Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Վ. Սարգսյանի անվան մարզադաշտի տարածքում. կա վիրավոր եւ բերման ենթարկվածներ

17/11/2019 schedule16:30

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 15-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից տարածքում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով։

Կայքի տեղեկություններով,  ժամը 22։50-ի սահմաններում մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Աշոտ Պ-ին, 29-ամյա Տոնիկ Տ-ին, 26-ամյա Մհեր Ս-ին և 21-ամյա Էրիկ Խ-ին։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը մարզադաշտում ծառայություն իրականացնող «Արմոբիլ» ՍՊԸ-ի պահնորդներ՝ Երևանի բնակիչ՝ 58-ամյա Ռուբեն Ո-ն, 62-ամյա Մարտիկ Կ-ն և Ավան Առինջի բնակիչ՝ 51-ամյա Ռուբեն Ս-ն նկատել են, որ բերման ենթարկված այդ 4 անձինք վիճաբանել և քաշքշել են միմյանց։

Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 02 խումբը նշված վայրից «աջ ակնակապճի միջին հատվածի պատռված վերք, քթոսկրի կոտրվածք աջից՝ առանց բեկորային տեղաշարժի» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Երևանի բնակիչ՝ 36-ամյա Մարտիրոս Մ-ն է։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Տպել
891 դիտում

Քուվեյթի Կարմիր մահիկի հետ համագործակցելով հայկական Կարմիր խաչը կօգնի սիրիացի փախստականներին

Ներքին Չարբախի տներից մեկում հայտնաբերվել է 56-ամյա բնակչի դին՝ կախված վիճակում

Երևանի Արմենակյան փողոցում բեռնատարը բախվել է տան պատին եւ շրջվել. տան պարիսպն ու դարպասը փլվել են

Դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 16-ամյա տղան վիրավոր է

Առաջիկա օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում, եղանակը կտաքանա 4-5 աստիճանով

Երևանի արվեստի, երաժշտական և մարզակրթական դպրոցների աշխատակիցների աշխատավարձերը հունվարի 1-ից կբարձրանան

Վանաձորում մեքենայի տակ ընկած շունը տեղափոխվել է անվտանգ տարածք

Գագիկ Աղբալյանն առաջադրվել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու

Մանկատան երեխաներին՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը՝ տարվա ձեռքբերում. Բաթոյանն ամփոփում է տարին

Սյունիքի մարզի Գուդեմնիս գյուղում ավտոմեքենան ընկել է գետը

Վրաերթ Եղեգնաձոր քաղաքում. տուժածը հոսպիտալացվել է

Սոթք-Քարվաճառ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար անցանելի է՝ անվաշղթաների կիրառման դեպքում

Այսօր ՏԻՄ ընտրություններ են ՀՀ 7 մարզերի 16 համայնքներում

Երեխան եղել է անհաս, ծնվել է կեսարյան հատմամբ, առկա է եղել սրտի արատ. ԲԿ-ն պարզաբանում է նորածնի մահվան պատճառը

Հրազդանում մեքենա է հրդեհվել. շարժիչի հատվածն ամբողջությամբ այրվել է

Եւս մի «հայրենասեր-քաղհալածյալ»

Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության անդամների հետ

3 մլն դրամից մինչեւ 200 հազար. ավագանու անդամը հրապարակել է թվեր՝ վարչական շրջանների կորպորատիվների ծախսերից

Երևանի Արմենակյան փողոցում բենզատար է շրջվել