Հեղափոխական կառավարությունը ներկայացրել է պահպանողական պետական բյուջե․ սա, ըստ էության, նոնսենս է․ Բաբաջանյան

2020 թվականի պետական բյուջեն ո՛չ շատ հոռետեսական է եւ ո՛չ էլ՝ լավատեսական, առավել եւս՝ հեղափոխական չէ, ինչպես ներկայացնում են իշխանության շատ անդամներ։ Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթն այսպես սկսեց խորհրդարանի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Նրա կարծիքով՝ 2020-ի բյուջեի նախագիծը բազմաթիվ հոդվածներով ու ուղղություններով ֆինանսավորումն ընդամենը նպատակ ունի ապահովելու նախկին իներցիայի շարունակականությունը. չկան հավակնոտ ծրագրեր, արմատական համակարգային բարեփոխումներ, չկա ստեղծարարություն եւ նորարարություն․

«Մեզ ներկայացվել է ընթացիկ, օպերատիվ կառավարման մասին փաստաթուղթ, բայց ՀՀ հասարակությունը 2018-ի թավշյա հեղափոխության ուժին արմատական, համակարգային բարեփոխումներ իրականացնելու քարտ-բլանշ է տվել։ 2018 թվականի թավշյա հեղափոխությունը եղել է ոչ միայն նախկին անձերի, այլեւ նախկին համակարգերի կառուցակարգերի մերժման հրամայականով․ անձերը գնացել են, սակայն կառուցակարգերը եւ այս բյուջեում համամասնությունները մնացել են»։

Անդրադառնալով բյուջեի նախագծում անվտանգությանը վերաբերող հատվածին՝ Բաբաջանյանն ընդգծեց, որ միայն եւ ամենեւին ԶՈՒ-երը չեն, որոնց ֆինանսավորման ուղղության ավելացում ունենք մեկ տոկոսից պակաս չափով․

Նրա համոզմամբ՝ անվտանգությունը հավասարապես արտաքին քաղաքականությունն է, արտաքին քաղաքական այնպիսի միջավայրի ձեւավորումը, որը ՀՀ-ի ու հավասարապես նաեւ Արցախի անվտանգությունը կշաղկապի միջազգային անվտանգության համակարգին այնպես, որ մեր անվտանգության դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն առնվազն անուղղակիորեն ոտնձգություն կհամարվի միջազգային անվտանգության համակարգի հետ։

Թեեւ Բաբաջանյանը դրական գնահատեց հանգամանքը, որ մենք պատրաստվում ենք հիմնել 4 նոր դիվանագիտական ներկայացուցչություններ Քաթարում, Իսրայելում, Եթովպիայում, Էրբիլում եւ Երեւանում նստավայրով՝ Ուզբեկստանում, բայց նշեց, որ դեսպանատների զուտ մեխանիկական ավելացումն արտաքին քաղաքականության ակտիվության ուղղակի ցուցիչ չէ․

«ՀՀ արտաքին քաղաքական գերակայություններն ինչպես անցյալում, ցավոք, շարունակում են մնալ ՌԴ-ը, ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն ու ԱՊՀ-ը, այսինքն՝ հետադիմությունն ու ռեգրեսիան։ Արտաքին քաղաքականությունը կապ ունի նաեւ ֆինանսավորման հետ: Մենք պետք է մտածենք արտերկրում աշխատող դիվանագետների վարձատրության հետեւողական աճի մասին․ 2020-ի բյուջեում այդ առումով էական փոփոխություններ չկան, մինչդեռ քիչ վարձրատրվող դիվանագետները չեն կարող արդյունավետորեն ներկայացնել մեր պետությունը»։

Պատգամավորն իր ելույթում ասաց, որ մենք տարիներ շարունակ պնդում ենք՝ ՀՀ տնտեսությունը թմրամոլի նման կախված է հանքարդյունաբերությունից, որն իրականում ոչ թե հանքարդյունաբերություն է, այլ հանքակորզում․

«Այս փաստաթուղթը մեզ պետք է հուշեր, որ իշխանությունը պատրաստվում է արմատապես վերանայել, փոփոխել հին տնտեսական համամասնությունները նորերով, իսկ մենք շարունակելու ենք հանքակորզումը՝ դրա արդյունքում առաջացած տնտեսական աճը ներկայացնելով որպես իրական տնտեսական աճ, այն դեպքում, երբ դա ոչ թե հավելյալ արդյունք ստեղծող, այլ հանրային հարստությունը կեղեքող աճ է, երբ մեր խնդիրը պետք է լիներ ռեսուրս պետությունից արժեք ստեղծող պետության վերածվելը։ Սա գաղափարաբանական, փիլիսոփայական դրույթ է, որի առարկայական արտահայտությունները մենք պետք է տեսնեինք հենց այս ֆինանսական փաստաթղթում»։

Բաբաջանյանն ուրախությամբ արձանագրեց, որ հեղափոխությունից հետո կառավարությունը հետեւողականորեն իրականացնում է խոշորածավալ ճանապարհաշինական ծրագրեր, նաեւ՝ սահմանամերձ բնակավայրերում, ինչը կենսական, անվտանգային նշանակություն ունի բնակիչների համար, սակայն նշեց, որ դա չպիտի ինքնանպատակ լինի, պիտի ծավալի բնակիչների կենսապահովման խնդիրների լուծմանը: Դրան հասնելու արդյունավետ նպատակն այդ ճանապարհների հիմքի վրա համապատասխան լոգիստիկ ենթակառուցվածքների ստեղծումն է․ «Ենթակառուցվածքների ներդրումներն ունեն ազգային անվտանգության կարեւորություն»։

Բաբաջանյանի կարծիքով՝ Հայաստանում մենաշնորհներ չկան, ավել կամ պակաս չափով վերացվել են օլիգոպոլիաները, գործում է ազատ տնտեսական մրցակցություն, բայց այդ փոփոխություններն առայժմ շոշափելի չեն, որովհետեւ այդ արատավոր երեւույթները վերացնելուց զատ անհրաժեշտ էր դրանց փոխարեն առաջացած տարածությունը լցնել նոր տնտեսական հարաբերություններով, ինչը, պատգամավորի համոզմամբ, չի կատարվել։

«Այս փաստաթուղթը հեղափոխական կառավարության ներկայացրած պահպանողական պետական բյուջե է, ինչը, ըստ էության, նոնսենս է: Հեղափոխական կառավարությունն իրավունք չունի առաջնորդվել պահպանողական ծրագրերով, դա հակասում է քաղաքագիտական տրամաբանությանը։ ՀՀ քաղաքացին պահանջում է, որ այս կառավարության ամեն տարվա նախագիծը լինի մեր կյանքի վերափոխման, մեր երկրի հեղափոխման ծրագիր»,- եզրափակեց Արման Բաբաջանյանը։

Տպել
1924 դիտում

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)