Խորհրդարանն առաջին ընթերցմամբ չընդունեց ԱԺ նախագահին ԱԽ նիստերին մասնակցելու իրավունք տալու նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ չընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկում է խորհրդարանի նախագահին օրենքի ուժով իրավունք տալ մասնակցելու Անվտանգության խորհրդի նիստերին:

«Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ չընդունվեց 66 կողմ, 14 դեմ, 20 ձեռնպահ ձայնով․ նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր 80 կողմ քվե:

Մինչ նախագծի քվեարկությունը, ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հիշեցրեց, որ իրենք առաջարկել էին, որ նախագծում ընդգրկվի նաեւ ԱԺ խմբակցությունների ղեկավարների՝ ԱԽ նիստերին մասնակցելու հնարավորությունը, բայց քանի որ առաջարկը մերժվել էր, Սիմոնյանը հայտարարեց՝ իրենք դեմ կքվեարկեն։

Նախագծերի հեղինակ Աննա Կարապետյանն արձագանքեց, որ խնդիրը Սահմանադրության մեջ է, քանի որ ԱԺ նախագահին սահմանադրությամբ տրված լիազորությունները նույնը չեն, ինչ խմբակցության ղեկավարինը․

«Եթե այսքանից հետո հասկանալի չի եղել ու դեմ եք քվեարկել, ձեր խնդիրն է»,- ասաց Կարապետյանը:

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը Կարապետյանի այս խոսքերից հետո խորհրդարանում կոռեկտության կոչ արեց․

«Հարգելի՛  գործընկերներ, կոչ եմ անում էս դահլիճում մնալ կոռեկտության սահմաններում. ի՞նչ է նշանակում՝ հասկանալի՞ է եղել, թե՞ չէ։ Քաղաքական կուսակցությունը կամ խմբակցությունը կարող է ունենալ դիրքորոշում եւ ունի։ Որեւէ մեկին իրավունք չի վերապահվում դրան տալ գնահատական, ընդհուպ՝ հասկանում եք, թե չեք հասկանում։ Քվեարկելու ենք էսպես, եւ խնդրում եմ դրան չտալ գնահատականներ եւ միմյանց նկատմամբ լինել կոռեկտ»,- ասաց  Գորգիսյանը։

Նախագիծը չընդունվեց

Իսկ երեկ խորհրդարանում հարցի քննարկման ժամանակ Աննա Կարապետյանը ներկայացրել էր, որ փոփոխություններն ուղղված են խորհրդարանական կառավարման համակարգի տրամաբանությամբ պայմանավորված ԱԺ դերի բարձրացմանը եւ կարեւորության ընդգծմանը․

«Հայաստանի Հանրապետությունն անցել է խորհրդարանական կառավարման մոդելի եւ պետք է կարողանա հավուր պատշաճի խորհրդարանական վերահսկողություն իրականացնել բոլոր ասպեկտներով: Նախագծերի փաթեթով առաջարկվում է ԱԺ նախագահին իրավունք վերապահել մասնակցելու Անվտանգության խորհրդի նիստերին եւ առաջարկներ ներկայացնելու օրակարգի ու քննարկվող փաստաթղթերի վերաբերյալ: Նույնաբովանդակ լրացումներ կատարվում են նաեւ «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքում»,- նշել էր Կարապետյանը:

 

Տպել
5855 դիտում

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ