Երևան
0 °C
Նախօրեին Մոսկվայում սպանված թայբոքսինգի հայազգի մարզիկ Աշոտ Բոլյանն «օրենքով գող» Մասիվցի Անդիկ մականունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանության գործով որեւէ կարգավիճակ չուներ:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: «Նման անուն-ազգանունով անձ գործում ներգրավված չէ, շարունակվում է ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու Անդրանիկ Հարությունյանի մահվան հանգամանքները, կատարողի ինքնությունը»:
40-ամյա Բոլյանի դին հայտնաբերել են նրա իսկ մեքենայի կողքին՝ հրազենային վնասվածքներով: Նրա սպանությունից հետո հայկական մամուլում տեղեկություն տարածվեց, թե Անդրանիկ Հարությունյանի սպանության կազմակերպիչը Բոլյանն է:
Հիշեցնենք, որ «Մասիվցի Անդիկն սպանվել է հուլիսի 2-ին: Նրա սպանության համար որպես մեղադրյալ է ներգրավվել Ռուսաստանի Դաշնության Գրոզնի շրջանի 32-ամյա մի բնակիչ: Եվս մեկ անձ էլ, որը մեղադրվում է սպանությունն օժանդակելու մեջ, կալանավորված է: Դեպքից հետո ՀՀ այժմ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ հայտնել էր, որ «Օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունը պատվիրված է, սակայն պատվիրատուի անունը մինչ այժմ մնում է անհայտ:
ՀՅԴ-ն արտաքսել է այսօր տարածված նամակի հեղինակ երիտասարդներից երեքին
«Մի բան անենք». Շիրակի մարզում նոր արշավ է սկսվել
Ադրբեջանի նախապայմաններն ու Հայաստանի մերժումը. ինչ է քննարկվել 3 ժամ՝ ԱԳ նախարարների հանդիպմանը
Մենք բոլորս պետք է մի լեզվով խոսենք ու նույն նպատակները պետք է հետապնդենք. Կարեն Բրուտյանը
Մեր երկրում տարվում է ուղղորդված պայքար ապօրինի անտառահատումների դեմ. Էրիկ Գրիգորյան
Իրաքում հայտարարել են ԻՊ նախկին առաջնորդի տեղակալին ձերբակալելու մասին
Վարչապետը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել ճապոնացի գիտնական Տակեո Կանադեին
Վիճակագրական տվյալներն առավել քան խոսուն են, փրկված ճակատագրերը՝ անթիվ. Մխիթար Հայրապետյան
Շոտլանդական գետում հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայի ամենամեծ ոսկե բնական կտորը. CNN
Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական սպառնալիք կա. ԵԱՀԿ նախագահ
Ամանորին երեք օրը երկուսով անցկացնելը կարժենա 4 հազարից 300 հազար դրամ. առավել մատչելի են հյուրատները
Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի. ԱԻՆ
Բագրատաշենի սահմանային անցակետից խարդախության մեղադրանքով հետախուզվող է բերման ենթարկվել
60 վերապատրաստող-մենթորներ ներառական կրթության վերապատրաստումներ կանցկացնեն տարբեր դպրոցներում
Ադրբեջանի խորհրդարանն արձակվեց. արտահերթ խորհրդարանական ընտրություններ կլինեն փետրվարի 9-ին
Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը
ՀՀ Պաշտպանության նախարարությունը խոհեմության կոչ է անում (տեսանյութ)
«Ֆուդ Ամ» ՍՊԸ պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրամադրվող ծառայությունների եւ աջակցության հնարավորությունները կավելանան
Պարոն Մելքումյան, դուք այնպիսի մունաթով եք խոսում, որ մեզ թվում է, թե այս եղած խնդիրների պատճառը մենք ենք. Թունյան
© 2019 Հայկական ժամանակ