Երեխային վրաերթի ենթարկելու գործով հարցաքննվել են Դավիթ Սանասարյանը եւ երեխայի մայրը

Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները կասեցված) Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու առերեւույթ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են Սանասարյանը եւ երեխայի մայրը:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանից: Վերջինս նշեց, որ Սանասարյանը հարցաքննվել է այսօր, երեխայի մայրը՝ օրեր առաջ:

Հարությունյանը հայտնեց  նաեւ, որ Սանասարյանը հարցաքննվել է նաեւ իրենից ենթադրյալ շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում. «Երկու գործերով էլ Դավիթ Սանասարյանն ունի վկայի կարգավիճակ»,- փոխանցեց նա:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու առերեւույթ դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը): Դավիթ Սանասարյանը նախ հերքել էր այս տեղեկությունները, ապա ֆեյսբուքյան գրառումով հայտնել, որ մեղադրանքը շինծու է՝ մի ստախոս կնոջ կողմից: Իր գրառման մեջ Սանասարյանը նշել էր, որ հաղորդում է ներկայացնելու հանցագործության վերաբերյալ՝ շորթման հոդվածով: 

Միլենա Խաչիկյան

Տպել
710 դիտում

Իջեւանում 31-ամյա քաղաքացին ներխուժել է քաղաքապետարան, երկաթյա ձողով կոտրել համայնքապետի դուռը

«Բացակայում է անձեռնմխելիության սահմանադրական երաշխիքը». Դատախազությունը մերժել է Սերժ Սարգսյանի պաշտպանի բողոքը

Ծեծի մեղադրանքով հետախուզվող 42-ամյա կինը հայտնաբերվել է

Կնոջը ոտքով հարվածողը ներկայացել է ոստիկանության բաժին

ԿԳՄՍ նախարարությունը սկսել է հանրակրթության պետական չափորոշիչների վերանայման գործընթացը

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է «Եվրանեսթ» ԽՎ լիագումար նստաշրջանի աշխատանքներին

Հայ մասնակիցը չի հաղթահարել «Միսս աշխարհ» մրցույթի տաղանդի փուլը

60-ն անց տղամարդը հայհոյում էր, մյուս խոշորամարմինը փորձում էր խփել. «Կամք»-ի անդամները 2 աղջկա բռնության են ենթարկել

Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդների վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Արմինե Մելիքսեթյանին

Առաջիկա շաբաթը կլինի առանց տեղումների, ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել է Վերաքննիչ դատարանի մեկ այլ դատավորի

Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ

Պատրիարք ընտրվեց Մաշալյանը. Աթեշյանը շնորհավորել եւ բարեմաղթել է նորընտիր պատրիարքին

Անցած 1 օրում ՀՀ տարածքում գրանցվել է 12 տրանսպորտային պատահար. զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 16 մարդ

Հայաստանում 2-3 անգամ ավելի շատ ինքնասպան են լինում տղամարդիկ եւ առավելապես՝ ձմռանը

Ներկայացել էր սոցապի աշխատակից և թալանել 88-ամյա ծերունուն. ոստիկանության բացահայտումը

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ մերկասառույց է

Ավազակային հարձակում Երեւանում. 2 ՌԴ քաղաքացի կապել են երրորդին, դանակահարել ու թալանել

Քաղաքապետարանը Գորան Բրեգովիչի երեւանյան համերգի համար հատկացրել է ավելի քան 34 միլիոն դրամ (65 հազար եվրո)

«Սիրելի «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն, խնդրում եմ մանիպուլյացիայով մի զբաղվեք». Մակունցը՝ Նաիրա Զոհրաբյանին