20 միլիոնանոց բլեֆ. «ստորագրել են», որ չեն խոսի

15/11/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի 2006 թվականի նոյեմբերի 15-ի համարում

«Պատուհանի հետեւում` ծառերից այն կողմ, համարյա քսվելով սաղարթներին, ասես ցուցադրաբար եկավ-անցավ կլոր, դեղին լուսինը, եւ Արմեն Գասպարյանը նկատեց, որ դա միանգամայն ուրիշ, օտար լուսին է: Այնտեղ շրջված էր ամեն ինչ, ծանոթ բոլոր ստվերները շրջված էին». շարունակեցե՛ք եւ ավարտեցե՛ք: Այս առաջադրանքը դժվար թե կարողանան կատարել, ասենք, կրթության եւ գիտության նախարարը, փոխնախարարը ու թերեւս ԿԳՆ որեւէ աշխատակից: Բայց սա առաջադրանք է նորաստեղծ այն թեստերից, որոնք այս տարի պետք է կատարեն բուհերի դիմորդները բուհական ընդունելության նոր համակարգով հայոց լեզվից քննություն հանձնելիս:

Այն, որ միայն այս առաջադրանքով դիմորդին կարելի է մեկից մեկ տապալել, թերեւս կասկած չկա: Բացի նրանից, որ սույն առաջադրանքը բարդ է, սուբյեկտիվ գործոնն այստեղ այնքան մեծ է, որ նույնիսկ մասնագետի գրած տարբերակը կարող է չընդունվել ստուգողի կողմից: Ու միայն այս առաջադրանքը բավական է, որ բուհական ընդունելության քննությունների ժամանակ նույն ԿԳՆ-ն իր ընդունող եւ առարկայական հանձնաժողովներով շարունակի խաղալ նույն խաղերը, որ խաղացել է բոլոր այս տարիների ընթացքում: Բայց սույն առաջադրանքը միակը չէ, որով կարելի է շատ հանգիստ խաղ խաղալ դիմորդի գլխին:

««Երկաթը տաք-տաք կծեծեն» առածի նկատմամբ Ձեր վերաբերմունքն արտահայտեցե՛ք մեկ բարդ նախադասությամբ»: Սա եւս առաջադրանք է նույն թեստից: Եւ արդեն այս երկու առաջադրանքով կարելի է շատ հստակ բուհական ընդունելության քննությունների ժամանակ կարգավորել մրցույթը: Այսինքն, «պատահական մարդկանց» երեխաները նույն այս առաջադրանքների շնորհիվ կստանան ցածր գնահատականներ, իսկ «ոչ պատահականներինը»` հակառակը, եւ քննությունների պատասխանատուները կշարունակեն հեշտությամբ հոգալ, որ կոնկրետ մարդիկ ընդունվեն իրենց ուզած տեղը: Այստեղ, սակայն, խնդիրը բոլորովին այլ է: Այն, որ մրցույթն արհեստական ձեւով վերեւից միշտ էլ կարգավորվել է, թերեւս շատ-շատերին է հայտնի:

Խնդիրն այստեղ այն է, որ ընդունելության թեստերը փոխվել են կրթական բարեփոխումների համար Համաշխարհային բանկի տրամադրած 20 միլիոն դոլար արժողությամբ վարկային ծրագրի շրջանակներում: Այսինքն, ՀԲ-ն մեզ տրամադրել է հսկայական գումար, որպեսզի սույն բարեփոխումների արդյունքում բուհական ընդունելության քննությունների ժամանակ վերացվեն բոլոր արատավոր երեւույթները: Ու հիմա հարց է առաջանում. ի՞նչ իմաստ ուներ փոխել ընդունելության թեստերը, երբ արդյունքում կրկին լինելու է այն, ինչ միշտ եղել է: Բնականաբար, դիմորդն այս ամենից որեւէ օգուտ չի ունենա, միայն այն բացառությամբ, որ դպրոցն ավարտելիս եւ բուհ ընդունվելիս պետք է մեկ միասնական քննություն հանձնի:

Բայց կրթական համակարգի ներկայացուցիչները տվյալ դեպքում շահում են կրկնակի. հա՛մ Համաշխարհային բանկից հսկայական գումար են ստանում, հա՛մ էլ դե ֆակտո ոչ մի բարեփոխում էլ չեն իրականացնում: Ճիշտ է, ընդունելության քննությունների ձեւը փոխվում է, բայց բովանդակությունը` ամենեւին ոչ: Ու թեեւ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը դեռ անցյալ շաբաթ հայտարարեց, թե հնարավորինս ամեն ինչ պետք է անեն, որ քննությունների ժամանակ սուբյեկտիվ գործոնը նվազի` չբացառելով, որ շարադրության առաջադրանքը թեստերից հանվի, սակայն երեկ ԿԳՆ Գիտելիքների գնահատման եւ թեստավորման կենտրոնից մեզ հայտնեցին, որ նման որոշում գոնե առայժմ չի կայացվել:

Բացի այդ, կա նաեւ մեկ այլ խնդիր: Որեւէ երաշխիք չկա, որ ընդունելության թեստերը, որոնք, ի դեպ, բավական քիչ տարբերակներ ունեն, այլ ճանապարհներով չեն հայտնվի դիմորդների ձեռքում: Դրանք կարող են տարածվել նույն թեստերը կազմողների, առարկայական հանձնաժողովների կողմից եւ այլն: Կարճ ասած, թեստերը կարող են նեղ շրջանակների համար հանվել վաճառքի: Հայոց լեզվի շատ մասնագետներ արդեն իսկ խիստ բացասաբար են գնահատում սույն թեստերը: Ճիշտ է, դրանց մեջ կան նաեւ բավական լավ առաջադրանքներ, սակայն մասնագետների բավական ստվար մի խումբ կարծում է, որ թեստերը կազմողները պարզապես փող են վերցրել եւ ամեն ինչ ապականել են:

Նրանց կարծիքով, դիմորդը կարող է տառաճանաչ լինի, առաջադրանքի դիմաց պատահական նշի մի տարբերակ, եւ այն ճիշտ լինի: Բացի մեր նշած երկու առաջադրանքից, թեստերի մնացած առաջադրանքների մեջ գրելու որեւէ բան չկա: Պարզապես տրված է հարցը, նշված են մի քանի տարբերակներ, որոնցից ճիշտ պատասխանի դիմաց դիմորդը պետք է «պտիչկա» դնի: Ու հիմա շատ մասնագետներ կարծում են, որ այս տարբերակով դիմորդներին հուշելը շատ հեշտ է: Ճիշտ է, ոլորտի պատասխանատուները հայտարարում են, թե քննությունների ժամանակ քննասենյակներում մասնագետներ չպետք է լինեն, սակայն մի քանի «պտիչկայի» համար հուշում կազմակերպելն այնքան էլ բարդ բան չէ:

Մասնագետների կարծիքով, թեեւ շտեմարաններն արդեն սպառել էին իրենց, բայց այն ժամանակ երեխաները գոնե ուղղագրություն ու կետադրություն էին սովորում: Թեստերի բովանդակային հատվածի մասին, սակայն, ե՛ւ թեստ կազմողները, ե՛ւ բոլոր այն մասնագետները, որոնք ընդգրկված են եղել նոր համակարգի փորձարկման մեջ, շարունակում են լռել, քանի որ նախնական պայմանավորվածություն է եղել, որ մինչ փորձարկման արդյունքների վերջնական ամփոփումը ոչ ոք չպետք է խոսի: 

Լուսինե Բարսեղյան

Տպել
530 դիտում

Հրդեհ Երեւանում. փրկարարները բնակարանից դուրս են բերել երեխաներին

Ողբերգական դեպք Երևանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել

Գառնիի բնակարաններից մեկի նկուղում թմրանյութ է հայտնաբերվել

«Գիշեր էր: Մենք բախվեցինք փայտի մի մեծ կտորի».Վրաստանում ձկնորսական նավ է խորտակվել

«ԵՄ-ն շարունակելու է աշխատել հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման». Մոգերինի

Քաղաքական դաշտի որակը մտահոգիչ է․ իսկական ընդդիմություն է պետք

Ստեփանավան-Բերդ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է զինվորական հոսպիտալ

Երեւանում Nissan March-ը բախվել է ծառին, հետո՝ գազատարին. կա 4 տուժած

Արցախում հարգանքի տուրք է մատուցվել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ

Լոռու մարզում ՀՀ վարչապետը ներկայացրել է աղետի գոտու բնակարանաշինության ծրագրերը (լուսանկարներ)

Ո՞ւմ է պետությունը բնակարան պարտք, ինչո՞ւ օգտվել սուբվենցիոն ծրագրերից. վարչապետը պատասխանել է շիրակամուտցիների հարցերին

Ինչ անել երկրաշարժից առաջ, հետո, և հատկապես՝ ցնցումների ժամանակ

Գեւորգ Լոռեցյանը, նրա վարորդը եւ ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվել են

Թալանել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի ավտոմեքենան

Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, բնակիչները ծխահարվել են

«Բրատիսլավան Մինսկի խմբի համանախագահների շուրթերով Ադրբեջանին ասաց՝ ոչ». քաղաքագետ

Ֆինանսների նախարարությունը պարգևատրումներ կտա աշխատակազմի թվի փոփոխության հաշվին արված տնտեսումով

Զինված հարձակում Բաղդադում. կա 16 զոհ