Ես ասֆալտին պառկեցվելուց եւ պատերին խփվելուց չեմ վախենում․մի բանից եմ վախենում՝ ահեղ դատաստանից․ Վարդան Ղուկասյան

ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը, որին մերձ կանգնած անձինք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հասցեին սպառնալիքներ են հնչեցրել, երեկ ԱԺ դահլիճում չի եղել, սակայն լսել է վարչապետի ելույթը։

Պատգամավորը ցավում է, որ իր խոսքերը վարչապետի զայրույթն են շարժել․

«Ցավում եմ, որ ինչ-որ ես խոսել եմ, այդպիսի զայրույթ է առաջացրել մեր հարգարժան վարչապետի մոտ, բայց ես ազգի շահերից եմ խոսել եւ վատ բան չեմ ասել: Յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի հայտնելու իր կարծիքը: Հետո ես զգում եմ, որ կարծիքների արտահայտվելուն բռնանում են, նամանավանդ՝ հանրապետության առաջին դեմքի կողմից»,- ասաց Ղուկասյանը։

Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, որ մեկը Հանրապետության երկրորդ քաղաքի (նկատի ունի Գյումրին, որի քաղաքապետը Վարդան Ղուկասյանն է եղել,- հեղ․) կեսը թալանել է, հիմա մտածում է, թե կարող է թպրտալ, կտան պատերով, Ղուկասյանը պնդում է, որ իր աշխատած տարիներին ՀՀ ոչ մի կառույց իրենց պես մաքուր ու թափանցիկ չի աշխատել: Նա նույնիսկ վստահեցնում է, թե ԽՍՀՄ բոլոր երկրներում իրենց պես մաքուր աշխատած կառույց չի եղել։ Դրա ապացույցը, Վարդան Ղուկասյանի պնդմամբ, այն է, որ ոչ թե հիմա է առանց կաշառքի ու կեղծիքի ընտրվել վարչապետը, այլ ինքը՝ այն ժամանակ։

ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ երկրում թալան է կատարվել ՀՀՇ-ի ժամանակ․

«ՀՀՇ-ն 1996 թվականին, երբ մենք հաղթեցինք, ամբողջ պետական ապարատով վերցրին դրեցին էդ արկղերն աջ կողմն ու անցավ մեկ այլ թեկնածու: Ինչ-որ արել է էդ ժամանակ, իր կուսակցությունն է արել: Թալանը կատարվել է ՀՀՇ-ի ժամանակ, ՀՀՇ բարձրաստիճան բոլոր ղեկավարների: Այնքան՝ գումար եկավ ՀՀ, որ ոչ միայն Գյումրին, այլ ամբողջ ՀՀ-ն կկառուցվեր»,- ասաց Ղուկասյանը՝ հավելելով, որ ամբողջ քաղաքը թալանվեց եւ 31 տարի գյումրեցիները մնացին տնակների մեջ, որի մեղքը, իր խոսքով, Նիկոլ Փաշինյանի այն ժամանակվա թիմն է:

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, որ եթե կան մարդիկ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնք կարծում են, թե քրեական ենթամշակույթը Հայաստանից արմատախիլ անելու հարցում կոմպրոմիսներ են լինելու, ուղիղ ասում է՝ «կպառկեցնենք ասֆալտին եւ կտանք պատերով՝ բառի բուն իմաստով», ԲՀԿ-ական Վարդան Ղուկասյանն ասաց, որ ինքն ասֆալտին պառկեցվելուց եւ պատերին խփվելուց չի վախենում․

«Ես էդպիսի մարդ չեմ, որ նմանատիպ բաներից վախենամ: Ես մի բանից եմ վախում՝ ահեղ դատաստանից: Հետո Դավիթ մարգարեն ասում է՝ «ձեր հույսը միք դրեք ձեր պաշտոնի, փողերի, կուսակցությունների վրա, ես թագավորը կսարքեմ փոշի, հովիվը կսարքեմ թագավոր, ես բարձրացնեմ, ես ցածրացնեմ, ես կենդանացնեմ, ես սատկեցնեմ…»,- մեջբերեց Ղուկասյանը՝ ապա, իր ոճի համաձայն, այս անգամ ցիտեց Հովհաննես Թումանյանին․

«Հետո Խայամն էլ ասում է՝ անցո՛րդ, ոտդ զգույշ դիր հողին, ո՜վ իմանա՝ որ սիրունի բիբն ես կոխում դու հիմի․․․։ Մենակ Աստծուց վախենանք, 60 տարեկան եմ, ամբողջ մարմինս սպիներ ու բաներ է, ես ինչից պիտի վախենամ, հետո որ սոխ չես կերել, սիրտդ չի մրմռում, հեչ տեսե՞լ եք նախկին քաղաքապետերից էսպես ազգի շահերը պաշտպանեն։ Եթե կեղտոտություն անենք, խելոք գլուխներս կկախենք»,- ասաց Ղուկասյանը։

Նա վստահեցրեց, թե «Իմ քայլ»-ի պատգամավոր Նազելի Բաղդասարյանին չի էլ ճանաչում․

«Ես էդ աղջկան չեմ ճանաչում, մամային եմ ճանաչել, մաման ինձնով ռեյտինգ ձեռքբերեց, որ առաջ ընկան, ուզում է իմ անունը շահարկի, որ առաջ ընկնի, չեմ ճանաչում, բարեւ էլ չեմ տալիս, ինձ էլ թույլ չեմ տալիս՝ կնոջը բան ասեմ»։

Ղուկասյանը չի վախենում նաեւ, որ իր պաշտոնավարման տարիների հետ կապված գործեր կարող են հարուցվել․

«Կարող եմ ասել՝ վախենալու բան չունեմ: Սերժ Սարգսյանի օրոք ամեն երեք ամիսը մեկ իմ կառույցն ստուգել են, իսկ եթե հանկարծ հիմա օդի մեջ բաներ կա, բերում գցում են մարդու գրպանը, բայց էդ գաղութն էլ է մեզ համար․․․ մարմինս կոտրեն, բա հոգիս խոմ չեն կարող կոտրի, ես ոչ մեռնելուց եմ վախում, ոչ գումար կորցնելուց»։

Վարդան Ղուկասյանն ասաց, որ ինքը հեղափոխության ժամանակ պաշտպանել է վարչապետին, բայց հիմա հալածվում է, ինչպես, իր խոսքով, նախկին իշխանությունների ժամանակ է հալածվել․

«Մենք ոչ մեկին չենք խրախուսում. ո՛չ գողականը, ո՛չ գողերին, մենք պարզ, հստակ ասում ենք՝ ով հանցանք է գործում, թող ապացուցեն, դատեն, ով չի գործում, գան տնից վերցնեն ուղարկեն գաղո՞ւթ։ Մենք դրան դեմ ենք։ Այսինքն՝ էդ հինգ-յոթ հոգին խանգարո՞ւմ են, որպեսզի էս երկիրը զարգացում ապրի։ Մարդիկ հնարավորություն չունեն, թող թոշակի մասին, նպաստի մասին մտածեն, էնքան խնդիրներ ունենք, ընկել ենք գեհերը (գեյերը,-հեղ․), լգցկ (ԼԳԲՏ բառը նկատի ունի,- հեղ․) է, ինչ է, բան ու գործ չկա էս ԱԺ-ում, դրա համար մեկ-մեկ չեմ էլ ուզում գալ»,- ասաց Վարդան Ղուկասյանը։

Տպել
3541 դիտում

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)