Արման Բաբաջանյանն անդրադարձել է Վազգեն Մանուկյանի հրաժարականին. Բաբաջանյանը հանդես էր եկել նրա հրաժարականի պահանջով

13/11/2019 schedule19:55

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հրաժարական ներկայացնելուն եւ ողջունելի համարել այդ քայլը:

«Պարոն Մանուկյանի որոշումը ողջունելի է, հատկապես եթե հաշվի առնենք, որ նա մեր քաղաքական դաշտի ամենափորձառու գործիչներից է և, վստահաբար, ասելիք ունի քաղաքական կյանքում:

Եվ ի դեպ, հենց քաղաքական չեզոքության պահանջի խախտումն էր, ինչն ինձ ստիպել էր հանդես գալ Վազգեն Մանուկյանի հրաժարականի պահանջով:
Վազգեն Մանուկյանի հրաժարականը, սակայն, պետք է մեզ համար ահազանգ լինի՝ խորհելու համար Հանրային խորհրդի գործունեության արդյունավետության և, եթե հարկ լինի, այդ մարմնի գործունեության նպատակահարմարության մասին ընդհանրապես:

Մենք, ըստ էության, այսօր կանգնած ենք երկընտրանքի առաջ՝ կամ Հանրային խորհուրդը դարձնել իսկապես կենսունակ ու արդյունավետ գործող, հանրության և իշխանության մեջ կամրջող դեր ունեցող կառույց, կամ մտածենք սահմանադրական փոփոխությունների ճանապարհով այդ ինստիտուտն ընդհանրապես վերացնելու մասին:

Գոյության իրավունք ունի այն վարկածը, որ Հանրային խորհրդի անարդյունավետ գործունեության պատճառը նրա ղեկավարն էր՝ իր քաղաքական դիրքորոշմամբ ու հայացքներով: Եվ եթե դա այդպես է, նշանակում է՝ մենք պետք է մտածենք իրապես քաղաքականապես չեզոք Հանրային խորհրդի ղեկավար ունենալու մասին, որը կկարողանա ապահովել այդ կառույցի արդյունավետ գործունեությունը:

Գոյության իրավունք ունի նաև այն տեսակետը, որ լեգիտիմ իշխանության պայմաններում, ինչպիսին է գործող իշխանությունը, Հանրային խորհուրդը՝ որպես մարմին, ավելորդ է, քանի որ իշխանությունը՝ ժողովրդավարական բոլոր ինստիտուտներով ու կառուցակարգերով, ներկայացնում է հանրային պահանջները:

Սա էլ իր հերթին նշանակում է, որ մենք Հանրային խորհրդի գործունեության նպատակահարմարության հարցը պետք է բերենք քաղաքական օրակարգ և շահագրգիռ քննարկումների միջոցով որոշում կայացնենք: Այս հարցի հետ կապված պետք է իրենց կարծիքն արտահայտեն ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերը, երկրի քաղաքական ղեկավարությունը, մտավորականները:

Այդ քննարկումների շարքը կարելի է սկսել խորհրդարանից՝ լսումների կամ որևէ այլ ձևաչափով խնդիրը քննարկելու և բոլոր գործոնների հաշվառմամբ վերջնական որոշում կայացնելու համար»:

Տպել
939 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ԼՂ հակամարտության հարցով կհանդիպեն հունվարի 20-ին

Բանաձեւի ընդունումը հարգանքի տուրք է զոհերի հիշատակին և նրանց արժանապատվությանը. Զոհրաբ Մնացականյան

Ցեղասպանության բանաձեւի հեղինակ Մենենդեսը հուզվել է դրա ընդունումից հետո իր խոսքի ավարտին (տեսանյութ)

Մենք ոչ բանակ ունենք, ոչ զենք, ոչ գումար՝ այն գնելու համար. վրաց նախագահի սկանդալային հայտարարությունն ու արձագանքները

Քիմ Քարդաշյանն իր բոլոր հետեւորդներին կոչ էր արել զանգել սենատորներին, խնդրել կողմ քվեարկել Ցեղասպանության բանաձեւին

Պիտակների առկայությունը կփաստի, որ տնտեսվարողը սպառում է միայն անվտանգ մսամթերք

Խորը երախտագիտություն եմ հայտնում Սենատին այս նշանակալի օրենքի համար. Նիկոլ Փաշինյան

Նոր Հայաստանում կանայք և երիտասարդներն ազատ ու անկաշկանդ են ակտիվ ներգրավվելու թե՛ քաղաքականության և թե՛ այլ ոլորտներում

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դարձել է ՌԴ Փորձագիտական խորհրդի նախագահության անդամ. ԻՆՏԵՐՖԱՔՍ

ԱՄՆ Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը

Մարզպետ Գնել Սանոսյանը բաց դաս է վարել Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցում

Մանվել Գրիգորյանի կալանքի հարցով արդեն 10 միջնորդություն է ներկայացվել. Վերաքննիչում սկսվեց բողոքի քննությունը

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից և գլորվել ձորը. վարորդի վիճակը գնահատվել է ծանր

Էրեբունու ոստիկանները բացահայտել են ատամնաբուժական խանութից արված գողությունը (տեսանյութ)

«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է 3 գրամ մետամֆետամին տեսակի թմրամիջոցի փոխանցումը

Ֆինլանդիայի բանտում գտնվող հայ երկրպագուն արդարացվել է. 1-2 օրվա ընթացքում նա կլինի Հայաստանում

Բացահայտվել է Կարմիր բլուրում բնակարանային գողությունը. հեղինակը Մաուգլին է (տեսանյութ)

Շովրոյան փողոցի տան հրդեհը մեկուսացվել է. ԱԻՆ

ՃՏՊ Առինջ գյուղում. վնասվել է գազատարը

«SOAR աչքի շարժական կլինիկա»-ն կայցելի ՀՀ խնամքի հաստատություններ, կհետազոտվեն երեխաները