Գիշերօթիկ հաստատություն մտած տղամարդը մետրոյի մոտ պարողների վրա «զելյոնկա» լցնողն է․ ինչ կապ ունի նա «Ադեկվադներ»-ի հետ

«Գիշերօթիկ հաստատություններ ներխուժելու փորձերն ինչ նպատակ ունեին՝ չգիտենք: Մարդն ինչ էր փորձում նկարահանել, ինչ նպատակով՝ մեզ հայտնի չէ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը՝ անդրադառնալով նախօրեին երեք գիշերօթիկ հաստատություններ նկարահանման նպատակով ներխուժելու փորձերին:

Նա հիշեցրեց, որ «Ադեկվադ» կուսակցության անունից ներկայացող անձինք սննդամթերք և դրամական օգնություն էին տարել մի գիշերօթիկ հաստատության երեխաների ծնողներին և հանձնել նրանց՝ տեսանկարահանելով ընթացքը: Նախարարության որոշմամբ՝ այս իրադրության տեսագրությունն ուղարկվել էր իրավապահներին՝ խնդրելով ստուգել գործընթացի իրավաչափությունը: Դրանից հետո մի երիտասարդ, ներկայանալով «Ադեկվադ» կուսակցության անդամ և մի լրատվամիջոցի ներկայացուցիչ, փորձել էր մտնել գիշերօթիկներ և նկարահանումներ անել:

Հաղորդագրությամբ «Ադեկվադ» կուսակցությունը հայտարարել է, որ այս երիտասարդն իրենց կուսակցության անդամներից չէ: «Այս մարդու դեմքը տեսանյութում հստակ երևում է, կարող եք տեսնել (հրապարակում պարողների վրա զելյոնկա լցնող մարդն է): Նա փորձել է մտնել Գյումրիի թիվ 1 գիշերօթիկ հաստատություն, տնօրենը թույլ չի տվել: Գնացել է մեկ այլ հաստատություն, շահարկել որոշակի կուսակցության և լրատվամիջոցի անունները, իրեն հաջողվել է ներս մտնել: Ճաշի ժամ է եղել, երեխաները ճաշելիս են եղել: Փորձել է նկարահանել ճաշող երեխաներին, տնօրենը, բնականաբար, արգելել է, քանի որ դա բխում է երեխայի անձնական կյանքի գաղտնիության իրավունքից: Ի պատասխան՝ այս քաղաքացին ասել է տնօրենին (և դա նկարահանված է), որ կհասնի այն բանի, որ տնօրենն այլևս չպաշտոնավարի»,- ներկայացրեց Սոնա Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ նույն քաղաքացին գնացել էր նաև Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատություն, որտեղից ևս ուղիղ եթեր էր մտել. «Որևէ կերպ հասկանալի չէ, թե ինչ էր ուզում»:

«Նախարարության հաղորդագրության մեջ հիշեցում կա՝ տրվող օգնության դիմաց ակնկալիքներ չունենալու, կրոնական կամ քաղաքական քարոզչության արգելքի մասին: Ի՞նչ է ակնարկվում, ի՞նչ են արել նրանք» հարցին ի պատասխան՝ Սոնա Մարտիրոսյանը նշեց. «Առաջին տեսանյութում սնունդ և առձեռն գումար գիշերօթիկի ծնողին տվող քաղաքացին ներկայանում է՝ որպես «Ադեկվադ» կուսակցության անդամ և ասում, որ բազմիցս հանդես է եկել, իր խոսքով, «յուվինալ արդարադատության և նման այլ հակաընտանեկան նախաձեռնությունների դեմ»: Նա ասում է, որ եկել է լսելու և ներկայացնելու գիշերօթիկի երեխաների ձայնը: Խոսքն այստեղ գիշերօթիկների լուծարման մասին է. նրանք ասում են, որ այս գործընթացում պետությունը չի լսել գիշերօթիկների երեխաների ծնողների տեսակետը: Իսկ իրենք գնացել են, աջակցություն են տրամադրել այս ընտանիքներին և փորձում են լսելի դարձնել նրանց ձայնը»:

Խոսնակը նշեց նաև, որ այն ուղիղ հեռարձակումը, որ կատարվել է «օգտատերեր»-ից մեկի ֆեյսբուքյան էջի միջոցով, որոշ ժամանակ անց ջնջվել է. «Բայց մեզ հաջողվել է պահպանել այդ տեսանյութը ևս, և փոխանցել ենք իրավապահ մարմիններին: Ինչպես և գրված է հաղորդագրության մեջ, մենք խնդրել ենք ստուգել՝ կա՞ արդյոք այդտեղ իրավախախտում, թե՞ ոչ»:

Նշենք, որ «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Լիկա Թումանյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ «Հայկական ժամանակ»-ին՝ շատ զբաղված լինելու պատճառաբանությամբ:

Կարմեն Մարտիրոսյան

Տպել
7698 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ԼՂ հակամարտության հարցով կհանդիպեն հունվարի 20-ին

Բանաձեւի ընդունումը հարգանքի տուրք է զոհերի հիշատակին և նրանց արժանապատվությանը. Զոհրաբ Մնացականյան

Ցեղասպանության բանաձեւի հեղինակ Մենենդեսը հուզվել է դրա ընդունումից հետո իր խոսքի ավարտին (տեսանյութ)

Մենք ոչ բանակ ունենք, ոչ զենք, ոչ գումար՝ այն գնելու համար. վրաց նախագահի սկանդալային հայտարարությունն ու արձագանքները

Քիմ Քարդաշյանն իր բոլոր հետեւորդներին կոչ էր արել զանգել սենատորներին, խնդրել կողմ քվեարկել Ցեղասպանության բանաձեւին

Պիտակների առկայությունը կփաստի, որ տնտեսվարողը սպառում է միայն անվտանգ մսամթերք

Խորը երախտագիտություն եմ հայտնում Սենատին այս նշանակալի օրենքի համար. Նիկոլ Փաշինյան

Նոր Հայաստանում կանայք և երիտասարդներն ազատ ու անկաշկանդ են ակտիվ ներգրավվելու թե՛ քաղաքականության և թե՛ այլ ոլորտներում

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դարձել է ՌԴ Փորձագիտական խորհրդի նախագահության անդամ. ԻՆՏԵՐՖԱՔՍ

ԱՄՆ Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը

Մարզպետ Գնել Սանոսյանը բաց դաս է վարել Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցում

Մանվել Գրիգորյանի կալանքի հարցով արդեն 10 միջնորդություն է ներկայացվել. Վերաքննիչում սկսվեց բողոքի քննությունը

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից և գլորվել ձորը. վարորդի վիճակը գնահատվել է ծանր

Էրեբունու ոստիկանները բացահայտել են ատամնաբուժական խանութից արված գողությունը (տեսանյութ)

«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է 3 գրամ մետամֆետամին տեսակի թմրամիջոցի փոխանցումը

Ֆինլանդիայի բանտում գտնվող հայ երկրպագուն արդարացվել է. 1-2 օրվա ընթացքում նա կլինի Հայաստանում

Բացահայտվել է Կարմիր բլուրում բնակարանային գողությունը. հեղինակը Մաուգլին է (տեսանյութ)

Շովրոյան փողոցի տան հրդեհը մեկուսացվել է. ԱԻՆ

ՃՏՊ Առինջ գյուղում. վնասվել է գազատարը

«SOAR աչքի շարժական կլինիկա»-ն կայցելի ՀՀ խնամքի հաստատություններ, կհետազոտվեն երեխաները