Կոռուպցիան չի կարող արմատախիլ արվել, քանի դեռ կան հաճույքով կաշառք տվողներ. Լիլիթ Ալեքսանյան

ԱԺ-ում այսօր քննարկվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովների անդամների ընտրության հարցը:

Կառավարության կողմից առաջադրված թեկնածու Լիլիթ Ալեքսանյանն իր ելույթում նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում առավել ընդգրկուն մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն է առաջացել:

Նրա խոսքերով՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորումը, արդյունավետ ու թիրախավորված գործունեությունը պետք է դառնա Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի հիմնաքարերից մեկը:

Ինչպես նշեց Լիլիթ Ալեքսանյանը, կոռուպցիան միշտ ունի 2 կողմ՝ առաջին կողմում առաջանում է դրա անհրաժեշտությունը, իսկ երկրորդ կողմն անմիջականորեն կոռուպցիան իրականություն է դարձնում: «Հետեւաբար համակարգային մոտեցումներն ու մեխանիզմները պետք է ներառեն թե՛ հանրային հատվածը եւ թե՛ մասնավորը: Քանզի կոռուպցիան չի կարող արմատախիլ արվել, քանի դեռ կան հաճույքով կաշառք տվողներ»,-ասաց Ալեքսանյանը:

Եզրափակելով ելույթը՝ Ալեքսանյանը նշեց, որ աշխատանքը կոռուպցիայի կանխարգելման ժողովում ծառայություն է Հայաստանի ժողովրդին, ուստի ընտրվելու պարագայում հանձ է առնում կատարել այդ ծառայությունը անաչառ, պատասխանատու, թափանցիկ եւ հաշվետու կերպով:

Ժաննա Ջեյրանյան

Տպել
496 դիտում

Գեղարքունիքի մարզում ձմեռային զորակոչը կմենկնարկի 2019 թվականի դեկտեմբերի 16-ին

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալը դատի է տվել վարչապետին

Իրանի խորհրդարանական ընտրություններին ավելի քան 15 հազար 500 թեկնածու է գրացվել

ԱԺ-ում քննարկվել են տեղական ինքնակառավարմանն առնչվող հարցեր

Գյումրիում ձերբակալվել է Շեկոյի ընկերը՝ Զոհրաբ Ե.-ն

Պետության աջակցությամբ Արամուսում հիմնովին կառուցվում է մանկապարտեզի նոր շենք. համայնքը 40 տարի մանկապարտեզ չի ունեցել

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը 2 մեղադրանք է առաջադրել նախագահ Դոնալդ Թրամփին

ՀՀ արդարադատության նախարարության ու IRZ-ի միջեւ հնարավոր է համագործակցություն անչափահասների արդարադատության ոլորտում

Ոստիկանները բացահայտել են Գյումրիում կատարված դանակահարությունը (տեսանյութ)

«Միսս տիեզերք 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչն ընկճված է ներկայացրել ազգային հագուստը. զարդերը տրամադրել էր Սիրուշոն

Մալյանին աղբարկղը նետելը միջոցառում էր, որի նպատակը հանրային իրազեկումն էր. Դավիթ Պետրոսյան

«Աջափնյակ» բարեգործական հիմնադրամից յուրացվել է 10 միլիոն դրամից ավելի գումար․ նոր բացահայտում

Մենք շատ ընդհանրություններ ունենք և շատ բան կարող ենք սովորել միմյանցից. Արմեն Սարգսյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

Կխնդրեմ՝ ներողություն խնդրեք ՀՀ քաղաքացիներից. Սուրեն Գրիգորյանը՝ Գևորգ Գորգիսյանին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հերթական բարդ վիրահատությունն է կատարվել. ԱՆ

Բացառիկ Ամանոր է լինելու Երեւանում, Հանրապետության հրապարակում. Նիկոլ Փաշինյան

Հավասարությունը մարդու հիմնարար և կարևորագույն իրավունք է. անցկացվել է Կանանց հարցերով խորհրդի առաջին նիստը

«Գյումրին պատրաստվում է Ամանորին». Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել

2020 թվականի մայիսի 15-ից ՀԱԷԿ-ի աշխատանքը կկանգնեցվի

18-ամյա ուսանողը դանակի 6 հարված է ստացել. նա վիրահատվել է