Հանձնաժողովի տեղ ծախեմ դոլարով. ընդդիմությունը հանձնեց նաեւ դալարը

18/11/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի 2006 թվականի նոյեմբերի 18-ի համարում

Օգոստոսի 30-ին Արարատի մարզի Դալար գյուղում սպանված գյուղապետ, «Հանրապետություն» կուսակցության համակիր Տիգրան Պետրոսյանի թաղմանը ընդդիմության բոլոր լիդերները ներկա էին։ Ու դա միանգամայն բնական էր, քանզի 2003-ի նախագահական ընտրություններում Տիգրանը Ստեփան Դեմիրճյանի վստահված անձն էր, եւ չնայած նախկին գյուղապետը դեռ այն ժամանակ էր հրացանն առած սպառնացել Տիգրանին, որ կխփի՝ եթե թույլ չտա լցոնումներ անել, սակայն այդ օրը Դալարում եղած լրագրողները հիշում են, թե ինչպիսի անձնազոհությամբ Տիգրանը թույլ չտվեց, որ իրեն վստահված ընտրատեղամասում ընտրություն կեղծեն։

Ընդդիմության շեֆերը մասնակցեցին նաեւ Տիգրանի յոթին ու քառասունքին եւ իրենց պարտքը նրա հիշատակի առաջ համարեցին փակված։ Եւ երբ Տիգրանի կինը՝ Թամար Հովհաննիսյանը, հայտարարեց, որ առաջադրվելու է ամուսնու սպանությունից հետո թափուր մնացած գյուղապետի պաշտոնում, ընդդիմությանը դա առանձնապես չհետաքրքրեց։ Սակայն եթե պատմությունը միայն ընդդիմության ավանդական անտարբերությամբ ավարտվեր, դա դեռ կարելի կլիներ վերագրել ընդդիմության բնավորությանն ու գործելաոճին։ Մինչդեռ, ընդդիմությունը ոչ միայն չսատարեց իր սպանված ընկերոջ կնոջը, այլեւ, պարզվեց, ընդդիմության սյուրպրիզները նոյեմբերի 9-ին գյուղապետի թեկնածու առաջադրված Թամար Հովհաննիսյանի համար դեռ առջեւում են։

Երբ Թամարի առաջադրումից հետո նրա նախընտրական շտաբի տղաները փորձել են պայմանավորվել թիվ 17-րդ ընտրատարածքային հաձնաժողովի ընդդիմադիր անդամների հետ՝ տեղամասային հանձնաժողովներում իրենց տեղերը Թամարին տալու համար, պարզվել է, որ ընդդիմությունը Թամարին տալու բան չունի։ Որովհետեւ նույն այդ ընդդիմությունն իր տեղերը վաղուց արդեն ծախել է իշխանության թեկնածու, անկուսակցական Գագիկ Ալեքսանյանին։ Քանի որ Տիգրան Պետրոսյանը «Արդարության» ղեկավար Ստեփան Դեմիրճյանի վստահված անձն է եղել, Թամարի շտաբն առաջին հերթին դիմել է թիվ 17 ընտրատարածքային հանձնաժողովում «Արդարության» ներկայացուցիչ Ստեփան Ստեփանյանին, որը Արշակ Սադոյանի ԱԺԴ կուսակցության անդամ է։

Օրեր շարունակ  Սադոյանի կուսակիցը խուսափել է Թամարի շտաբի տղաների հետ հանդիպելուց, իսկ երբ նրան վերջապես բռնացրել են, ասել է, թե չի կարող տեղամասային հանձնաժողովներում դաշինքի տեղերը տալ Թամարին, որովհետեւ չի կարող։ Այլ պարզաբանումներ ԱԺԴ անդամը չի տվել։ Ի դեպ, ըստ մեր զրուցակիցների, Սադոյանի այդ կուսակիցը «Արդարություն» դաշինքի քվոտայով ԱԺԴ-ին տրված տեղերը բոլոր ընտրությունների ժամանակ պարբերաբար ծախել է իշխանությանը՝ 200-ից 400 դոլարով։ «Արդարությունից» մերժվելուց հետո գյուղապետի թեկնածու Թամար Հովհաննիսյանի շտաբը դիմել է ընտրատարածքային հանձնաժողովում «Ազգային միաբանության» ներկայացուցիչ Սոս Մինասյանին։

Վերջինս նախ խոստացել է պատասխան տալ մի քանի օրից, իսկ մի քանի օրից ասել է, թե իրեն «վերեւից» ասել են, որ տեղերը պետք է տան թեկնածու Գագոյին։ Թե ո՞վ է ընդդիմության այս ներկայացուցչի «վերեւը», մնացել է չպարզաբանված։ Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա Թամարի շտաբը այդ կուսակցությանը չի դիմել, որովհետեւ ընտրատարածքային հաձնաժողովում ՕԵԿ ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը Գագիկ Ալեքսանյանի մտերիմն է, ուստի նրա պատասխանն իրենց համար արդեն իսկ պարզ է եղել։

Սակայն նույնիսկ մինչեւ վերջին մարդը ծախված հանձնաժողովով Թամար Հովհաննիսյանը պատրաստ էր նոյեմբերի 26-ին մասնակցել Դալարի գյուղապետի ընտրություններին, եթե իրեն ու իր ընտանիքին պարբերաբար չահաբեկեին ու չսպառնային հաշվեհարդարով։ Ինչպես երեկ մեզ հետ զրույցում ասաց Թամար Հովհաննիսյանը՝ իր տուն տարբեր մարդիկ են զանգահարում ու ահաբեկում, որ եթե իր թեկնածությունը չհանի, ապա ընտրությունների օրը ինքը իր մի հարազատին էլ է թաղելու: «Ես պատրաստ էի շարունակել Տիգրանի կիսատ թողած գործը եւ ես անելիք ունեի ու նաեւ պարտք՝ Տիգրանի հիշատակի առաջ։

Սակայն այսօր իմ ընտանիքը նորից վտանգի մեջ է, տարբեր կարգի ու որակի սպառնալիքներ են հնչում իմ ընտանիքի հասցեին, որ եթե ես շարունակեմ ընտրապայքարը, ապա կորցնելու եմ իմ հերթական հարազատին։ Իսկ ես երեք տղա ունեմ։ Ես չեմ ուզում, որ իմ ընտանիքի որեւէ անդամին նորից բան պատահի, ու ելնելով իմ ընտանիքի անվտանգությունից` հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս այս ընտրապայքարից»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց Թամար Հովհաննիսյանը։ Իսկ թե կոնկրետ ո՞վ կամ ովքե՞ր են իրեն ահաբեկում, Թամարը կա՛մ չգիտի, կա՛մ էլ չցանկացավ այդ մասին խոսել։ Իսկ փաստն այն է, որ Դալարում իշխանությունը որոշել է գյուղապետ դարձնել Գագիկ Ալեքսանյանին, որը, ի դեպ, Տիգրանի ընկերն է եղել, ու արդեն իսկ տարբեր տրամաչափի պաշտոնյաներ Գագիկին ասել են, որ նա կարող է, որպես այլեւս ընտրված գյուղապետ, մտածել, թե ի՞նչ է անելու 2007-ի խորհրդարանական ընտրությունների համար։

Մինչդեռ, եթե ընդդիմությունը 200 դոլարով չծախվեր, եւ գոնե մի գյուղում հաղթելու համար գոնե մինչեւ նոյեմբերի 26-ը իրար տակ չփորեին, Թամար Հովհաննիսյանն իր թիկունքը ինչ-որ չափով պաշտպանված կզգար, ու իշխանությունը ընտրությունից երկու շաբաթ առաջ ընտրությունների արդյունքը որոշված չէր համարի։ Ի դեպ, իշխանության թեկնածու Գագիկ Ալեքսանյանը գյուղի ամենահայտնի երկտարեցին է եղել, իսկ ընտրությունների արտաքին ֆոնն ապահովելու համար նրա հետ առաջադրվող հաջորդ թեկածուն՝ Արմեն Խաչատրյանը, ըստ լուրերի, գժի թուղթ ունի։ Այս ամենը, սակայն, միանգամայն նորմալ է մի իշխանության համար, որի վերնախավում տուպոյներն ու գժի թղթով պաշտպանվածները որակյալ մեծամասնություն են կազմում։

Բնականաբար, մենք չփորձեցինք պարզել, թե ինչո՞ւ ընդդիմությունը հերթական անգամ չսատարեց իր թիմակցին ու նրան թողեց միայնակ՝ իշխանական շակալների դեմ։ Ընդդիմության լաչառ արձագանքը մեր այդ հարցին արդեն իսկ կարելի է ենթադրել։ Հատկապես, որ որեւէ մեկը Սադոյանի կուսակից հաձնաժողովականի ձեռքին չի բռնել այդ 200 կամ 400 դոլարը։ Բացի այդ, իմաստ չունի ընդդիմությանը ներքաշել այնպիսի մանր խնդիրների մեջ, ինչպես իրենց սպանված ընկերոջ կնոջը սատարելն էր։ Հայաստանյան  արմատական ընդդիմությունը շատ ավելի կարեւոր ու գլոբալ հարցերով է  զբաղված. նրանք ազգ են փրկում։ Իսկ ազգ  փրկելու ճանապարհին 200-ական դոլարները չեն խանգարի։

Նաիրա Զոհրաբյան 

Տպել
2519 դիտում

Վաղվանից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին