ՀՀ ֆուտբոլի հավաքականի վիճակագրությունը Հունաստանի եւ Իտալիայի դեմ խաղերում հուսադրող չէ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի վիճակագրությունը Եվրո 2020-ի ընտրական փուլի իր առաջիկա մրցակիցների դեմ խաղերում այնքան էլ տպավորիչ չէ: Մոտ 1 շաբաթ անց ընտրանին ավարտած կլինի որակավորման փուլի վերջին 2 խաղերը, որոնցից առաջինում նոյեմբերի 15-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է Հունաստանին, իսկ 2-րդում նոյեմբերի 18-ին հյուր է գնալու Իտալիային: 2 մրցակիցներն էլ միմյանց դեմ հանդիպումներում առավելություն ունեն Հայաստանի նկատմամբ:

Թեեւ Հունաստանի դեմ ընտրական փուլի առաջին խաղում Հայաստանը հունիսին հյուրընկալվելիս հաղթել էր 2:3 հաշվով, սակայն սա փոքրիկ շտկում էր ընդհանուր վիճակագրության մեջ: Մնացած 4 հանդիպումներից 3-ում ՀՀ-ն պարտվել է, 1-ն ավարտվել է ոչ-ոքի: Հայաստանը խփել է 3, բաց է թողել 6 գնդակ:

Իտալիայի պարագայում, ինչպես Հունաստանի, նույնպես լավ հիշողություններ կան: Օրինակ՝ 2013 թ. հոկտեմբերին կայացած աշխարհի 2014 թ. առաջնության որակավորման փուլի խաղերից մեկում Հայաստանը հյուրընկալվելիս կարողացավ ոչ-ոքի՝ 2:2 խաղալ: Եվրո 2020-ի որակավորման փուլի՝ այս տարվա սեպտեմբերին տնային խաղում էլ բավական լավ տեսք ուներ ու 1:3 հաշվով պարտության մեջ մեծ դեր ունեցավ այն, որ մրցավարը կասկածելի կարմիր քարտ ցույց տվեց Ալեքսանդր Կարապետյանին: Ընդհանուր առմամբ աշխարհի քառակի չեմպիոնների դեմ ՀՀ-ն խաղացել է 3 անգամ: 2 անգամ պարտվել է, 1 անգամ՝ ոչ-ոքի խաղացել: Խփել է 4, բաց է թողել 8 գնդակ:

Եվրո 2020-ի վերջին 2 տուրերից առաջ J խմբի մրցաշարային աղյուսակը հետեւյալն է.

1.Իտալիա 24 միավոր

2.Ֆինլանդիա 15 միավոր

3.Հայաստան 10 միավոր

4.Բոսնիա եւ Հերցեգովինա 10 միավոր

5.Հունաստան 8 միավոր

6.Լիխտենշտեյն 2 միավոր

Ուղեգրերից 1-ը ժամանակից շուտ ապահովել է Իտալիան: 2-րդի իրական հավակնորդը Ֆինլանդիան է, իսկ Հայաստանը միայն տեսական հնարավորություններ է պահպանում:

Տպել
582 դիտում

Պոլսում պատրիարքի ընտրություններ են. Ստամբուլի հայկական եկեղեցիները վերածվել են ընտրատեղամասերի (լուսանկարներ)

Քուվեյթի Կարմիր մահիկի հետ համագործակցելով հայկական Կարմիր խաչը կօգնի սիրիացի փախստականներին

Ներքին Չարբախի տներից մեկում հայտնաբերվել է 56-ամյա բնակչի դին՝ կախված վիճակում

Երևանի Արմենակյան փողոցում բեռնատարը բախվել է տան պատին եւ շրջվել. տան պարիսպն ու դարպասը փլվել են

Դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 16-ամյա տղան վիրավոր է

Առաջիկա օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում, եղանակը կտաքանա 4-5 աստիճանով

Երևանի արվեստի, երաժշտական և մարզակրթական դպրոցների աշխատակիցների աշխատավարձերը հունվարի 1-ից կբարձրանան

Վանաձորում մեքենայի տակ ընկած շունը տեղափոխվել է անվտանգ տարածք

Գագիկ Աղբալյանն առաջադրվել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու

Մանկատան երեխաներին՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը՝ տարվա ձեռքբերում. Բաթոյանն ամփոփում է տարին

Սյունիքի մարզի Գուդեմնիս գյուղում ավտոմեքենան ընկել է գետը

Վրաերթ Եղեգնաձոր քաղաքում. տուժածը հոսպիտալացվել է

Սոթք-Քարվաճառ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար անցանելի է՝ անվաշղթաների կիրառման դեպքում

Այսօր ՏԻՄ ընտրություններ են ՀՀ 7 մարզերի 16 համայնքներում

Երեխան եղել է անհաս, ծնվել է կեսարյան հատմամբ, առկա է եղել սրտի արատ. ԲԿ-ն պարզաբանում է նորածնի մահվան պատճառը

Հրազդանում մեքենա է հրդեհվել. շարժիչի հատվածն ամբողջությամբ այրվել է

Եւս մի «հայրենասեր-քաղհալածյալ»

Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության անդամների հետ

3 մլն դրամից մինչեւ 200 հազար. ավագանու անդամը հրապարակել է թվեր՝ վարչական շրջանների կորպորատիվների ծախսերից