Ի՞նչ է սատանիզմը. այսօր շատերն են շատերին մեղադրում սատանիստ լինելու համար

12/11/2019 schedule18:50

Նախ՝ նրանք չկան, երկրորդ՝ բարի են. հայտնի կրոնագիտական կատակն այս անգամ սատանիզմի մասին է:

Ինչպես բոլոր՝ գաղտնիության մշուշով կիսապարուրված կրոնական ուղղությունները, սատանիզմն էլ բավականին տարածված անհայտություն է. շատերն են խոսում դրա մասին, իրենց հակառակորդներին մեղադրում դրանում, դրա կիրառմամբ էսխատոլոգիկ (վախճանաբանական) կանխատեսումներ անում, սակայն քչերը գիտեն՝ դա ինչ է: Եվ քանի որ վերջերս մեր մամուլի վերնագրերում էլ պատվավոր տեղ ունի այս որակումը, տեսնենք՝ ինչ է, համեմատենք նրա որոշ թեզերը քրիստոնեական դրույթների հետ:

Ենթագիտակցորեն ընկալվելով աստվածայինին հակադիր (սատանա-հակառակորդ բառից)՝ սատանիզմը գոյություն է ունեցել մշտապես՝ մարդկության պատմության սկզբից, իսկ որպես կրոնական ուղղություն՝ 1966-ից. առաջինը պաշտոնապես գրանցվել է ԱՄՆ-ում: Հիմնադիրն էր Անտոն Շադոր Լավեյը՝ «Սատանայի աստվածաշնչի» հեղինակը:

Լավեյն ասում է. «Ես փիլիսոփայություն չունեմ։ Իմ ունեցածը հավատալ սովորեցնելն է։ Սատանան տիրապետում է մարդկային մութ՝ խավար կողմին։ Մեր բոլորի մեջ էլ Սատանա կա։ Խնդիրն այն է, որ ճանաչենք ու դրսևորենք (դուրս հանենք) այն»: Քրիստոնեությունը ևս համամիտ է, որ մեր մեջ կա «երկուսն էլ»՝ «դժոխքից մինչ դրախտ՝ ամեն բան», բայց հորդորում է աճեցնել և դրսևորել լուսավորը:

«Մարդն ընդամենը կենդանի է, հազվադեպ՝ ավելի լավը, և հաճախ ավելի վատը, քան նրանք, որ քայլում են չորս թաթերի վրա»,- ասում է սատանիզմը: Քրիստոնեությունը մարդուն համարում է Աստծո որդի՝ հավաստելով, որ «կարող ենք մենք Մեծի շնորհի հավերժ ընտրությամբ Աստված իսկ լինել» (Գր. Նարեկացի):

Մեղքերը, ըստ սատանիզմի, տանում են դեպի ֆիզիկական, մտավոր և էմոցիոնալ բավարարվածության. դա կարևոր բան է և ճիշտ է: Քրիստոնեության ընկալմամբ՝ մեղսալի ցանկության բավարարումը հանգեցնում է առավել մեծ անբավարարվածության, իսկ «դա բավարարելու-ավելինն ուզելու» պարույրը հանգեցնում է հոգու տանջանքի՝ ընկճախտի, ցասման, անհուսության: Սատանիզմի համար կարևորագույն բավարարվածությանը քրիստոնեությունը հակադրում է երջանկությունը՝ հոգու խաղաղությունը:

Հեդոնիզմի (հաճույքապաշտության) փիլիսոփայության վրա հիմնված և մոգական տարրերով հագեցած սատանիզմն ունի իր ծիսակատարությունները՝ մկրտության, հարսանիքի, թաղման, սև պատարագի (տարվա որոշակի օրերին՝ սատանայական տոներին), և ունի այդ ծեսերի համար մշակված ծիսակարգ: Այդ մասին առատ տեղեկատվություն կա սատանիստական կայքերում: Այս բազմապիսի տեղեկատվական բաց աղբյուրներից կարելի է հետաքրքիր մանրամասներ իմանալ նաև այն մասին, թե, օրինակ, ինչպես պատրաստել նպատակային թալիսմաններ, զոհաբերությունների կամ ծիսական խոշտանգումների համար նախատեսված դանակներ:

Այդ գործիքները կարող են պետք գալ սատանիզմի տասնմեկ պատվիրաններից 4-րդին հետևելու համար. այն ասում է. «Եթե ձեր հյուրը ձանձրացնում է ձեզ, նրա հետ վարվեք կոպիտ և անողոք» կամ էլ 11-րդի համար. «Գտնվելով բաց տարածությունում՝ մի խանգարեք ոչ ոքի: Եթե ինչ-որ մեկը խանգարում է ձեզ, խնդրեք նրան դադարեցնել: Եթե չի դադարեցնում, ոչնչացրեք նրան»:

Դժվար է ասել՝ ինչպես է ԱՄՆ-ն իր սահմանադրությունը համադրել այս փիլիսոփայության հետ՝ թույլատրելով նման գաղափարների հետևորդների ազատ գործունեությունը «դեմոկրատիայի հայրենիքում», սակայն փաստ է, որ պաշտոնապես գրանցելը սատանիստական «անողոք դրսևորումներից» երկիրը զերծ չի պահում: Քրեական հանցագործությունների մասին արձանագրությունները ցույց են տալիս, որ սատանիստական սիմվոլիկայով՝ սուր անկյունով վար ուղղված հնգանկյունով, բաֆոմետի գլխով, 666 թվով նկարազարդված վայրերում հայտնաբերված դիերի թվով առաջին տեղերում են Իսրայելը, Քենիան, Ռումինիան, Եգիպտոսը, Ռուսաստանը:

Հայաստանի՝ կրոնական 65 կազմակերպությունների ցանկում սատանիզմը չկա, սակայն տարիներ շարունակ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ հայտարարել են, որ սատանիստ են, արյուն են խմում, տանջամահ անում կենդանիների, զոհաբերություններ և այլ ծեսեր անում՝ չմոռանալով նշել, որ «բայց մարդկային զոհ չեն մատուցել»:

Սատանիստական արյունոտ ծեսերը ոգեշնչում են արվեստագետների և ոգեշնչված լինում որոշ արվեստագետների ստեղծագործություններով: Դրանք ուղիղ ներկայացված չեն սատանիստական բաց աղբյուրներում, սակայն արտացոլված են տարբեր երկրների «առանձնահատուկ» սպանությունների ու ինքնասպանությունների մասին հաղորդագրություններում:

Ո՛րն է պատճառը, որ թեթև էգոիզմով, այլոց նկատմամբ անտարբեր-քաղաքավարությամբ ու սեփական հաճույքների նկատմամբ գերհոգատարությամբ սկսվող այս գաղափարախոսությունն ի վերջո վայրագ դրսևորումներ է ստանում. պատճառը մեկն է, ինչով էլ սկսվեց այս հոդվածը. մարդու՝ իր մեջ լավը կամ վատը սնելու ընտրությունը: Իր հոգու ո՛ր սկիզբը որ կարևորում է, զարգացնում է, այն էլ ի վերջո դրսևորվում է: Արարչական թե կործանարար՝ ի սկզբանե որոշում է մարդը, իսկ հետո ինքն ու հանրությունը քաղում են իր որոշման պտուղները. որովհետև հնարավոր չէ ընթանալ սարն ի վար ու հասնել բարձունքին: 

Կարմեն Մարտիրոսյան

Տպել
4879 դիտում

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ