Ռուսական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել. նախորդը չէր կայացել

Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել: Մրցույթը կկայանա դեկտեմբերի 26-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը: 

Օգոստոսից Ռուսական թատրոնի տնօրենի պաշտոնակատարն «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանն է: Մխիթարյանը մեզնից տեղեկացավ տնօրենի մրցույթի հայտարարման մասին: Ասաց, որ դեռ չգիտի՝ կմասնակցի, թե չէ, քանի որ շատ զբաղված է նաեւ «Արմմոնո» թատերական փառատոնի գործերով:

«Անկեղծ ասած՝ այս ընթացքում այնքան զբաղված եմ եղել, որ մոռացել եմ մտածել այդ մասին: Ես անում էի այն գործը, որն ինձ հանձնարարված էր: Մինչեւ տարվա վերջ մենք կունենանք 4 պրեմիերա, որը թատրոնի համար աննախադեպ է»,- ասաց նա՝ նկատի ունենալով 3 ամսում իր կատարած աշխատանքը:

Տնօրենի ԺՊ-ն նաեւ կարծիք հայտնեց, որ թատրոնի ներսում հավանաբար ցանկացողներ կան տնօրենի պաշտոնը զբաղեցնելու:

Հիշեցնենք՝ Ռուսական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը պետք է կայանար հուլիսի 3-ին, բայց քանի որ այդ ժամանակվա տնօրենի ժՊ Յուրի Իգիթխանյանը միակ թեկնածուն էր, մրցույթը չեղյալ հայտարարվեց: Իգիթխանյանին փոխարինեց «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:

Ռուսական թատրոնի՝ դեկտեմբերի 26-ին կայանալիք տնօրենի մրցույթի փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է նոյեմբերի 29-ը:

Տպել
478 դիտում

Մարմնի 90 տոկոս այրվածք ստացած տղամարդը մահացել է, իրավապահները հայտնաբերել են դեպքի վայրը

Սուր-կտրող գործիքից ստացված վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն 3 պատանի է տեղափոխվել

Ամերիկյան բալետի պարուհի Միստի Կոպլանդը Մոսկվայի «Մեծ թատրոնին» մեղադրել է ռասիզմի մեջ. Lenta.ru

«Wizz Air»-ի Գյումրիից թռիչքներ իրականացնելու լուրերն իրականությանը չեն համապատասխանում». Տաթեւիկ Ռեւազյան

Վրաերթ Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում. տուժածի վիճակը կայուն ծանր է

Երեւանում կայացած «Լազարյան ակումբ»-ի հերթական նիստը ֆինանսավորվել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի գրասենյակի կողմից

Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև ստորագրվել է Միջտարածաշրջանային հուշագիր

Մասիսում բնակարանագողը բռնվել է հանցանքի վայրում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ

Ռուբեն Բալաբանյանն ընտրվեց ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

Թանկ Ամանորն ու էժան պոպուլիզմը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի «Դոհա ֆորում-2019»-ին

Ռուսաստանում անոմալ եղանակ է սպասվում. РИА Новости

«Սևան» քրեակատարողական հիմնարկում թմրամիջոցների իրացման դեպք է կանխվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-ից 7 աստիճանով

«Արաբկիր» բկ-ում քաղաքացին գլխով հարվածել է բժշկին. Արսեն Թորոսյանն իրավապահներին կոչ է արել գտնել եւ պատժել մեղավորին

Դալար գյուղի բնակիչը վճարային տերմինալ է գողացել

Դեկտեմբերի 8-ից 14-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1500 կրակոց

Կենտրոնական իշխանությունը ՏԻՄ ընտրությունների ժամանակ այլեւս չի ճնշում, երբեմն էլ չի հաղթում

Նախաքննության ընթացքում առիթ կունենաք ասելու, թե ով է այդ «ընդհանուր ընկերը». Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուբեն Հայրապետյանինն