Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ունի լուրջ խնդիրներ ու հույս. մարզիչը նախանձելի վիճակում չէ

Եվրո 2020-ի ընտրական փուլի հոկտեմբերյան խաղերից հետո Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի արդեն իսկ եղած խնդիրներին օր-օրի ավելացան նորերը: Որակավորման փուլը հաղթահարելու գործնական հնարավորությունները կորցնելուց հետո թիմը մնաց նաեւ առանց մարզչի, իսկ մինչեւ վերջին տուրերի հանդիպումները գնալով խորացան կադրային խնդիրները: Սրանց գումարած՝ ընթացքում իրարանցում եղավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության շրջանում: Այս բոլորից որոշակի լուծում ստացավ մարզչի հարցը:

Գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականը ֆեդերացիայի համար անսպասելի չէր կարող լինել: ՀՖՖ-ն, գուցե գիտակցելով թիմի պոտենցիալը, Եվրոյի ուղեգիր նվաճելու առաջադրանք նրա չէր տվել, սակայն երկրպագուները հենց դա էին ուզում: Ճանաչելով երկրպագուներին եւ իմանալով՝ ինչպիսի ճնշում կարող է լինել անհաջողության դեպքում՝ ֆեդերացիան հրաժարականը հնարավոր է եւ կանխատեսել էր, սակայն, ինչպես երեւում է, այդ իրավիճակի համար պլան B չուներ: Պաշտոնական հանդիպումների օրերը մոտենում էին, իսկ միակ պատասխանը, որ ՀՖՖ ղեկավարները տալիս էին մարզչի վերաբերյալ, այն էր, որ քննարկումներ են ընթանում: Նշանակումն էլ եղավ այն պահին, երբ արդեն ժամանակ չկար եւ ինչ-որ մեկը պետք է լիներ, որպեսզի ներկայացվեր հայտացուցակը:

Նման կարճ ժամանակում ՀՖՖ-ն չէր կարող արտասահմանցի բարձրակարգ մասնագետ գտնել, մանավանդ հաշվի առնելով, որ նրան պետք է առաջարկեին ծանր վիճակում գտնվող թիմ, որին 2 խաղ է մնացել ընտրական փուլում: Տարբեր շրջանակներում քննարկվում էին տարբեր անուններ, սակայն դրանք չհաստատվեցին, ու մնացին «Շիրակ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն ու «Ալաշկերտ»-ի նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Բիչախչյանը հրապարակային բացառեց իր թեկնածությունը, իսկ Խաշմանյանը մեկնաբանություններ չէր տալիս: Այս իրավիճակում քիչ էր մնում ղեկը վստահվեր ռուսաստանցի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանին, որի կարիերան դժվար է հաջողակ համարել: Ըստ տեղեկությունների՝ նա նույնիսկ պայմանագիր էր համաձայնեցրել, պարզապես վերջին վայրկյանին ՀՖՖ-ն նրանից հրաժարվել է ֆուտբոլային հանրության ու մամուլի ճնշման պատճառով:

Բացառման սկզբունքով մնաց ու հաստատվեց Խաշմանյանի տարբերակը: Ստեղծված իրավիճակում սա ամենաօպտիմալ լուծումն էր: Նրա նշանակումն էլ, սակայն, հարթ չանցավ ու ՀՖՖ ղեկավարության շրջանում իրարանցման պատճառ դարձավ: Այն բանից հետո, ինչ Խաշմանյանի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն եղավ, գործկոմի անդամները դուրս եկան նախագահ Արթուր Վանեցյանի դեմ՝ հայտնելով, որ նա կանոնադրություն է խախտել ու իրենք պետք է նշանակեին մարզչին, ոչ թե նա: Շտապ գործկոմի նիստ հրավիրվեց հաջորդ օրը եւ Խաշմանյանի նշանակումը հաստատվեց: Որքան էլ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը հետո պնդեց, որ իրենց ու Վանեցյանի միջեւ լարվածություն չկա, սակայն գործկոմի անդամների՝ ՀՖՖ նախագահին ուղղված քննադատությունները շարունակվեցին նաեւ վերը նշված նիստից հետո, ու դեռ հարց է, թե պրոֆեսիոնալ ֆուտբոլում մարզչի նշանակման հետ կապված անփութությունն ու որպես հետեւանք ղեկավարների տարաձայնություններն ինչպես կանդրադառնան թիմի վրա:

Խաշմանյանը պաշտոնն ստանձնում է աննախանձելի իրավիճակում: Եվրոյի որակավորման փուլում թիմը մարզական նպատակներ չունի, մնում է միայն հույսը: Հունաստանի ու Իտալիայի դեմ խաղերից առաջ էլ կարծես թե կորցնում նաեւ լավ ֆուտբոլով շրջափուլը եզրափակելու շանսերը: Կադրային խնդիրները կարող են իսկական գլխացավանք դառնալ մարզչի համար: Ինչ-ինչ պատճառներով չի հրավիրվել Արաս Օզբիլիսը: Ընտրանու կազմում կարիերան ավարտելու մասին է հայտարարել թիմի առանցքային խաղացողներից մեկը՝ Մարկոս Պիզելին: Դեռեւս հավաքականին չի կարող օգնել Հենրիխ Մխիթարյանը: ՀՀ ընտրանու ավագը շարունակում է ապաքինվել վնասվածքից, ու, ըստ իտալական ԶԼՄ-ների, վերականգնումը չընդհատելու համար նույնիսկ մերժել է հավաքականից եղած առաջարկը, որ պարզապես գա ու թիմի կողքին լինի Հունաստանի դեմ տնային խաղում: Վնասվածքներ ունեն ու չեն հրավիրվել նաեւ Սարգիս Ադամյանն ու Կառլեն Մկրտչյանը: Թիմի նախապատրաստական հավաքի ընթացքում էլ օրերս վնասվածք ստացավ ու խաղընկերներին չի օգնի Գեւորգ Ղազարյանը: Լավ նորություններից է, որ վերադարձել է Կամո Հովհաննիսյանը ու հավաքականի ճամբարում է ղազախական «Կայսար»-ում լավ մրցաշրջան անցկացրած Տիգրան Բարսեղյանը:

Ամեն դեպքում, ինչ վիճակում էլ լինի ՀՀ հավաքականը եւ որքան էլ գիտակցենք ու հիշեցնենք, որ չի դասվում աշխարհի ուժեղագույն ընտրանիների շարքին, այն նաեւ այն թիմը չէ, որը կհամակերպվի ձախողման հետ ու ձեռքերը ծալած կսպասի ավարտին: Անկախ հանգամանքներից՝ ՀՀ ընտրանին միշտ էլ ունակ է դուռը շրխկացնել իր հետեւից:

Եվրո 2020-ի ընտրական փուլի նախավերջին տուրում ՀՀ-ն Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Հունաստանին: Խաղը կսկսվի 21:00-ին: Նոյեմբերի 18-ին 10-րդ տուրում կհյուրընկալվի Իտալիային: Հանդիպումը կմեկնարկի, Երեւանի ժամանակով, 23:45-ին:

Տպել
2063 դիտում

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան