Փախուստի դիմած դատապարտյալին հսկելիս է եղել ՔԿՀ երեք ծառայող. նրանք արդեն հարցաքննվել են

Այսօր լուսադեմին «Էրեբունի» ԲԿ-ից դատապարտյալ Արայիկ Սարգսյանի փախուստի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածով (Ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ արգելանքի վերցված անձի փախուստը) եւ ՀՀ ՔՕ 315 հոդվածով (Պաշտոնեական անփութությունը):

Մեր տեղեկություններով, դատապարտյալին հիվանդանոցում հսկելիս է եղել ՔԿՀ երեք ծառայող, որոնք արդեն իսկ քրեական գործի շրջանակում հարցաքննվել են: Թե ինչպես է հնարավոր եղել, որ դատապարտյալի փախուստը դուրս է մնացել հսկիչների ուշադրությունից, դեռ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 05։00-ի սահմաններում. 1988 թվականին ծնված Արայիկ Սարգսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ է գտնվել, նա փախուստի է դիմել հիվանդասենյակից։

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալը (նախկինում դատապարտված 7 անգամ) դատապարտվել էր ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասով (գողություն)։

ՔԿԾ լրատվական ծառայությունը ներկայացրել է Սարգսյանի արտաքին նկարագիրը. հասակը մոտ 170սմ, ատլետիկ կազմվածքով, շագանակագույն աչքերով, լայն ճակատով, սև մազերով, հաստ շուրթերով, փռված, թեք քթով, պարանոցի ձախ հատվածում առկա է վնասվածք վիրակապով, հագին եղել է սև բլուզ, սև սպորտային հագուստ և հողաթափեր:

Վերջինիս տեսնողներին կամ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին ՔԿԾ-ն խնդրում է զանգահարել 1-02, 010-44-29-04 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։

Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։

Տպել
800 դիտում

Մարմնի 90 տոկոս այրվածք ստացած տղամարդը մահացել է, իրավապահները հայտնաբերել են դեպքի վայրը

Սուր-կտրող գործիքից ստացված վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն 3 պատանի է տեղափոխվել

Ամերիկյան բալետի պարուհի Միստի Կոպլանդը Մոսկվայի «Մեծ թատրոնին» մեղադրել է ռասիզմի մեջ. Lenta.ru

«Wizz Air»-ի Գյումրիից թռիչքներ իրականացնելու լուրերն իրականությանը չեն համապատասխանում». Տաթեւիկ Ռեւազյան

Վրաերթ Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում. տուժածի վիճակը կայուն ծանր է

Երեւանում կայացած «Լազարյան ակումբ»-ի հերթական նիստը ֆինանսավորվել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի գրասենյակի կողմից

Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև ստորագրվել է Միջտարածաշրջանային հուշագիր

Մասիսում բնակարանագողը բռնվել է հանցանքի վայրում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ

Ռուբեն Բալաբանյանն ընտրվեց ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

Թանկ Ամանորն ու էժան պոպուլիզմը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի «Դոհա ֆորում-2019»-ին

Ռուսաստանում անոմալ եղանակ է սպասվում. РИА Новости

«Սևան» քրեակատարողական հիմնարկում թմրամիջոցների իրացման դեպք է կանխվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-ից 7 աստիճանով

«Արաբկիր» բկ-ում քաղաքացին գլխով հարվածել է բժշկին. Արսեն Թորոսյանն իրավապահներին կոչ է արել գտնել եւ պատժել մեղավորին

Դալար գյուղի բնակիչը վճարային տերմինալ է գողացել

Դեկտեմբերի 8-ից 14-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1500 կրակոց

Կենտրոնական իշխանությունը ՏԻՄ ընտրությունների ժամանակ այլեւս չի ճնշում, երբեմն էլ չի հաղթում

Նախաքննության ընթացքում առիթ կունենաք ասելու, թե ով է այդ «ընդհանուր ընկերը». Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուբեն Հայրապետյանինն