Զանգեզուրի կայազորային հոսպիտալը տեխնիկական հագեցվածությամբ չի զիջում քաղաքացիական հիվանդանոցներին

16/11/2019 schedule15:22

ՀՀ բուժծառայողի օրվան ընդառաջ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժինը ԶԼՄ ներկայացուցիչների համար ՀՀ ՊՆ «Զանգեզուրի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկում կազմակերպել էր շրջայց: Հոսպիտալը 2011-2013 թվականները եղել է լավագույնը հանրապետությունում:

Արմենպրեսի հաղորդմամբ՝ հոսպիտալը պարբերաբար վերազինվում է նոր տեխնիկայով, եւ գործընթացը շարունակական է:

«Զանգեզուրի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկի պետ, փոխգնդապետ Վարդան Ավագյանը շեշտեց, որ տեխնիկական հագեցվածությունը բավարար է զինծառայողներին համապատասխան բուժօգնություն ցույց տալու համար:

«Մեզ մոտ բժիշկների թիվն է մի փոքր քիչ, սակայն հույս ունենք, որ առաջիկա զորակոչի ժամանակ որոշ չափով կհամալրվի: Չնայած այդ ամենին, մեր հոսպիտալի բոլոր բժիշկներն իրենց առջեւ դրված խնդիրները կատարում են հավուր պատշաճի, որի ապացույցներից մեկը 2011-2013 թթ. հանրապետության լավագույն հոսպիտալ ճանաչվելու փաստն է: Այդ մրցանակն արդեն չի գործում, սակայն մենք շարունակում ենք աշխատել նույն ոգով եւ ավելի ենք կատարելագործվում»,- ասաց Ավագյանը եւ հավելեց, որ իրենց հոսպիտալը սպասարկում է նաեւ քաղաքացիներին:

Ինչպես նշեց հոսպիտալի պետը, իրենց կողմից սպասարկվող տարածքի ոչ մի զորամասում այս պահի դրությամբ չկա սեզոնային ոչ մի հիվանդության բռնկման դեպք: Ավագյանն ընդգծեց, որ իրենք ցանկանում են հոսպիտալում ունենալ օրինակ՝ համակարգչային տոմոգրաֆ:

«Հոսպիտալի համար արդեն գնվել է էնդոսկոպիկ սարքավորում, որը մոտ ապագայում կտրվի մեզ: Այս ամենը շարունակական է լինելու, որպեսզի սկսենք շատ ավելի որակյալ բուժզննում իրականացնել»,- նշեց հոսպիտալի պետը:

Շրջայցի ընթացքում լրագրողները հնարավորություն ունեցան ծանոթանալու հոսպիտալի տարբեր բաժանմունքներին, որոնցից մեկը նախատեսված է հատուկ ժամանակահատվածների համար:

Այդ բաժանմունքում զինծառայողները բուժում կարող են ստանալ միայն այն դեպքում, երբ լինի որեւէ հիվանդության համաճարակ է կամ պատերազմական իրավիճակներում շատ վիրավորների առկայության պարագայում:

Հոսպիտալի Ճառագայթային ախտորոշման կաբինետի ռենտգեն լաբորատորիայի լաբորանտ, ենթասպա Նաիրա Մարկոսյանը, ով արդեն 20 տարուց ավելի ծառայում է, լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց մոտ իրականացնում են մարմնի տարբեր հատվածների հիմնականում ոսկրային հետազոտություն:

Նա նշեց, որ այդ ռենտգեն սարքը վաղուց են ձեռք բերել, եւ այն արդարացնում է իրենց ակնկալիքները: «Մեր աշխատանքը, եթե համեմատենք քաղաքացիական հիվանդանոցների հետ, ավելի բարդ ու դժվար է: Երբ դեռ նոր էի սկսել աշխատել որպես բուժծառայող, զինծառայողները գալիս էին եւ ասում իրենց գանգատները, ես լաց էի լինում, քանի որ սիրտս իրենց համար ցավում էր: Տարիների ընթացքում կոփվել եմ, սակայն զինվորների հանդեպ հատուկ վերաբերմունքը մնացել է նույնը»,- ասաց Մարկոսյանը:

Նա ընդգծեց, որ ծառայության 20 տարվա ընթացքում հոսպիտալում բազմաթիվ փոփոխություններ են եղել՝ սկսած վերանորոգումից մինչեւ տեխնիկական հագեցվածություն: 

Բաժանմունքներից մեկն էլ վիրաբուժականն էր. բաժանմունքի պետ Գագիկ Մեսրոպյանը, պատմելով հոսպիտալի մասին, նշեց, որ այն տարիների ընթացքում շատ է բարեփոխվել եւ տեխնիկապես վերազինվել է:

«Մեզ մոտ տեղադրված են ժամանակակից սարքավորումներ, բոլոր հարմարությունները ստեղծված են եւ՛ բժիշկների, եւ՛ զինծառայողների համար: Չնայած տեխնիկական հագեցվածությանը նաեւ նորերի կարիք ունենք, օրինակ՝ լապարոսկոպիկ վիրաբուժության համար նախատեսված գործիք»,- ընդգծեց Մեսրոպյանը: 

Շրջայցի վերջում հոսպիտալի տնօրեն Վարդան Ավագյանը շնորհավորեց բոլոր բուժծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ:

«Ցանկանում եմ, որ մեր զինծառայողներին բուժօգնություն տրամադրենք միայն խաղաղ պայմաններում, կյանքի որակն ավելի լավացնելու նպատակով»,- ընդգծեց փոխգնդապետը:

Նոյեմբերի 17-ը զինվորական տոնացույցում նշվում է որպես Բուժծառայողի օր:

Տպել
466 դիտում

Պարտիզանական պատերազմները բների մեջ խեղդվելու են․ Տիգրան Կարապետյան

Քիմ Քարդաշյանի մտերիմ ընկերը վստահ է, որ նա ԱՄՆ առաջին տիկին է դառնալու

Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Դա կդառնա շանտաժի, մանիպուլյացիայի տարածված հնարք. Քոչարյանի պաշտպաններն առարկեցին ինքնաբացարկի միջնորդության դեմ

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԵԱՏՄ թեմատիկ գնացքի մեկնարկի արարողությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակակիր Տակեո Կանադեին

Աշխարհահռչակ մրցավար Կոլինան հայ երեխա չի որդեգրել. Արդարադատության նախարարությունը հերքում է

«Վիրավորական է արտաքսվելը». որպես աջակցություն 3 երիտասարդների՝ շատերը ՀՅԴ-ն լքելու դիմում են ներկայացրել

Պրեմիերա Օպերային թատրոնում. դահլիճում էին նաեւ զինվորականներ, թատրոն գալու հնարավորությունը ստացել էին որպես խրախուսում

Պարոն վարչապետը բավական համեստ է գտնվել իր հայտարարության մեջ. 2019-ին էլ ենք նոր սպառազինություն ձեռք բերում. Բալայան

Ադրբեջանի ԶՈՒ-ն այլեւս չի վերահսկում Վրաստանից Հայաստան եկող գազատարը. ՊՆ փոխնախարար

Հայոց բանակում պետք է ինքնասպանություն չլինի, սա պիտի լինի մեր բացառիկ ձգտումը․ Անդրանիկ Քոչարյան

Փաստաբան Հայարփի Սարգսյանի հայտարարությունների մի մասը հիմնազուրկ են եւ անբովանդակ. Բալայան

Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները

Հայկ Սարգսյանի առաջարկը մեզ համար ընդունելի չէ. ՀՀ ՊՆ փոխնախարար

Մեղրի-Ծավ ավտոճանապարհը ձյան առատ տեղումների պատճառով դժվարանցանելի է, Տավուշում առկա է մառախուղ

Խորհրդարանը քննարկում է զինծառայողին ինքնասպանության դրդելու համար նախատեսված պատիժը խստացնելու նախագիծը

Րաֆֆու փողոցից բերման է ենթարկել 63-ամյա կին՝ փաստաթղթեր հափշտակելու կամ վնասելու մեղադրանքով

Հայազգի ֆուտբոլիստը կարող է հայտնվել արգենտինական հայտնի թիմում

Երևանի Արարատյան 1-ին զանգվածում այրվել է ավտոմեքենա