Ափսոսում եմ, որ Արտակ Զաքարյանի համար անակնկալ է եղել հակառակորդի հարձակումը․ Անդրանիկ Քոչարյան

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստին հրավիրված էր շատ կարեւոր զինվորական, որը ե՛ւ այն ժամանակ է եղել կարեւոր պաշտոնում, ե՛ւ հիմա մեր Զինված ուժերում։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ չնշելով, սակայն, հրավիրյալի հստակ պաշտոնն ու անունը։

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ քննիչ հանձնաժողովի հյուրը ՊԲ ռազմական հետախուզության նախկին պետն է։

Անդրանիկ Քոչարյանը հայտնեց միայն, որ հյուրն առնչություն ունեցել է ՊԲ-ի հետ․

«Նա մեր ամենաարժեքավոր զինվորականներից է՝ ե՛ւ փորձառության, ե՛ւ գիտելիքների առումով։ Եվ ես շատ ուրախ եմ, որ մեր Զինված ուժերում նման մարդիկ կան»,- շեշտեց պատգամավորը։

Այսօրվա քննարկումը, ինչպես հայտնեց Քոչարյանը, հնարավորություն տվեց ավելի լավ պատկերացնելու այն ժամանակվա մեր կարեւոր ծառայություններից մեկի թիրախային ուսումնասիրության հատվածը․

«Քննարկել ենք այն ժամանակվա իր ոլորտին վերաբերող խնդիրներ, ստացել ենք պատասխաններ եւ այդ պատասխանները նաեւ ավելացրել են մեր տեղեկատվությունը այս ամիսներին կատարած աշխատանքի շրջանակներում, որպեսզի ավելի լավ պատկերացնենք մեզ հետաքրքրող եւ ուսումնասիրվող ու ուսումնասիրվելիք հարցերի բնույթը»։

Լրագրողի հարցին՝ տեղեկություն կար, որ հետախուզությունն իմացել է հակառակորդի հնարավոր հարձակման մասին, բայց գերագույն-գլխավոր հրամանատարությունն այդ տեղեկությանը ուշադրություն չի դարձրել, այս կասկածները հրավիրյալը հաստատե՞ց, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․

«Ցանկացած դեպքում ամեն ծառայություն պետք է իրականացնի ֆունկցիոնալ իր պարտականությունները, որի արդյունքում որոշում կայացնողները պետք է ճի՛շտ որոշումներ կայացնեն: Հետեւաբար, հետախուզությունը եւ բանակի մյուս կառույցները շատ կարեւոր են եւ կարեւոր է, որ նրանք գործեն սինխրոնիզացված: Բանակի կառույցները հիմնականում գործել են սինխրոնիզացված։ Այլ հարց է՝ արդյոք որոշումները ժամանակային առումով համահո՞ւնչ են եղել, թե՞ ոչ։ Նաեւ դա պարզելու համար էլ ստեղծված է այս հանձնաժողովը»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ բանակի այսօրվա ղեկավարության կառավարման տրամաբանության մեջ կա փոփոխություն, քաղաքական պատվերը բանակն ուժեղացնելու, սպայակազմի հմտությունները նպատակային բարձր շեշտադրումներով օգտագործելուն է միտված։

Ինչ վերաբերում է հանգամանքին, որ հետախուզության տվյալների առումով հակասություն կա, քանի որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտարարել է, որ տեսել է հարձակման վերաբերյալ տվյալներ, իսկ ՊՆ նախկին տեղակալը (Արտակ Զաքարյանը) հայտարարել է, որ հարձակումն անակնկալ է եղել, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց․

«Ես ափսոսում եմ, որ Արտակ Զաքարյանի համար անակնկալ է եղել, եթե անակնկալ չլիներ, հաստատ մենք լրիվ այլ վիճակում կլինեինք։ Ընդհանրապես պաշտպանության գերատեսչության ղեկավարները պետք է երբեք անակնկալի չգան, նրանք պետք է միշտ պատրաստ լինեն եւ իրենց պատրաստ լինելը նշանակում է բանակի ստորաբաժանումները պահել պատրաստ վիճակում, իսկ կառավարման մեջ սինխրոնիզացիան բերում է լիարժեք հաջողության»։

Հանձնաժողովի նախագահի համոզմամբ՝ այսօր մենք ավելի պատրաստված ենք եւ դժվար թե բանակի այսօրվա ղեկավարությունը որեւէ բանից անակնկալի գա․

«Այսօր դուք հաստատ չեք լսի որեւէ մի ղեկավարի, որն ասի՝ մեզ համար Ադրբեջանի էսինչ մտահղացումը կարող է անակնկալ լինել: Մենք պետք է ուշադիր լինենք՝ հակառակորդն ինչ սպառազինություն է ձեռք բերում եւ բանակն ինչպես է իր կարողություններն ավելացնում այդ սպառազինությունը գործողությունների մեջ չեզոքացնելու առումով։ Տարբերությունն այսօրվա եւ 2016 թվականի իրողությունների հենց դրա մեջ է»։

Լրագրողները Քոչարյանին հիշեցրին, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ պատերազմի օրերին որոշակի տեխնիկայի մեջ վառելիք չի եղել։ Պատգամավորն ասաց, որ այս ամիսների աշխատանքի ընթացքում իրենք փորձել են նաեւ այդ հարցերին պատասխաններ գտնել, սակայն, այս պահի դրությամբ, չեն լսել որեւէ դեպք, որ սպառազինությունը պակաս է եղել կամ բժշկական սպասարկումը թերի է եղել եւ այլն։

Դիտարկմանը, որ պնդումներ կան, թե զենքը վերջացել է եւ սկսել են բահով կռվել զինվորները, Քոչարյանն արձագանքեց, որ եթե այդպիսի բան է եղել եւ հակառակորդը հասել է դիրք, ուրեմն՝ քարն էլ, բահն էլ, բռունցքն էլ պետք է օգտագործել․

«Որեւէ մեկը ֆիքսե՞լ է զենք չլինելու փաստ, զենքը կա, զինամթերքը պրծել է, մի բանով պիտի շարունակե՞ն կռվել»,- հնչեցրեց նա՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ նման տեղեկություն իրենք դեռեւս չեն ստացել։

Հարցին՝ Կարեն Կարապետյանին լսելու անհրաժեշտություն չկա՞, պատգամավորը պատասխանեց, որ մինչեւ Կարապետյանը, դեռ էլի շատ կարեւոր մարդիկ կան, որոնք պետք է հրավիրվեն հանձնաժողով։

Ինչ վերաբերում է հարցին, որ զոհված զինվորներից մեկի հայրն ասել է՝ տղային դիահերձելուց հետո պարզվել է, որ խոտ են կերել, նշանակում է՝ սնունդ չի հասել առաջնագիծ, Քոչարյանը կտրականապես ասաց, որ ինքը նման բանի չի հավատում․

«Մեր աշխատանքի ողջ ընթացքում մենք նման տեղեկության չենք հանդիպել, չնայած արդեն լսել ենք բազմաթիվ զինծառայողների, այդ թվում՝ նրանց, որոնք ակտիվ մարտական գործողությունների են մասնակցել։ Նման դեպք դեռեւս չի արձանագրել»։

Տպել
3700 դիտում

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում