիներ, որոնք  բերում են 100-ից ավելի մեքենա, բայց դրանք հո մի օրում չեն գալիս, լինում է, որ մեկ հոգի 5-6 մեքենա մաքսազերծի, բայց ոչ թե 500»:

Գյումրիում խոսակցություններ կան նաեւ, որ մեքենայի հերթերը վաճառվում են: Այսինքն հերթ պահող մի քանի քաղաքացիներ իրենց հերթերը բավական բարձր գումարով վաճառում են ավելի հեռվում կանգնած մեքենաների վարորդներին: Նրանց, ովքեր ցանկություն չունեն Գյումրիում գիշերելու եւ ուզում են մինչեւ ժամը 18:00-ն գործարքն ավարտել: ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն ասաց՝ ՊԵԿ-ն այդ մասին լսել է, որոշակի քայլեր ձեռնարկվել են ոստիկանության հետ համագործակցելու առումով. «Մենք էլ ենք տիրապետում նման տեղեկությունների, մեզ էլ են դրանք հասել, բայց այդ ամենը կատարվում է փողոցում, մաքսատան տարածքից դուրս: Մենք համագործակցում ենք ոստիկանության հետ, եթե չեմ սխալվում մի քանի քաղաքացի արդեն հրավիրվել է ոստիկանություն»:

ՊԵԿ-ն այս պահին նախատեսում է ՀՀ-ում ունենալ Արտաքին տնտեսական գործունեության երկու կենտրոն՝ հյուսիսում՝ Գյումրիում եւ հարավում՝ Գորիս-Սիսիան հատվածում: ՊԵԿ նախագահի տեղակալն ասաց  գուցե եւ երրորդի մասին էլ մտածեն:

Արմենուհի Մինասյան

Տպել
4100 դիտում

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը