Փաստորեն գիտակցելով էին ձախողում

Ազգային ժողովում ծավալված բուռն, բավականին դիտարժան, բայց մեծ հաշվով՝ անպտուղ բանավեճերը մի տեսակ ստվերեցին Ռուսաստանի արտգործնախարարի հայաստանյան այցն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նրա հնչեցրած կարեւորագույն մտքերը: Ներքաղաքական «ինֆորմացիոն շուկան», իհարկե, առաջինը կլանեց նրա այն ակնարկը, որ Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս է թողել Ռոբերտ Քոչարյանը, եւ դա գնահատեց որպես վերջինիս նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքի փոփոխություն, բայց բանակցային ներկա փուլի վերաբերյալ Լավրովի հայտարարություններն, անկասկած, շատ ավելի կարեւոր էին: Ռուսաստանի արտգործնախարարը նախ վերահաստատեց, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պիտի որոշվի ժողովրդի՝ պարտադիր իրավական ուժ ունեցող ազատ կամարտահայտման հիման վրա, ապա ընդգծեց, որ առանց ԼՂ ժողովրդի վերջնական կարգավորում չի լինի:

Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներն, իհարկե, փորձեցին իրենց համար շահեկան դրվագներ գտնել ու հայտարարեցին, թե տեսեք՝ Լավրովը խոսում է այն մասին, որ բանակցությունները շարունակվում են Մադրիդյան սկզբունքների շրջանակներում, մինչդեռ Հայաստանի իշխանություններն այլ բան են պնդում, բայց մեր արտգործնախարարությունը շատ արագ ճշտեց, որ Մադրիդյան սկզբունքներն այս պահին բանակցությունների սեղանին չեն: Թե ինչու՝ վարչապետ Փաշինյանը ներկայացրել էր ամիսներ առաջ: Որովհետեւ նախ պետք է հասկանալ, թե ադրբեջանական կողմն ինչպես է հասկանում այդ սկզբունքները, ու միայն դրանից հետո պարզ կլինի՝ բանակցությունները Մադրիդյան սկզբունքների շրջանակներո՞մ են շարունակվելու, թե ոչ:

Այս դիրքորոշումն ինչ-որ իմաստով նաեւ կշտամբանք է նախկին իշխանությունների հասցեին, որովհետեւ Սերժ Սարգսյանն, ինչպես հայտնի է, ժամանակին համաձայնել էր բանակցել Մադրիդյան սկզբունքների շրջանակներում (որոնք ներառում են նաեւ տարածքների վերադարձի հարցը)՝ առանց պաշտոնական հավաստիացում ստանալու, որ Ադրբեջանը պատրաստ է ընդունել ԼՂ ցանկացած կարգավիճակ՝ ներառյալ լիակատար անկախությունը: Ու զավեշտն այն է, որ Լավրովի այցից հետո ՀՀԿ անդամ, Սերժ Սարգսյանի օրոք պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը հայտարարում է հետեւյալը. «Մի՞թե Փաշինյանը գիտի, թե ինչպես անել, որպեսզի Ադրբեջանը պաշտոնապես ճանաչի Արցախի Հանրապետությունն իր ներկայիս տարածքների վրա, ու լիարժեք երաշխավորի զերծ մնալ Արցախի անվտանգության սպառնալիք հանդիսանալուց: Իմ պատկերացրած նոր ասելիքը սա է, ու համայն հայության հարյուր տոկոսով նույնական տեսակետն էլ միայն սա կարող է լինել»:

Փաստորեն հանրապետականները (հետեւաբար՝ նաեւ Սերժ Սարգսյանը) գիտեին, որ համայն հայության միասնական նպատակը ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումն է իր ներկայիս տարածքների վրա: Գիտեին, բայց բանակցում էին մի տարբերակի շուրջ, որի՝ մեզ համար առավելագույնս ընդունելի լուծման դեպքում անգամ ունենալու էինք ընդամենը անկախ Արցախ՝ «Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապով»: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը տարիներ շարունակ անտեսում էր «համայն հայության հարյուր տոկոսով նույնական տեսակետը»: Սա ինչպե՞ս է կոչվում, դավաճանությո՞ւն, թե խաբեություն:  Տարիներ շարունակ Սերժ Սարգսյանն ու հետին թվով սաստիկ հայրենասեր նրա հանրապետական թիմակիցները դավաճանո՞ւմ էին համայն հայությանը, պարզապես խաբո՞ւմ էին մարդկանց, թե՞ հիմա են խաբում՝ ձեւացնելով, թե չեն հասկանում, որ ղարաբաղյան բանակցություններում իշխանություններն առայժմ հիմնականում նախորդների սխալները շտկելով են զբաղված:

Հ. Գ. Ի՞նչ տրամաբանությամբ են նախկիններն իրենց ընդունած Մադրիդյան սկզբունքները համարում մեծ նվաճում ու միաժամանակ ներկա իշխանություններին մեղադրում, թե տեսեք՝ նրանք բանակցությունները նույն սկզբունքների շրջանակներում են վարում:

Տպել
2065 դիտում

Ֆինանսների նախարարությունը էականորեն կրճատել է ծառայողական տրանսպորտային միջոցների թիվը

«Ինչո՞ւ 31 տարի անց Գյումրին վերականգնված չէ». նախագահն ասաց՝ հարցին միայն մեկ մարդ կարող է պատասխանել, եւ դա ինքը չէ

Ֆինանսական համակարգի բարեփոխումների խնդիրը հանրային բարիքի արդար բաշխումը երաշխավորելն է․ նախարար

Անցնող շաբաթ Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 130 անգամ

Վարչապետը մոմ վառեց Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում՝ ի հիշատակ երկրաշարժի անմեղ զոհերի

ՊԵԿ-ն իրավաբանական անձանց վերաբերող տեղեկատվական հոլովակ է հրապարակել

Կոլինան հերքել է Հայաստանից ապօրինի ճանապարհով երեխա որդեգրելու մասին լուրերը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցում երկրաշարժի զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Լոռու մարզի Լեռնանցք համայնքում շահագործման է հանձնվում 8 բնակարան․ ներկա է վարչապետը․ ուղիղ

Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող երգիչների ցուցակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակում հարգանքի տուրք է մատուցում 1988-ի զոհերի հիշատակին. ուղիղ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռիում է՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին. ուղիղ

Աբովյանի դպրոցներից մեկի բակում հայտնաբերվել է 34-ամյա տղամարդու կախված դի. նա թաղումից տուն չէր վերադարձել

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի հետ

«Անի, հակառակ բոլոր ջանքերուն, տխուր է». Կարո Փայլան

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով

Ոսկե մեդալներ՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեից

Ամենասոսկալին տնակային հոգեբանությունն է. Գյումրին արհեստական շնչառության կարիք ունի

ՃՏՊ Երեւանում. մեքենան բախվել է արգելապատնեշներին

Լրացավ Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցը