Առաջարկվում է տուգանել շներին առանց դնչկալի զբոսանքի տանողներին. շուն պահողները դեմ են կենդանուն ճնշելուն

Երեւանում զբոսնելիս ամեն քայլափոխի կարելի է հանդիպել մարդկանց, որոնք իրենց շներին դուրս են բերում զբոսանքի առանց դնչկալների, երբեմն նաեւ առանց վզկապների: Շուն պահող քաղաքացիների մեծ մասը սահմանված կանոնները չեն պահպանում, իսկ օրենքը պահանջում է՝ անգամ մի քիչ ագրեսիվ եւ խոշոր չափերի շնատեսակներին զբոսանքի տանելիս հագցնել դնչկալ, անպայման կարճ կապի վրա պահել:

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի համոզմամբ՝ մեր քաղաքացիների կողմից հազվադեպ են արվում օրենքով նախատեսված քայլերը: «Սա խնդիր է, որովհետեւ ազատ բաց թողնելով՝ կենդանին իրենցից բավականին հեռու է լինում եւ կարող է վտանգ ներկայացնել: Եթե անգամ որեւէ մեկին չի վնասում, ամեն դեպքում, մանկահասակ երեխաների համար այն վախենալու է, նրանք խուսափում են, փախչում: Բացի փոքրիկ շներից (ձեռքի, գրպանի շուն)՝ մնացածը պետք է լինեն դնչկալներով, եթե հասարակության մեջ են»,- նկատեց նա:

Համաձայն 2011 թվականի ՀՀ Երեւանի ավագանու N312-Ն որոշման (Երեւան քաղաքում ընտանի կենդանիներին հաշվառելու եւ պահելու կանոնները հաստատելու մասին)՝ շների զբոսանքի ժամանակ տիրապետողը պարտավոր է շանը պահել դնչկալով՝ մայթերով շարժման ժամանակ, հետիոտնի ճանապարհին, մարդաշատ վայրերում եւ երթեւեկության հատման մասերում։ Հասարակական վայրերում տիրապետողը պետք է ագրեսիվ շանը պահի կարճ կապի վրա եւ դնչկալով։ Իսկ առանց դնչկալի եւ կապի շանը զբոսանքի տանելու առանձնացված վայրերն սահմանվում են Երեւանի քաղաքապետի կողմից:

Բեգոյանի խոսքով՝ օրենքի նոր նախագիծ է մշակվում, որի նախնական քննարկումներին մասնակցել է նաեւ իրենց ՀՈԱԿ-ը: Նախատեսվում է հասարակական վայրերում շներին առանց դնչկալի զբոսանքի տանելու դեպքում նրանց տերերին ենթարկել վարչական պատասխանատվության՝ տուգանել:

Նա նաեւ նկատեց՝ Երեւան քաղաքի վարչական տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար գոյություն ունեցող տեղական տուրքը եւս մարդիկ չեն վճարում. «Ընթացիկ տարվա համար՝ 5000 դրամ է, բայց չեն տալիս»:

«Հայկական ժամանակ»-ը հարցում անցկացրեց քաղաքի որոշ հատվածներում զբոսնող շնատերերի հետ: Հարկ է նշել, որ մեր հարցվածները շներին հանել էին զբոսանքի առանց դնչկալի, բայց կարճ կապով: Անահիտ Վարդանյանը մեկ տարի է, ինչ պահում է «պուդել» տեսակի շուն, այդ ընթացքում դնչկալ չի հագցրել: Մեր զրույցում վստահեցրեց, որ չի էլ պատրաստվում հագցնել՝ անկախ ամեն ինչից:

«Այսքան ժամանակ կարիք չի եղել, շունը չի հարձակվել ոչ ոքի վրա: Մեր դիմացի այգում մեծ շներ կան, որոնք դնչկալներով են ու ագրեսիվ, բայց իմ շունը լսող է, բոլորովին կարիք չկա նրան տանջելու»,- ասաց նա: Անահիտ Վարդանյանը եւս 5 հազար դրամները չի մուծում, սակայն այն համոզմանն է, որ եթե այդ գումարներն օգտագործվեն թափառական շների խնամքի համար, ապա կտրամադրի:

Ռուզաննա Երիցյանն արդեն մի տարի է, ինչ պահում է «Կոկեր սպանիել» տեսակի շուն, դնչկալ չի հագցրել: «Մեծ շներից վախենում եմ, կարծում եմ՝ մեծ շների դեպքում պարտադիր պետք է հագցնել»,- ասաց նա: Մեր հարցվածներից շատերն էլ այն համոզմանն են, որ պահանջվող 5 հազար դրամները լրիվ անհիմն են, դա քայլ է՝ մարդկանց համար հավելյալ խոչընդոտ ստեղծելու:

Ըստ Արմեն Բեգոյանի՝ կենդանիների, մասնավորապես շների խնամքի դեպքում մեզ մոտ դեռ չի զարգացել մեկ այլ՝ ոչ պակաս կարեւոր մշակույթ: Խոսքը հասարակական վայրերում կենդանու բնական կարիքները հոգալու եւ հետքերը չվերացնելու մասին է: «Հիմնականում դուրս են բերում, որպեսզի կենդանին իր բնական կարիքները հոգա: Տիրոջ մոտ պարտադիր պետք է լինի ձեռնոց եւ համապատասխան տոպրակ, որպեսզի շան կարիքները հոգալուց հետո նա անմիջապես հագնի ձեռնոցը, վերցնի կեղտն ու գցի աղբարկղ»,- շեշտեց Բեգոյանը:

Նա նկատեց, որ վերջին մի քանի տարիներին այդ մշակույթը քիչ թե շատ զարգացել է քաղաքի կենտրոնում. «Ես տեսնում եմ, որ նրանք համապատասխան պատրաստվածություն ունեն, բայց դա նկատել եմ միայն կենտրոնում, քաղաքի այլ հատվածներում շունն ինչպես կեղտոտում է, այնպես էլ տերը թողնում, հեռանում է: Էսթետիկորեն չափազանց տհաճ բան է, էլ չասեմ, որ կեղտոտվում է քաղաքի կանաչ հատվածը, որն անընդունելի է»:

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը նաեւ հիշեցրեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Լենա Նազարյանի եւ Մերի Գալստյանի հեղինակած «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նոր նախագիծը: Հայտնեց, որ ամբողջական փաթեթի պատրաստմանը, որպես ոլորտից քաջատեղյակ, մասնակցել է նաեւ իրենց ՀՈԱԿ-ը: «Բազմիցս հանդիպումներ ենք ունեցել եւ քննարկել օրինագծի փաթեթը, որի նպատակն է սահմանել կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը, ինչը ենթադրում է կենդանու խնամքը, բուծումը, հաշվառումը, վաճառքը եւ նրա նկատմամբ բոլոր գործողությունները»,- ասաց Բեգոյանը:

Նախագծով փորձ է արվում կարգավորել Հայաստանում ընտանի կենդանիների ցուցադրման, ժամանցային եւ սպորտային միջոցառումների համար օգտագործվող, անազատ պայմաններում պահվող, ծառայողական եւ թափառող, ինչպես նաեւ փորձարկումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շուրջ իրավահարաբերությունները:

Բեգոյանը հայտնեց, որ նոր մշակվող փաթեթով վերջնական սահմանվելու է քաղաքացու կողմից կենդանի պահելու կանոնները, բնակարանային պայմաններում նրանց թույլատրելի քանակը: «Ունենք բազմաբնակարան շենքեր, որտեղ որոշ քաղաքացիներ պահում են հինգ եւ ավելի շներ: Դրանք անհարմարություն են ստեղծում հարեւանների համար, շենքի մնացած բնակիչների համար: Այսուհետ 3 կենդանուց ավելի պահելու դեպքում պետք է համապատասխան կառույցներից քաղաքացին թույլտվություն ունենա»,- եզրափակեց նա:

Ազգային ժողովը սույն թվականի հոկտեմբերի 23-ին ամբողջությամբ ընդունել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող նախագիծը: Հիշեցնենք, որ այդ օրենքով տնային եւ անտուն կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի համար (խեղելը, մասնատելը, թունավորելը, փորձարկելու, ողջ վիճակում անդամահատումը, մաշկահանումը, կենդանուն բարձրությունից նետելը, մարտերի կազմակերպումն ու անցկացումը) նախատեսվում է տուգանք՝ 100-200 հազար դրամի չափով կամ կալանք՝ 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:

Տպել
6418 դիտում

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև