Կարող էինք մեր գործընկերներին խնդրել ներկա լինել քվեարկությանը, բայց որդեգրել ենք ոչ կուլիսային գործելաոճ․ Միրզոյան

Ես վարչապետի հրավերով այժմ մասնակցում եմ Անվտանգության խորհրդի բոլոր նիստերին, բայց ԱԺ բերված նախագիծն ընդհանրապես խորհրդարանական երկրում ԱԺ-ի դերի բարձրացման մասին էր։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների մերժած նախագծին, որով առաջարկվում էր ԱԺ նախագահին ԱԽ նիստերին մասնակցելու իրավունք տալ։

Միրզոյանը նկատեց, որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները բերված նախագիծը նախապես շատ դրական էին գնահատել, նույնիսկ ավելին էին պահանջել, որ նախաձեռնությանը միանան բոլոր ֆրակցիաները, սակայն վերջում դեմ եւ ձեռնպահ քվեարկեցին։

Քանի որ նախագիծը փոփոխություն էր նախատեսում ԱԺ կանոնակարգ Սահմանադրական օրենքում, անհրաժեշտ էր 80 կողմ քվե, սակայն անհրաժեշտ ձայներ չապահովվեցին․ ԼՀԿ-ն դեմ քվեարկեց, «Իմ քայլը» խմբակցությունից էլ բացականեր կային, չնայած հանգամանքին, որ իրենց խմբակցությունն ունի 88 պատգամավոր։ Լրագրողները Միրզոյանից հետաքրքրվեցին՝ խմբակցությունում կազմակերպչակա՞ն խնդիր էր, որ այդքան բացականեր կային։ Ի պատասխան՝ ԱԺ խոսնակն ասաց, որ իրենք քվե ապահովելու համար հատուկ կազմակերպչական ջանքեր չէին գործադրել, ինչպես հաճախ է պատահել․

«Մենք որդեգրել ենք ոչ կուլիսային գործելաոճ եւ չունեինք նախագիծն ամեն գնով ընդունելու խնդիր։ Հակառակ դեպքում կարող էինք գործուղման մեջ գտնվող մեր գործընկերներին խնդրել իրենց կողմ քվեարկության մասին տեղեկացնելով նամակով կամ բացականերին խնդրել ներկա լինել, սակայն չենք արել»,- ընդգծեց Միրզոյանը։

Հարցին, թե այդ դեպքում քվեարկությունից հետո ինչո՞ւ էին «Իմ քայլ»-ի պատգամավոր Սիփան Փաշինյանն ու խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն իր աշխատասենյակում, Միրզոյանը պատասխանեց, որ իր աշխատասենյակում անընդհատ պատգամավորներ են լինում՝ ամենատարբեր հարցերի շուրջ քննարկումների առիթով․ «Ֆորս մաժոր չկա»,- շեշտեց նա։

Իսկ քվեարկությունն իր համար անսպասելի էր, որ կարծում էր՝ բոլորը կողմ կլինեն խորհրդարանի դերի բարձրացմանը միտված նախագծին․

«Չեմ ձեւացնում, իսկապես մեծ խնդիր չեմ տեսնում, որ նախագիծը չի ընդունվել, անհրաժեշտ կլինի՝ նորից կառաջարկեն։ Հերթական նախագիծն է, որը լսել են հիմնական զեկուցողի շուրթերից, հարակից զեկուցողի, հարցեր են հնչեցրել եւ որոշել՝ ինչպես քվեարկել»,- ասաց խորհրդարանի խոսնակը։

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանը նախօրեին առաջին ընթերցմամբ չընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկում է խորհրդարանի նախագահին օրենքի ուժով իրավունք տալ մասնակցելու Անվտանգության խորհրդի նիստերին:

«Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ չընդունվեց 66 կողմ, 14 դեմ, 20 ձեռնպահ ձայնով:

Տպել
491 դիտում

Երեւանում հրդեհվել է «Mercedes C 240» մակնիշի ավտոմեքենա. տուժածներ չկան

ՀՅԴ-ն արտաքսել է այսօր տարածված նամակի հեղինակ երիտասարդներից երեքին

«Մի բան անենք». Շիրակի մարզում նոր արշավ է սկսվել

Ադրբեջանի նախապայմաններն ու Հայաստանի մերժումը. ինչ է քննարկվել 3 ժամ՝ ԱԳ նախարարների հանդիպմանը

Մենք բոլորս պետք է մի լեզվով խոսենք ու նույն նպատակները պետք է հետապնդենք. Կարեն Բրուտյանը

Մեր երկրում տարվում է ուղղորդված պայքար ապօրինի անտառահատումների դեմ. Էրիկ Գրիգորյան

Իրաքում հայտարարել են ԻՊ նախկին առաջնորդի տեղակալին ձերբակալելու մասին

Վարչապետը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել ճապոնացի գիտնական Տակեո Կանադեին

Վիճակագրական տվյալներն առավել քան խոսուն են, փրկված ճակատագրերը՝ անթիվ. Մխիթար Հայրապետյան

Շոտլանդական գետում հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայի ամենամեծ ոսկե բնական կտորը. CNN

Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական սպառնալիք կա. ԵԱՀԿ նախագահ

Ամանորին երեք օրը երկուսով անցկացնելը կարժենա 4 հազարից 300 հազար դրամ. առավել մատչելի են հյուրատները

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի. ԱԻՆ

Բագրատաշենի սահմանային անցակետից խարդախության մեղադրանքով հետախուզվող է բերման ենթարկվել

60 վերապատրաստող-մենթորներ ներառական կրթության վերապատրաստումներ կանցկացնեն տարբեր դպրոցներում

Ադրբեջանի խորհրդարանն արձակվեց. արտահերթ խորհրդարանական ընտրություններ կլինեն փետրվարի 9-ին

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը

ՀՀ Պաշտպանության նախարարությունը խոհեմության կոչ է անում (տեսանյութ)

«Ֆուդ Ամ» ՍՊԸ պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրամադրվող ծառայությունների եւ աջակցության հնարավորությունները կավելանան