«Տնաքանդությունը մեղք է». բռնել եւ տկլորացնել

14/11/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի 2006 թվականի նոյեմբերի 14-ի համարում

Երեկ առավոտից  Կենտրոնի իրացման գոտու բնակիչները շրջափակել էին խորհրդարանի շենքի Դեմիրճյան մուտքը։ Նպատակը մեկն էր՝ պատանդ վերցնել Հանրապետական եւ ՄԱԿ խմբակցության երկուական անդամի ու նրանց պահել այնքան ժամանակ, մինչեւ խորհրդարանը դեմ կքվեարկի ու կմերժի երկրորդ ընթերցմամբ ներկայացված «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի նախագիծը։ Ցուցարարների միջից եղան նաեւ առաջարկներ` ոչ միայն պատանդ վերցնել, այլ նաեւ տկլորացնել պատանդներին։ Եւ եթե +12 աստիճանի տակ մերկացված պատանդների վիճակը հուզի մեծամասնությանը, ու նրանք դեմ քվեարկեն այն նախագծին, որին առաջին ընթերցմամբ կողմ էին քվեարկել, պատանդները բաց կթողնվեն, ու նրանց կվերադարձվի հագուստը։

Իսկ եթե մեծամասնությանն ու հատկապես Հանրապետականին չհետաքրքրեն իրենց տկլոր պատանդները, ցուցարարները երեկ սպառնում էին, որ պատանդներին տանելու են անհայտ ուղղությամբ։ Ահա, այս բավականին էկզոտիկ սպառնալիքներից հետո առաջինը ցուցարարների ձեռքն ընկավ ՀՀԿ անդամ Համլետ Հարությունյանը։ Երբ նա մոտեցավ ԱԺ Դեմիրճյան մուտքին, ցուցարարներից մեկը բղավեց, թե սա այն պատգամավորն է, որը օրերս ԱԼՄ-ի եթերով ասել է, թե իրացման գոտիների բնակիչները պետք է թափառեն։ Այս հիշեցումից հետո ցուցարար կանայք հարձակվեցին հանրապետական պատգամավորի վրա` բնության մեջ արձանագրված բոլոր հայհոյանքներով հիշելով նրա անձն ու քաղաքական ներկան:

«Էդ մե՞զ ես ասել թափառող, այ թափառական։ Վիզդ կպոկենք հենց հիմա, անվիզ կգնաս Գալուստ Սահակյանիդ գիրկը։ Շակալի մեկը, ձեր սաղ ֆրակցիան գող ու թալանչի է»,- գոռում էին ցուցարար կանայք։ Ու չնայած ոստիկանները շրջապատել էին պատգամավորին, սակայն մի քանի կին, այնուամենայնիվ, հաջողացրեցին քաշքշել Հարությունյանի կոստյումի փեշերն ու նրան հրել։ «Պահեք, պահեք, չթողեք դրան։ Ոչ մի հանրապետական ներս չպիտի մտնի, այս շակալ գողերին պիտի պատանդ պահենք»,- գոռաց «Հայոց մայրեր» միության նախագահ Սուսաննա Հարությունյանը։  

Այս կոչից հետո մի քանի կին կրկին փորձեցին գրոհել Համլետ Հարությունյանի վրա, բայց մյուս կողմից նրան ձգող ոստիկաններին հաջողվեց պատգամավորին մտցնել ներս։ Հաջորդ հանրապետականը, որին բռնեցին ցուցարարները, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանն էր։ Ցուցարարների միջից հնչեց կոչ՝ կին պատգամավորին պահել այնքան, մինչեւ նախագծի քվեարկությունն ավարտվի, սակայն պիկետավորների լիդերներից մեկը՝ «Համայնք եւ իրավունք» կազմակերպության ղեկավար Սամվել Մկրտչյանը, միջանցք բացեց Հերմինե Նաղդալյանի համար՝ նրանից խոստում պոկելով, որ ինքը նախագծին դեմ է քվեարկելու։

Ի դեպ, նման խոստում տալով փրկվեցին ՀՀԿ մի քանի անդամ եւս. օրինակ, ՀՀԿ անդամ Հովիկ Աբովյանը, տեսնելով դեպի իրեն շարժվող կանանց զորքը, պատգամավորի խոսք տվեց, որ դեմ է քվեարկելու նախագծին: «Եթե խաբեցիր` վաղը քեզ էլ կբռնենք»,- նրա ետեւից գոռացին ցուցարարները։ Սակայն երբ «Համայնք եւ իրավունք» հ/կ-ի նախագահ Սամվել Մկրտչյանը ՀՀԿ եւս մեկ անդամի պոկեց ցուցարարների ձեռքից ու մտցրեց ներս, պիկետավորների շարքերում խժդժություն սկսվեց, եւ «Հայոց մայրերի» նախագահ Սուսաննա Հարությունյանը սկսեց բղավել. «Սա (Սամվել Մկրտչյանը-Ն.Զ.) Ծառուկյանի ոչխարներից է։ Էդ ինչի՞ Հերմինե Նաղդալյանին բաց թողեցիր։ Մեր ծրագրերը ինչի՞ ես տապալում, շակալի մեկը»։ Այս «բացահայտումից» հետո Սամվել Մկրտչյանը կոչ արեց իր շարքերին` դուրս գալ ցուցարարների միջից.

«Ե՞ս եմ շակալը։ Մյասնիկյա՛ն փողոց, Կոզերնի՛ թաղամաս, բոլորդ դուրս եկեք շարքերից, տեսնեմ սրանք առանց մեզ ի՞նչ են անելու»։ Եւ չնայած նրա շարքերը մի քիչ ետ քաշվեցին, սակայն ժամանակավոր նահանջի հրամանը չկատարեցին ու մնացին դիրքերում։ Մինչ այդ, խորհրդարանի ներսից իրենց պատգամավորների մարմնամասերով անհանգիստ քարտուղարուհիները արդեն հասցրել էին հեռախոսով զգուշացնել իրենց շեֆերին, որպեսզի նրանք ԱԺ մտնեն կա՛մ գարաժից, կա՛մ Բաղրամյան մուտքից։ Իսկ ում քարտուղարուհին համապատասխան նվիրվածություն չէր ցուցաբերում, հայտնվում էր հանրապետական Արմեն Պուրտոյանի վիճակում։ Այն պահին, երբ ցուցարարները գոռում էին՝ «Բռնել բոլոր գողերին ու ներս չթողնել», ներս էր մտնում գործարար պատգամավոր Պուրտոյանը, ու ցուցարարները կոչ արեցին նրան բռնել եւ փաթեթել «Տնաքանդությունը մեղք է» պլակատի մեջ։ Սակայն Պուրտոյանի՝ համեմատաբար փոքր չափսերը նրան օգնեցին առանց պլակատի մեջ փաթեթվելու մտնել ԱԺ։

Մինչդեռ, ընդդիմադիր պատգամավորներին ցուցարարները դիմավորում էին ծափահարություններով։ Օվացիաների տակ խորհրդարան մտան  Հրանտ Խաչատրյանը, Մհեր Շահգելդյանը, Հեղինե Բիշարյանը, Էմմա Խուդաբաշյանն ու մյուս ընդդիմադիրները։ Իսկ երբ ներս էին մտնում ՀԺԿ պատգամավորներ Վարդան Մկրտչյանն ու Էդմոնդ Ծատուրյանը, ցուցարարները, չգիտես ինչու, գոռում էին «Դեմիրճյան»։

Ինչեւէ, «Տնաքանդությունը մեղք է» եւ «Քաղաքացիական անհնազանդություն» ցուցանակներով մի քանի տասնյակ պիկետավոր երեկ ողջ օրը սպասեց խորհրդարանի դիմաց՝ քվեարկության արդյունքներն իմանալու համար, որից հետո արդեն անցնելու են քաղաքացիական անհնազանդության: «Եթե այս նախագիծն անցնի, ապա հինգշաբթի օրը մենք կառավարության դիմաց պահանջելու ենք վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հրաժարականը։ Դրանից բացի, գնալու ենք բոլոր այն պատգամավորների բակերը, որոնք կողմ են քվեարկել նախագծին, ու նրանց տների դիմաց ենք պիկետներ անելու։ Այս նախագծին կողմ քվեարկողները պետք է հասկանան, որ սա չեն մարսելու»,- ասաց «Սեփական իրավունքների պաշտպանություն» հ/կ-ի նախագահ Վաչագան Հակոբյանը։

Իսկ նույն այդ ժամանակ խորհրդարանը ոչ մի կերպ չէր կարողանում հաստատել քառօրյայի օրակարգը, որպեսզի անցներ այդ նախագծի քվեարկությանը։ Ընդդիմության՝ բավականին կազմակերպված աշխատանքի շնորհիվ քառօրյայի օրակարգը հնարավոր եղավ հաստատել միայն 16.30-ին, ու չնայած քվեարկության համար անհրաժեշտ գլխաքանակը տեղում էր, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նախագծի քվեարկությունը հետաձգեց մինչեւ այսօր առավոտ։ Եւ միայն աշխատանքային օրվա ավարտին խորհրդարանը սկսեց աշխատել եւ անցավ եկող տարվա բյուջեի քննարկմանը։ Այդ ժամանակ արդեն խորհրդարանում էր կառավարությունը` վարչապետի գլխավորությամբ, որին էլ տեղեկացրեցինք, որ հինգշաբթի օրը ժողովրդի մի մեծ հատված պահանջելու է իր հրաժարականը։

«Ես նրանց խորհուրդ կտայի Սահմանադրությունը նայել ու տեսնել, թե իրենք իրավունք ունե՞ն կառավարության հրաժարական պահանջել»,- մեր հարցին պատասխանելով` ասաց  Անդրանիկ Մարգարյանը։ Ինչ վերաբերում է պատգամավորներին պատանդ վերցնելուն ու մերկացնելուն, ինչը, կարծես, չի հակասում Սահմանադրությանը, պարզվեց, որ դա վարչապետի գործը չէ։ «Իրավապահ մարմիններ ունենք` թող նրանք մտածեն»,- պատգամավորական հնարավոր ստրիպտիզի վերաբերյալ այսպիսին է կառավարության ղեկավարի տեսակետը։

Մինչդեռ, այսօր ամեն ինչ սկսվելու է նորից։ Ցուցարարները կրկին շրջափակելու են խորհրդարանի շենքը, այս անգամ` նաեւ Բաղրամյան փողոցն ու գարաժի մուտքը, կրկին փորձելու են պատանդ վերցնել մեծամասնության պատգամավորներին, ու եթե այդ ամենից հետո «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի նախագիծը քվեարկությամբ անցնի, սկսելու են  քաղաքացիական անհնազանդության մասսայական գործողություններ։

Հ.Գ. Հիշեցնենք, որ այս նախագծով կառավարությունը ցանկացած կազմակերպության կարիքը եւ ցանկությունը կարող է համարել պետական-գերակա շահ եւ վերցնել ցանկացած քաղաքացու սեփականությունը, ինչը արվեց Կենտրոնի բնակիչների հետ։ 

Նաիրա Զոհրաբյան 

Տպել
2158 դիտում

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են