Գյումրեցու՝ Արարատ Միրզոյանին ուղղված նամակը ԱԺ-ն վերահասցեագրել է Գյումրու «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահին

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին գյումրեցի Ռ.Ադամյանն օրեր առաջ նամակով դիմել եւ իրեն կացարանով ապահովելու խնդրանք էր ներկայացրել: ԱԺ-ից նամակը վերահասցեագրվել է Գյումրու «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանին՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Բարձր գնահատելով Ձեր կազմակերպության գործունեությունը եւ իրականացրած ծրագրերը՝ դիմում ենք Ձեզ հետեւյալ խնդրով. Քաղաքացի Ռ. Ադամյանը դիմել է ԱԺ նախագահ Ա. Միրզոյանին՝ խնդրելով աջակցել կացարանի հարցով, քանի որ ապրում է քանդման ենթակա տնակում: Հաշվի առնելով վերոնշյալը, խնդրում ենք դիտարկել կազմակերպության կողմից քաղաքացուն աջակցելու հարցը»:Նման հնարավորություն, սակայն այս պահին հասարակական կազմակերպությունը չունի: Զուտ բարերարների աջակցությամբ են անօթեւան գյումրեցիներին բնակարաններ տրվում, իսկ դա ոչ մեկ օրվա, ոչ էլ մեկ շաբաթում լուծվող խնդիր է: Ամիսներ են պետք, որպեսզի ընտանիքն ուսումնասիրվի, գնահատվի իրական կարիքը, ներկայացվի բարերարին, որն էլ իր հերթին է ընտանիքին գնահատում բոլոր առումներով: «Մենք ընդամենը միջնորդ ենք, գտնում ենք  ընտանքիներին, ներկայացնում, լինում է, որ 10 ընտանիքի ներկայացնում ենք, իրենք մեկ-երկուսին են ընտրում: Հովանավոր  կա, ընտրում է ծայրահեղ աղքատության մեջ գտնվող բազմազավակ ընտանիքի, հովանավոր կա, ընտրում է այն ընտանիքին, որին աջակցելով հասկանում է, որ կկարողանա ինչ-որ խնդիր լուծել այդ ընտանիքի համար: Բնակարանն անօթեւանին հատուկ պայմանով է տրվում, մինչեւ փոքր երեխայի չափահաս դառնալը ընտանիքն այն վաճառելու, օտարելու, գրավադրելու իրավունք չունի: Տարիների ընթացքում միայն մեր կողմից 200 ընտանիքի բնակարան ենք տվել, տալիս ենք ամենախոցելիներին»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Վահան Թումասյանը:Միայն այս տարի «Շիրակ կենտրոն»-ի նախաձեռնությամբ եւ բարերարների ֆինանսական ներդրումներով բնակարանատեր է դարձել 16 տնակաբնակ: Նրանց թիվը մինչ տարեվերջ կավելանա հասնելով 18-ի: Ծրագրի արժեքը 400.000 դոլարի սահմաններում է տատանվում: Թումասյանը թիվը նշում եւ հստակեցնում է, որ այդ գումարը չի մուտքագրվում «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի հաշվին: Ֆինանսական հարցերը սկսվում եւ ավարտվում են բարերար-տնակում ապրող ընտանիք շրջանակում: Որեւէ ընտանիքի ընտրության որոշմանը կենտրոնը չի մասնակցում:Այս տարի բացառության կարգով ընդամենը մեկ ընտանիքի համար է Վահան Թումասյանը ջանք գործադրել, որ հենց նրանց համար բնակարան գնի բարերարը, քանի որ փողոցաշինական աշխատանքների ժամանակ տնակը տարածքից հանվել էր: «Հալաբյան փողոցում շինարարությունը դադարել էր, որովհետեւ անօթեւան ընտանիքի տնակը հենց փողոցի կենտրոնում էր գտնվում: Մանկահասակ երեխաներ ունեցող բազմանդամ ընտանիք էր: Քաղաքապետարանից խնդրեցին ինչ-որ ձեւով խնդիրը լուծել: Մենք ռիսկի գնացինք, ընտանիքին տեղափոխեցինք վարձով բնակարան, տնակը քանդեցինք, փողոցը սարքեցին: Հետո լավ է, որ կարողացանք հովանավորին համոզեինք, որ հենց այդ ընտանիք համար բնակարան գներ: Բայց եթե նա չհամաձայներ, մենք էինք դա անելու»,-պատմեց Թումասյանը:  

Բնակարաններ փնտրելու ժամանակ «Շիրակ կենտրոն»-ն առաջնորդվում է կարեւոր սկզբունքով: Բնակարան տեղափոխվելու նույն օրը տնակը քանդում, տարածքն ազատում, մաքրում են:«Քաղաքի զարգացմանը նպաստող քայլեր ենք անում»,-ասաց Թումասյանն ու ընդգծեց՝ հիմնականում այն տարածքներից ենք տնակներ պակասեցնում, որոնք քաղաքի զարգացման առաջնահերթությունների մեջ են: «Բարեկամության այգին, որ արդեն ազատ է տնակներից, մենք էլ ներդրում ունենք, 5-6 ընտանիքի մենք ենք բնակարան տվել, տնակները քանդել: Հետո «Գյումրի չայի» (գետակի-խմբ.) ափից էս տարի 2 ընտանիքի ենք բնակարան տվել, տնակները քանդել, տարածքն ազատել ենք, որ տեխնիկան կարողանա գնա, Գյումրի գետակը մաքրի: Ես որ հովանավորներին ցույց եմ տալիս, նաեւ քաղաքի մասին եմ մտածում: Հիմա ճիշտ է շոուների, ինչ-որ աշխատանքի ներկայացման ժամանակ մենք չկանք, մոռանում են «Շիրակ կենտրոն»-ին, բայց մենք առանց դրա էլ հստակ անում ենք մեր գործը հանուն գյումրեցիների եւ հանուն Գյումրու զարգացման»,- զրույցը եզրափակեց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը:

Տպել
1303 դիտում

ՀՅԴ-ն արտաքսել է այսօր տարածված նամակի հեղինակ երիտասարդներից երեքին

«Մի բան անենք». Շիրակի մարզում նոր արշավ է սկսվել

Ադրբեջանի նախապայմաններն ու Հայաստանի մերժումը. ինչ է քննարկվել 3 ժամ՝ ԱԳ նախարարների հանդիպմանը

Մենք բոլորս պետք է մի լեզվով խոսենք ու նույն նպատակները պետք է հետապնդենք. Կարեն Բրուտյանը

Մեր երկրում տարվում է ուղղորդված պայքար ապօրինի անտառահատումների դեմ. Էրիկ Գրիգորյան

Իրաքում հայտարարել են ԻՊ նախկին առաջնորդի տեղակալին ձերբակալելու մասին

Վարչապետը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել ճապոնացի գիտնական Տակեո Կանադեին

Վիճակագրական տվյալներն առավել քան խոսուն են, փրկված ճակատագրերը՝ անթիվ. Մխիթար Հայրապետյան

Շոտլանդական գետում հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայի ամենամեծ ոսկե բնական կտորը. CNN

Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական սպառնալիք կա. ԵԱՀԿ նախագահ

Ամանորին երեք օրը երկուսով անցկացնելը կարժենա 4 հազարից 300 հազար դրամ. առավել մատչելի են հյուրատները

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի. ԱԻՆ

Բագրատաշենի սահմանային անցակետից խարդախության մեղադրանքով հետախուզվող է բերման ենթարկվել

60 վերապատրաստող-մենթորներ ներառական կրթության վերապատրաստումներ կանցկացնեն տարբեր դպրոցներում

Ադրբեջանի խորհրդարանն արձակվեց. արտահերթ խորհրդարանական ընտրություններ կլինեն փետրվարի 9-ին

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը

ՀՀ Պաշտպանության նախարարությունը խոհեմության կոչ է անում (տեսանյութ)

«Ֆուդ Ամ» ՍՊԸ պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրամադրվող ծառայությունների եւ աջակցության հնարավորությունները կավելանան

Պարոն Մելքումյան, դուք այնպիսի մունաթով եք խոսում, որ մեզ թվում է, թե այս եղած խնդիրների պատճառը մենք ենք. Թունյան