Փաստաթղթեր կեղծելու և ակնհայտ կեղծ փաստաթղթերով դեղեր ձեռք բերելու դեպք՝ պետական գնման մրցույթում. դատախազություն

ՀՀ առողջապահության նախարարությունից ՀՀ գլխավոր դատախազությանն են փոխանցվել նախարարության կարիքների համար դեղերի կոնկրետ խմբաքանակի ձեռքբերման գործընթացում հնարավոր չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Այդ կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացվել է ուսումնասիրություն, որի լիարժեքությունն ապահովելու համար համապատասխան տեղեկություններ են պահանջվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեից: 

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության կարիքների համար դեղերի ձեռքբերման գնման ընթացակարգում «Մասնագիտական փորձառություն» որակավորման չափանիշի գծով բավարար գնահատական ստանալու համար ներկայացվել են իրավունք վերապահող կեղծված փաստաթղթեր: 

Մասնավորապես մասնակից ընկերությունը հանձնաժողովին ներկայացրել է «Մասնագիտական փորձառություն» որակավորման չափանիշին համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթեր, համաձայն որոնց՝ ընկերությունը նախորդ տարվա ընթացքում պատշաճ ձևով դեղորայքի և բժշկական այլ նյութերի մատակարարման նմանատիպ առնվազն մեկ պայմանագիր է իրականացրել: 

Սակայն համապատասխան տեղեկատվական բազաների ուսումնասիրությամբ և ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված տեղեկատվությամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում այդ ընկերության կողմից դեղերի և բժշկական այլ նյութերի նման մատակարարման վերաբերյալ որևէ տեղեկատվություն առկա չէ: 

Այսինքն՝ ձեռք բերված տվյալներն առերևույթ վկայում են այն մասին, որ  «Մասնագիտական փորձառություն» որակավորման չափանիշի գծով բավարար գնահատման, մրցույթում ընկերության հաղթող ճանաչվելու համար պայմաններ ստեղծելու նպատակով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պատրաստվել և շրջանառության մեջ դնելով՝ գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին են ներկայացվել ակնհայտ կեղծ փաստաթղթեր: 

Նկատի ունենալով, որ կատարված ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Տպել
533 դիտում

Դա կդառնա շանտաժի, մանիպուլյացիայի տարածված հնարք. Քոչարյանի պաշտպաններն առարկեցին ինքնաբացարկի միջնորդության դեմ

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԵԱՏՄ թեմատիկ գնացքի մեկնարկի արարողությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակակիր Տակեո Կանադեին

Աշխարհահռչակ մրցավար Կոլինան հայ երեխա չի որդեգրել. Արդարադատության նախարարությունը հերքում է

«Վիրավորական է արտաքսվելը». որպես աջակցություն 3 երիտասարդների՝ շատերը ՀՅԴ-ն լքելու դիմում են ներկայացրել

Պրեմիերա Օպերային թատրոնում. դահլիճում էին նաեւ զինվորականներ, թատրոն գալու հնարավորությունը ստացել էին որպես խրախուսում

Պարոն վարչապետը բավական համեստ է գտնվել իր հայտարարության մեջ. 2019-ին էլ ենք նոր սպառազինություն ձեռք բերում. Բալայան

Ադրբեջանի ԶՈՒ-ն այլեւս չի վերահսկում Վրաստանից Հայաստան եկող գազատարը. ՊՆ փոխնախարար

Հայոց բանակում պետք է ինքնասպանություն չլինի, սա պիտի լինի մեր բացառիկ ձգտումը․ Անդրանիկ Քոչարյան

Փաստաբան Հայարփի Սարգսյանի հայտարարությունների մի մասը հիմնազուրկ են եւ անբովանդակ. Բալայան

Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները

Հայկ Սարգսյանի առաջարկը մեզ համար ընդունելի չէ. ՀՀ ՊՆ փոխնախարար

Մեղրի-Ծավ ավտոճանապարհը ձյան առատ տեղումների պատճառով դժվարանցանելի է, Տավուշում առկա է մառախուղ

Խորհրդարանը քննարկում է զինծառայողին ինքնասպանության դրդելու համար նախատեսված պատիժը խստացնելու նախագիծը

Րաֆֆու փողոցից բերման է ենթարկել 63-ամյա կին՝ փաստաթղթեր հափշտակելու կամ վնասելու մեղադրանքով

Հայազգի ֆուտբոլիստը կարող է հայտնվել արգենտինական հայտնի թիմում

Երևանի Արարատյան 1-ին զանգվածում այրվել է ավտոմեքենա

Նոր տարին՝ 750 հազար դոլարով. Երեւանում նաեւ զբոսաշրջիկների մեծ հոսք է սպասվում

Բողոքի ցույց եւ գործադուլ՝ նախագահ Մակրոնի դեմ. գրեթե 800 հազար մարդ է դուրս եկել փողոց (տեսանյութ)

Քոչարյանի գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու