Տեղյակ եմ, որ պատգամավորի հասցեին սպառնալիքներ են հնչել․ ԱԺ նախագահ

Տեղյակ եմ, որ պատգամավորներից մեկի հասցեին սպառնալիքներ են հնչել եւ այդ մասին տեղյակ պահվել է իրավապահներին։ Այս մասին այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը․

«Չեմ կարող ասել՝ կոնկրետ ով է կանգնած սպառնալիքների հետեւում...: Այդ մասին տեղեկացրել ենք իրավապահներին: Վարչապետն անհրաժեշտ համարեց իր կողմից մի անգամ էլ բարձրաձայնել ԱԺ ամբիոնից, ու եթե դա անհրաժեշտություն համարեց, ուրեմն, վստահ եմ, որ դրա անհրաժեշտությունն իսկապես կար», - ասաց Միրզոյանը:

Դիտարկմանը, որ վարչապետն իր ելույթում ակնարկեց ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանին, Միրզոյանն ասաց.

«Չեմ կարող ասել՝ ով է դրա հետեւում կանգնած, միջնորդավորված սպառնալիքներ են եղել, չենք կարող ասել՝ վերջնարդյունքում ով է կանգնած հետեւում, այն, ինչ խոսում ենք, ենթադրությունների հարթությունում է, բայց ես կրկնում եմ՝ կարող եմ ստորագրել վարչապետի ասածի տակ՝ որեւէ մեկը չի կարող երեւակայել, որ այսպիսի սպառնալիքների լեզվով կարող է խոսել պատգամավորների հետ եւ փորձել կանխել կարգավորումները, որոնք մեր քաղաքական ուժը մտադիր է անել օրինաստեղծ հարթության վրա»:

Ինչ վերաբերում է Գյումրիում Վարդան Ղուկասյանի քաղաքապետության տարիներին, Արարատ Միրզոյանն ասաց՝ ով չգիտի, թե այդ ժամանակահատվածում ինչպիսի վախի մթնոլորտ էր քաղաքում․

«Հիմա եթե խոսենք այդ մթնոլորտի հիմնավորումներից, չեմ մտաբերի կոնկրետ բաներ, բայց մի հատ թերթենք պատմությունը, մարդկանց հարցնենք, կասեն, որ կար այդպիսի մթնոլորտ, կար պետական միջոցների շորթման, իշխանությունը սեփական անձի եւ շրջապատի շահերին ծառայեցնելու պատկերը»,- ասաց ԱԺ խոսնակը։

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է Ղուկասյանը պատգամավոր եւ ինչո՞ւ իրավապահները չեն զբաղվում նշյալ հանգամանքներով, Միրզոյանն արձագանքեց, որ իրենք իրենց իրավունք չէին կարող վերապահել այս կամ այն ուժի ներկայացուցչին արգելել մասնակցել ընտրություններին, իսկ թե ինչու իրավապահները չեն զբաղվում, Միրզոյանը պատասխանեց՝ հարցի հասցեատերն ինքը չէ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանին մոտ կանգնած մարդիկ խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանին հորդորել են հետ կանգնել քրեական ենթամշակույթին հարելը քրեականացնող նախագծից։

Այս տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել էր ինքը Բաղդասարյանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որ ինչ-որ մարդիկ, այդ թվում՝ պատգամավորներ, միջնորդավորված ձեւով սպառնացել են հարցի հարակից զեկուցող պատգամավորին։

Երեկ «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ այդ անձը Վարդան Ղուկասյանն է, որը սպառնալիքներ է հնչեցրել Նազելի Բաղդասարյանի հասցեին:

Տպել
2583 դիտում

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին