ԱԻՆ - «JICA» համագործակցությունը շարունակվում է. ԱԻՆ

14/11/2019 schedule19:55

Արտակարգ իրավիճակների նախարարությունը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը նոյեմբերի 14-ին հրավիրեցին Հայաստանի Հանրապետությունում «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման» ծրագրի միասնական համակարգող հանձնաժողովի երկրորդ նիստը:

Նախօրեին ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանը և ԱԻ նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը հյուրընկալեցին Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Ուզբեկստանի և Վրաստանի գրասենյակի ներկայացուցիչներին և ծրագրի փորձագետների պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում խոսեցին կատարած աշխատանքների մասին, և պայմանավորվածություն ձեռք բերվեց միասնական համակարգող հանձնաժողովի երկրորդ նիստը հրավիրել սույն թվականի նոյեմբերի 14-ին:

Բացման խոսքով հանդես եկավ ԱԻ փոխնախարար Արկադի Բալյանը՝ հույս հայտնելով, որ արդյունավետ համագործակցությունն այսուհետ ևս կշարունակվի:

Այնուհետև Ուզբեկստանի գրասենյակի ներկայացուցիչ Շուն Օմորին ներկայացրեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության և կոնկրետ «Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման» ծրագրի ընդհանուր նկարագիրը:

ՃՄՀԳ փորձագիտական խմբի գլխավոր խորհրդատու Կոիչի Շիվակուն ամփոփ ներկայացրեց առաջին փուլի ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը և ԱԻ նախարարության դիտողություններն ու առաջարկությունները: Կոիչի Շիվակուն շնորհակալություն հայտնեց ԱԻ նախարարությանը և հատկապես տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը սերտ համագործակցության և առաջին փուլի աշխատանքները հաջողությամբ իրականացնելու համար:

Հստակեցվեց 2020 թ. փետրվար ամսին ճապոնիայում կայանալիք դասընթացի ժամկետը:

Ձեռք բերվեց պայմանավորվածություն փոփոխություններ կատարել նախասահմանված օրակարգում և ԱԻՆ ՏՀԿ վարչության կազմում ստեղծել լրատվական կենտրոն, որը կապահովի ԶԼՄ-ների հետ շուրջօրյա օպերատիվ հաղորդակցություն: Ճապոնական կողմը նախնական պայմանավորվածությամբ կարող է ապահովել տեխնիկական հագեցվածություն:

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջը:

Տպել
262 դիտում

Այսօր ընտրված 102 պատվիրակները դեկտեմբերի 11-ին Ստամբուլում կընտրեն Պոլսո հայոց 85-րդ պատրիարքին

5 ոսկի, 5 արծաթ, 1 բրոնզ. հաշմանդամ մարզիկների ​աշխարհի առաջնությունում ՀՀ ֆեդերացիայի հաջողությունները

Հինգերորդ շարասյան հակապետական քարոզչությունը

17:00-ի դրությամբ 16 համայնքում քվեարկել է ընտրողների 41.28 տոկոսը․ԿԸՀ տվյալները

Եվրանեսթ ԽՎ-ում տապալվեց ադրբեջանցիների՝ Մեծամորի ատոմակայանի փակման նախաձեռնությունը. Գայանե Աբրահամյան

Զավեն Անդրիասյանը՝ կայծակնային խաղի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Հրշեջ-փրկարարները մարել են Բամբակաշատ գյուղում վագոն-տնակում բռնկված հրդեհը

Պոլսում պատրիարքական ընտրություններ են. Ստամբուլի հայկական եկեղեցիները վերածվել են ընտրատեղամասերի (լուսանկարներ)

Քուվեյթի Կարմիր մահիկի հետ համագործակցելով հայկական Կարմիր խաչը կօգնի սիրիացի փախստականներին

Ներքին Չարբախի տներից մեկում հայտնաբերվել է 56-ամյա բնակչի դին՝ կախված վիճակում

Երևանի Արմենակյան փողոցում բեռնատարը բախվել է տան պատին եւ շրջվել. տան պարիսպն ու դարպասը փլվել են

Դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 16-ամյա տղան վիրավոր է

Առաջիկա օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում, եղանակը կտաքանա 4-5 աստիճանով

Երևանի արվեստի, երաժշտական և մարզակրթական դպրոցների աշխատակիցների աշխատավարձերը հունվարի 1-ից կբարձրանան

Վանաձորում մեքենայի տակ ընկած շունը տեղափոխվել է անվտանգ տարածք

Գագիկ Աղբալյանն առաջադրվել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու

Մանկատան երեխաներին՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը՝ տարվա ձեռքբերում. Բաթոյանն ամփոփում է տարին

Սյունիքի մարզի Գուդեմնիս գյուղում ավտոմեքենան ընկել է գետը

Վրաերթ Եղեգնաձոր քաղաքում. տուժածը հոսպիտալացվել է

Սոթք-Քարվաճառ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար անցանելի է՝ անվաշղթաների կիրառման դեպքում